Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուրջ-անլուրջ. թե՞… անլուրջ-լուրջ

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական

Գրեթե օր չի լինի, որ շրջապատիս բարեկամ-ծանոթները, լինեն թե ընկեր-հարեւանները բակային հանդիպումների թե հեռախոսազրույցների ընթացքում, չհարցնեն. լու՞րջ է, որ որոշում է կայացվել…

Հարցումներն այնքան բազմազան են, որ երբեմն ցանկանում ես ասել. լուրջ մի ընդունեք, որին հետեւում է դիմողի այն խոսքը, որ անձամբ հեռուստահաղորդումից է լսել, մասնագետ էր ասողը: Այս ընթացքում հաճախ է հիշատակվում, որ ասվածը ստուգվել է փաստերի ստուգման հասարակական կազմակերպության կողմից, որի անդամները հիմնականում ոլորտային նեղ մասնագետներ են, բծախնդիր անձինք, իրենց խոսքի հանդեպ պատասխանատու այրեր: Հենց օրերս նրանք մի հետաքրքրական գործ էին ներկայացրել, որը ցանկության դեպքում կարելի է նաեւ աճպարարության օրինակ դիտարկել: Հարցը հետեւյալն էր: Պաշտոնական մի փաստաթղթով հայտարարվել էր, որ պետության կողմից վարձով տրված միջոցներից նախորդ տարում 11 մլրդ դրամի եկամուտ է հավաքվել: Չգիտես ինչու, հիշյալ թիվը փաստերի ստուգման հարթակի ներկայացուցիչներին տարօրինակ է թվացել, սկսել են տնտղել, համեմատել, հանել-գումարել: Ի վերջո պարզել են, որ նշված գումարը ոչ թե պետության կողմից վարձով տրված գույքից է գոյացել, այլ նախորդ տարում պետական գույքի 28 մլրդ դրամ օտարված մասից արդեն մուտք եղած գումարն է: Թե ո՞վ է այստեղ լուրջն ու ո՞վ անլուրջը, ի՞նչ խնդիր է լուծվել միլիարդավոր դրամների հետ յուրօրինակ հաշվետվության կազմման ընթացքում եւ այլ հարցերը, թողնենք այսօրինակ կառույցների վերադասների գնահատականին, եթե իհարկե այն լուրջ-անլուրջի շրջանակում դիտարկվի:

Փաստ է, որ համանման խնդիրներ երբեմն թե հաճախ ծագում են պետական կառույցների գործունեության արդյունքում, երբ պարզ չէ դրանք իրագործելու շարժառիթը, արդյունքների նպատակայնությունը, Ընդամենը երկու թե երեք տարի առաջ հայ հանրությունը մոլորյալի վիճակում հայտնվեց, երբ ՀՀ գործադիր բարձրագույն կառույցում որոշում կայացվեց ինչ-որ արդյունաբերական կանեփ անվանվող մշակաբույսի խրախուսման մասին: Հայաստանյան հանրությունը, թե՛ սեփական երկրում, թե՛ արտասահմանում, կանեփ բառը լսելիս առաջինը մտաբերում է նարկոտիկ պարունակող նյութ, որը մշտապես հիշատակվում է ոստիկանական հաղորդումներում: Մեկ անգամ չէ, որ «02» հաղորդումներում դիտել է այս ու այնտեղ այդ մշակաբույսի տարածքները ոչնչացնելու, այրելու մասին պատմող հեռուստահաղորդումներ, այնպես որ հանրային կարծիքը միանշանակ բացասական է կանեփ կոչվողի հանդեպ: Այսուհանդերձ, ծրագիրն ընդունվեց. օրերը շաբաթներ դարձան, ամիսներ ու տարիներ, մինչ հասանք մեր օրերը, երբ պարզվեց, որ այն մեկնարկից հետո տեղից չի շարժվել: Դարձյալ բախվում ենք լուրջ-անլուրջի մոտեցմանը, երբ հասկանալի չէ ո՛չ այն ընդունելու, ո՛չ էլ չկատարելու շարժառիթը:

Ինչպես մի այլ, շինշիլաբուծության ոլորտում: Թե ի՞նչ է այդ շինշիլա ասվածը թե կոչվածը, շրջապատիս շատ ներկայացուցիչներ, հիմնականում  բարձրագույն կրթությամբ, 60-70-ամյա մարդիկ, որեւէ պատկերացում չունեն: Որոշակի դժվարություն հաղթահարելու արդյունքում հաջողվեց պարզել, որ շինշիլա անվանվողը կրծողների կարգի շինշիլանմանների ընտանիքի կենդանու տեսակ է, միջին քաշը 500 գրամ, մարմնի երկարությունը` մոտ 30 սանտիմետր, մորթին` արժեքավոր հումք: Շինշիլաբուծությունը պետականորեն խրախուսելու ժամանակներից տարիներ են անցել եւ պարզ չէ, թե ինչ օգուտներ են ստացել այս կենդանին բուծողները, արդյոք ՀՀ բյուջեի հանդեպ որեւէ պարտավորություն են ստանձնել ու կատարել:

Եվ հարցը` ինչքանով է լուրջ-անլուրջ թե անլուրջ-լուրջ հայաստանյան միջավայրը, հնչում է ինքնաբերաբար: Որ այսօրինակ գործընթացները, որոնք որպես երկրի տնտեսական քաղաքականության բաղադրիչներ են դիտարկվում, որեւէ ձեւով չեն նշմարվում տարածվող հաշվետվություններում, դրանք չեն արտացոլվում առեւտրային ցուցանիշներում, սրանք իրողություններ են, առարկություն չունեցող փաստեր: Բացը լրացնելու նպատակով ՀՀ տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա, մշտապես հիշեցնում է հայկական միջավայրի ներուժի, այն իրացնելու վճռականության մասին, մոռանալով կամ չնկատելու տալով, որ մոտիկ թե հեռու երկրների գործարար շրջանակները լավագույնս են տեղեկացված մեր խնդիրներից, որոնք պարզապես խնդրահարույց են, զգուշավորություն պարտադրող: Հանրության փորձագիտական հատվածը, արտերկրներում ուսանած մասնագետներ, ինչ անուն կուզեք տվեք նրանց, մարդիկ իրենց վերլուծություններն են կատարում, համաշխարհային փորձը ներկայացնում, գործընթացները լուսաբանում, որոնց ՀՀ տնտեսվարական միտքը հիմնականում անհաղորդ է, քանզի առաջնորդվում է մերն ուրիշ է կարգախոսով:

Այս շարքից է զավեշտ հիշեցնող հետեւյալ դեպքը: Ալավերդու տարածաշրջանի գյուղական համայնքներից մեկը այցելությանս ընթացքում գյուղապետարանի դիմացի պուրակում հանգստացողներից տեղեկացա, որ համայնքային վարելահողերից 500 հեկտարը հիմա որպես արոտավայր է օգտագործվում խոշոր եղջերավորներ պահելու նպատակով, նաեւ ձիաբուծությամբ են զբաղվում: Օրեր անց կայացած մի հանդիպման ընթացքում խոշոր գործարարներից մեկը պատմեց, որ թռչնակերի արտադրության նպատակով մերձակա երկրներից մեկում 3000 հեկտար վարելահող է վարձակալել, եգիպտացորենի հատիկի արտադրություն է իրականացնում, բերքը ՀՀ հասցնելու համար 1 տոննայի հաշվով 85 դոլար ծախս է կատարում: Փաստը մտահոգիչ էր, ուստի որոշեցի յուրօրինակ միջնորդ դառնալ 500 հեկտար վարելահողը արոտավայր դարձրած համայնքի ու խոշոր գործարարի միջեւ: Համայնքապետին առաջարկեցի վարձակալության դիմաց նախանշել այն առաջնահերթությունները, որոնք կարելի է ներկայացնել գործարարին: Նախ ասաց, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների շրջան է, մարդկանց հավաքելը հարմար չէ, հետո ամառային գործերը հիշեցրեց, աշնանն էլ բերքահավաքի հոգսերն ու ձմռանը նախապատրաստվելը, որոնց արդյունքում կարծիք կազմավորվեց, թե ինչու է գործարարն այլ երկրում կերարտադրություն ծավալել. նման  դեպքում են ասում` տառապանքը փորձ ունի: Այնպես որ ընթերցողի գործն է հավատալ թե ոչ նման դեպքերին, դրանք լուրջ թե անլուրջ ընդունել. ընդամենը նշեմ, որ անգամ 60-ամյա լրագրողական փորձս այսօրինակ վիճակներում անզորություն է ցուցաբերում:

ՀՀ շարքային քաղաքացին, համաձայն լինի մերօրյա կարգախոսներին թե ոչ, իր առօրյայի բարեփոխմանն է սպասում, երբ հաշվետվությունների թվերի աճին համապատասխան կփոփոխվի նաեւ իր կենցաղը, որն ամենատարբեր մանրուքներից է բաղկացած, սկսած ժամ առ ժամ թանկացող առաջնահերթ սննդից մինչեւ կենցաղային անհրաժեշտությունները: Օրեր առաջ խնայողական էլեկտրական լամպ գնելու նպատակով վաճառքի կետ այցելեցի. 100 վատ հզորության էլեկտրալամպն արժեր 1760 դրամ: Կուզեք գրածիս լուրջ վերաբերվեք, կցանկանաք` անլուրջ համարեք, ձեր որոշելիքն է, քանզի մեր առօրյան դրա հաստատումը տալիս է:

Այսպես էլ ապրում ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

«Իշխանությունն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցությունները գաղտնի է պահում,
հետեւաբար՝ վախենալու բան ունի»

Հաջորդ գրառումը

Հռոմի հայ ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի իտալացի գիտնականի վերջին վկայությունները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
Հաջորդ գրառումը

«Զուլալի» հերթական խտապնակը

Լրահոս

Ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտ

22/06/2026

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ռուսական դեսպանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ ի հիշատակ...

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական