Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իշխանությունն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցությունները գաղտնի է պահում,
հետեւաբար՝ վախենալու բան ունի»

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովը գումարեց ու ավարտեց քառօրյա նիստերը: Իշխանության օրակարգը մերժող ու իբրեւ թե սեփականով խորհրդարանական նիստերին մասնակցող ընդդիմադիր երկու խմբակցությունները թե՛ մասնակցեցին, թե՛ հարցեր ուղղեցին մեծամասնության իրենց գործընկերներին՝ ամենատարբեր հարցերի ու նախագծերի վերաբերյալ: Թեեւ խորհրդարանի դահլիճում, միջանցքներում միմյանց հետ շփվում, երբեմն անգամ սրճում են իշխանության ու ընդդիմաության ներկայացուցիչները, միեւնույնն է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է՝ պայքարը չի ավարտվել, ավելին՝ նոր, առավել հուժկու թափով են փողոց դուրս գալու: Փաստորեն՝ փորձ համար երրորդ:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ պետք է խոստովանել, որ, այո, խորհրդարանական ընդդիմությանը չի հաջողվում գեներացնել բոլոր ուժերն ու փողոցում, հանրության լայն զանգվածների աջակցությամբ, կարողանալ հասնել իշխանությունների հրաժարականին: Իշխանափոխության հնարավորություն, նրա կարծիքով, 2020-ի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայատարարությունից հետո կարող էր լինել, ինչը սակայն տեղի չունեցավ:

«Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենի անվտանգության համաժողվի ժամանակ հստակ նշեց, որ Հայաստանի ժողովուրդն անձամբ է ընտրել կապիտուլացվելու ճանապարհը, հետեւաբար ինքն էլ պետք է կրի դրանից առաջացող հետեւանքները: Հայաստանն այժմ ինքնահոսի վիճակում է, ու շատ դեպքերում մենք ոչ թե սեղանի շուրջը, այլ՝ սեղանի վրա ենք, այսինքն՝ աշխարհի ու տարածաշրջանի գերտերությունները հենց մեր հաշվին են լուծում իրենց հարցերը»,- «Ազգ»ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արցախում այսօր տիրող ներքաղաքական իրավիճակն ուղիղ կապված է հայաստանյան իշխանությունների կողմից տարվող պրոթուրքական քաղաքականության հետ, ինչի անմիջական կրողն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է: Դրա վառ օրինակն, ասում է, Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից հեռացնելն էր, ինչն Ադրբեջանի պահանջներից էր: «Ստեփանակերտը, Երեւանի ակտիվ ջանքերի շնորհիվ, այդ պահանջը բավարարեց, ինչն ապացույցն է այն բանի, թե ինչ թույլ ու խայտառակ վիճակում ենք գտնվում, եւ Ադրբեջանն ուղղակիորեն, բացահայտ կերպով խառնվում է Արցախի ներքաղաքական հարցերին: Կարծում եմ՝ Վարդանյանի հեռացումը դոմինոյի էֆեկտ է ունենալու առաջիկայում: Սրան զուգահեռ՝ վտանգավոր եմ համարում Սամվել Բաբայանի՝ Արցախում հայտնվելը: Արցախի այսօրվա թույլ վիճակից օգտվելով՝ Բաքուն բոլորին պարտադրում է հեռու մնալ Արցախից, որպեսզի ազատորեն ու անկաշկանդ ճզմի արցախահայությանն ու Արցախը Նախիջեւանի վերածի»,- նշում է Համբարյանը:

Անդրադառնալով Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը, քաղաքագետ Համբարյանը նկատում է՝ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ Հայաստանն այսքան թույլ ու նսեմացված երբեք չի եղել, որ ընդունի Թուրքիայի՝ շանտաժով առաջ բերվող նախապայմանները: «Այո, պետք է ընդունել, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մեծ հաճույքով ամեն բան անում է, որպեսզի բավարարի թուրք-ադրբեջանական տանդեմի, եւ, առաջին հերթին, Անկարայի բոլոր թելադրանքները՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Ի դեպ, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ բանակցություններն իշխանությունները գաղտնի են պահում, իսկ եթե գաղտնի են պահում, նշանակում է՝ օրվա իշխանությունները Հայաստանի ու հայ ժողովրդի թիկունքում են գործում, եւ, հատեւաբար, վախենալու բան ունեն»,- ամփոփում է «Ազգ»ի զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերջապէս…

Հաջորդ գրառումը

Լուրջ-անլուրջ. թե՞… անլուրջ-լուրջ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Լուրջ-անլուրջ. թե՞... անլուրջ-լուրջ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական