Սա ահաբեկչություն է, ուզում են մեզ զրկել մեր հիշողությունից, մեր ավանդույթներից. Պուտին

Նեոնացիստներն այսօր հերթական ահաբեկչական գործողությունն են իրականացրել, հերթական հանցագործությունը։ Ներխուժել են սահմանամերձ տարածք ու կրակ բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Բրյանսկի մարզում տեղի ունեցածն անվանելով ահաբեկչություն։
«Ռիա Նովոստին» հաղորդում է Պուտինի խոսքը. «Տեսել են, որ քաղաքացիական ավտոմեքենա է, որ ավտոմեքենայի մեջ խաղաղ բնակիչներ են նստած ու երեխաներ և կրակ են բացել նրանց ուղղությամբ։
Հենց այսպիսի մարդիկ են իրենց առջև նպատակ դրել՝ զրկելու մեզ մեր պատմական հիշողությունից, զրկելու մեզ մեր պատմությունից, մեր ավանդույթներից, մեր լեզվից»։
