Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

32 ՏՈԿՈՍԻՑ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է 30 ՏՈԿՈՍԻ

27/11/2015
- 27 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սակայն իրեն աղքատ է համարում հարցվածների միայն 17 տոկոսը

2014-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում արձանագրվել է աղքատության մակարդակի 2 տոկոսով նվազում, ինչի արդյունքում անցյալ տարի աղքատության մակարդակը կազմել է 30 տոկոս` նախորդ տարվա 32 տոկոսի դիմաց: Այս ցուցանիշներն են հրապարակվել ազգային վիճակագրական ծառայության` «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2014» զեկույցում, որը պատրաստվել է ըստ տնային տնտեսությունների հետազոտության արդյունքների: Նման հետազոտություն վիճծառայությունը անց է կացնում եւ արդյունքները հրապարակում յուրաքանչյուր տարի: Ինչպիսի՞ն են այս զեկույցի մանրամասները:

900 հազար մարդ դեռեւս աղքատության գծից ցածր է գտնվում

Նախ` վերանայվել է աղքատության գիծը: 2014-ի աղքատության գիծը հաշվարկվել է, վերանայելով 2009-ի նվազագույն պարենային զամբյուղը եւ ոչ պարենային ապրանքների գնահատված մասնաբաժինը: Այդ մեթոդաբանությամբ սահմանվել են աղքատության ընդհանուրՙ վերին եւ ստորին, ինչպես նաեւ ծայրահեղ աղքատության գծերը` ըստ մեկ ամսվա ընթացքում մեկ չափահաս անձի սպառման (հետազոտությունը կատարվել է սպառման, այլ ոչ թե եկամուտների ցուցանիշների հիման վրա) ցուցանիշների: Ըստ այդմ, աղքատության ընդհանուրՙ վերին գիծ է սահմանվել 40246 դրամը (կամ 96,8 դոլարը) է, ստորինը` 33101 (կամ 79,6 դոլար), իսկ ծայրահեղ աղքատության գիծը` 23384 դրամ (կամ 56,2 դոլար): 2013-ին այդ ցուցանիշները գնահատվել են համապատասխանաբար` 39193 դրամ (կամ 95,7 դոլար) , 32318 դրամ (կամ 78,9 դոլար) եւ 22993 դրամ (կամ 56,1 դոլար): Այսինքն, աղքատության գիծը նախորդող տարվա համեմատ բարձրացել է մոտ 1000 դրամով:

Արդյունքում, համաձայն զեկույցի, 2014-ին մեր երկրի բնակչության 30 տոկոսը եղել է աղքատ, որից 11,2 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2,4 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Աղքատների թվաքանակը կազմել է մոտ 900 հազար , որոնց թվում շատ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 330 հազար, իսկ վերջինների թվում ծայրահեղ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 70 հազար մարդ: 2013-ի ցուցանիշների համեմատ, աղքատության մակարդակի նվազում է արձանագրվել բոլոր մակարդակներով: Մասնավորապես, 2013-ին աղքատների քանակը մոտ 967 հազար էր , այդ թվում շատ աղքատներինը` 402 հազար, վերջիններիս թվում ծայրահեղ աղքատներինը` մոտ 82 հազար մարդ:

Այդուհանդերձ, 2014-ին աղքատության մակարդակը դեռեւս բարձր է 2008-ի մակարդակից 2,4 տոկոսային կետով, ծայրահեղ աղքատության մակարդակը` 0,7 տոկոսային կետով:

Աղքատությունն ըստ տարբեր մարզերի հարցականներ է առաջացնում

Հետազոտության արդյունքներով, 2014-ին աղքատությունը շատ չի տարբերվել ըստ քաղաքային (30 տոկոս) եւ գյուղական (29,9 տոկոս) բնակավայրերի: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (63,6 տոկոս) քաղաքաբնակներ են : Մայրաքաղաք Երեւանում աղքատության մակարդակն ամենացածրն է (25,2 տոկոս) , ինչը 1,4 անգամ ցածր է, քան Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում:

Հետաքրքրական են ըստ մարզերի աղքատության ցուցանիշները: Աղքատության ամենացածր ցուցանիշներ ունեն Վայոց Ձորի մարզը` 18,2 տոկոս, եւ Արագածոտնի մարզը` 18,7 տոկոս: Եթե նկատի ունենանք, որ այս մարզերին հաջորդում է Երեւանը` 25,2 տոկոս աղքատության ցուցանիշով, իսկ մյուս մարզերում աղքատության ցուցանիշը սկսվում է 29 տոկոսից հասնելով մինչեւ 44 տոկոսի, ապա տպավորություն կստեղծվի, որ վերոնշյալ մարզերը բարեկեցության օազիս են` աղքատության անհամեմատ ցածր ցուցանիշով: Այսպես, ի տարբերություն ոչ այնքան հարուստ եւ բարեկեցիկ մարզերի համարում ունեցող Արագածոտնի եւ Վայոց Ձորի, ամենահարուստ համարվող գյուղմթերքների հիմնական շտեմարան Արարատյան դաշտի երկու մարզերից Արարատում աղքատությունը 28,5 տոկոս է, Արմավիրում` 29 տոկոս: Տարբերությունըՙ ավելի քան 10 տոկոս: Ինչպե՞ս է սա հնարավոր եւ որքանո՞վ է համապատասխան իրականությանը:

Անգամ անզեն աչքով նկատելի է, որ ավելի ցածր աղքատության ցուցանիշ ստացած Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզերում կենսամակարդակը ավելի բարձր, իսկ աղքատությունը` ավելի ցածր չեն կարող լինել, քան Արարատի եւ Արմավիրի մարզերում: Վերջիններիս հետ գրեթե նույն մակարդակի վրա է Տավուշի մարզի աղքատության ցուցանիշը` 30,6 տոկոս եւ շատ մոտ` Գեղարքունիքի ցուցանիշը` 32,3 տոկոս: Այն դեպքում, երբ այս մարզերը սովորաբար համարվել են առավել աղքատ եւ սոցիալական մեծ աջակցության կարոտ: Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք հարցվողների պատասխանների անկեղծության չափի հետ: Ավելի ցածր աղքատության ցուցանիշ արձանագրած մարզերում ավելի անկեղծ են պատասխանել իրենց սպառման մասին հարցերին, քան ավելի բարձր աղքատություն արձանագրված այնպիսի մարզերում, ինչպիսիք Արարատն ու Արմավիրը, մասամբ նաեւ մայրաքաղաք Երեւանը: Հակառակը լինել չի կարող, քանի որ մեր հոգեբանության եւ մտածողության մեջ տարածված է ոչ թե աղքատությունը թաքցնելը, այլ իրական կենսամակարդակը թաքցնելը եւ ավելի վատ ապրողի կերպարով ներկայանալը` «լացելը»` ավելի պարզ ասած: Այս տրամաբանության հետ համընկնում են սուբյեկտիվ աղքատության վերաբերյալ ստացված պատասխանները:

Աղքատ են իրենց համարել … ընդամենը 17 տոկոսը

Հետազոտության ընթացքում տնային տնտեսությունների 16 եւ բարձր տարիքի անդամներին տրվել են հարցեր իրենց բարեկեցության եւ կենսամակարդակի վերաբերյալ` մասնավորապես իրենք իրենց աղքատ համարո՞ւմ են: Այս դեպքում արդեն, պատասխանելով այս հարցին, միայն 17 տոկոսն են իրենց համարել աղքատ: Ստացվում է հակասություն` աղքատությունը ըստ սպառման ցուցանիշների 30 տոկոս է, բայց բնակչության միայն 17 տոկոսն է ուղղակիորեն իրեն համարել աղքատ: Պատճառը հետեւյալն է` երբ հարցումը վերաբերում է սպառմանը, պատասխանողները ձգտում են հնարավորինս աղքատ ներկայանալ եւ սպառման ավելի ցածր ցուցանիշներ ասել` համաձայն վերեւում նշված սովորության: Սակայն, երբ հարցն ուղղակիորեն վերաբերում է նրան, թե իրենց աղքա՞տ են համարում, պատասխանը լինում է ավելի անկեղծ, քանի որ ոչ ոք չի ցանկանում որ իրեն աղքատ համարեն, բայց աղքատ ձեւանալ շատերն են սիրում: Ասվածի եւս մեկ վկայություն. 2008-ին 27,6 տոկոս աղքատության ցուցանիշի ժամանակ, իրենց աղքատ են համարել հարցվողների դարձյալ 17 տոկոսը:

Այս ամենով հանդերձ, անգամ 17 տոկոս, այսպես կոչված, սուբյեկտիվ աղքատության կամ սպառման ցուցանիշների արդյունքում 2 տոկոսով նվազած եւ 30 տոկոս դարձած աղքատության մակարդակը ամենեւին էլ դրական ցուցանիշներ չեն: Անկախ նրանից, որ հիմա էլ «Իսլամական պետության» դեմ «պայքարող» նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի հավատում 2 տոկոսով աղքատության նվազմանը, այն պարագայում, երբ իր վարչապետության ժամանակ աղքատությունը համատարած էր եւ կազմում էր առնվազն 80-90 տոկոս, հենց 90-ականներից աղքատացածներից դեռեւս 900 հազարի (կամ 500 հազարինը` ըստ սուբյեկտիվ աղքատության 17 տոկոսի) աղքատ մնալը մեր պետության առջեւ ծառացած լուրջ խնդիր է: Տարեկան 2 տոկոս աղքատության նվազումն էլ բավարար չի կարող համարվել, քանի որ այդ դեպքում մեզ եւս 15 տարի կպահանջվի դրա հաղթահարման համար:

Ընդհանրապես, ավելի լուրջ խնդիր է մեր բնակչության ընդհանուր ցածր կենսամակարդակը` տարեկան 1 շնչին ընկնող 3540 դոլար ՀՆԱ ցուցանիշով, այն դեպքում, երբ միջին ցուցանիշն աշխարհում 1 շնչին ընկնող մոտ 10 հազար դոլար ՀՆԱ-ն է: Մեր երկրի այս ցուցանիշը թեեւ ունի շատ օբյետիվ պատճառներ` փոքր շուկա, փոքր տարածք, դեպի արտաքին աշխարհ ճանապարհների սակավություն, ռազմական մեծ ծախսեր եւ երկու կողմից շրջափակված թշնամի պետություններ, բայց դա չի կարող ինքնարդարացման պատճառ լինել` պետք է ամեն ինչ անել տնտեսական աճի բարձր տեմպ ունենալու եւ կենսամակարդակի բարձրացման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԴԱՍԵՐ ՈՒՆԵՆՔ ՔԱՂԵԼՈՒ ՆԱԵՎ ՀԱՅԵՐՍ

Հաջորդ գրառումը

ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք, ԹԵ ԻՆՉ Է CHATEAU LAFITE ROTHSCHILD-Ը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք, ԹԵ ԻՆՉ Է CHATEAU LAFITE ROTHSCHILD-Ը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է

28/09/2025

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է: Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: ՛՛ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս...

ԿարդալDetails

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական