Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԴԱՍԵՐ ՈՒՆԵՆՔ ՔԱՂԵԼՈՒ ՆԱԵՎ ՀԱՅԵՐՍ

27/11/2015
- 27 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ժամանակն է հերթական անգամ գնահատելու թուրքական վտանգի իրական լինելը

Սիրիայի տարածքում թուրքական զինուժի կողմից խփված ռուսական ռազմական ինքնաթիռը, ինչպես ասում են, այն խմորն է, որ դեռ շատ ջուր է տանելու: Ռուսական կողմի պատասխանները սկսվել են եւ շարունակվելու են: Այս միջադեպը, անշուշտ, դաս կհանդիսանա Ռուսաստանի համար` Թուրքիայի հետ նրա հետագա հարաբերություններում: Չնայած հիմնական դասը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես թե արդեն հասկացել է` թուրքական հարված թիկունքից: Երեւույթ, որ բնորոշ է Թուրքիային եւ թուրքական ինքնությանն ընդհանրապես: Սակայն այս միջադեպից քաղելու դասեր ունենք նաեւ մենք` հայերս: Ճիշտ ժամանակն է հերթական անգամ գնահատելու մեր անկախությանը եւ անվտանգությանը սպառնացող մշտական վտանգի իրական լինելը: Թուրքական սպառնալիքը եղել եւ մնում է հայության եւ մասնավորապես մեր պետության վրա կախված դամոկլյան սուր: Դրան հակազդելու համար պետք է ամուր պետություն ունենանք եւ սերտ հարաբերություններ մեր ռազմավարական դաշնակից երկրի` Ռուսաստանի հետ:

Բավական է մի պահ պատկերացնել. եթե Թուրքիան համարձակվում է ռուսական ինքնաթիռ կործանել, ապա ի՞նչ կարող է նա անել Հայաստանի սահմանին կամ Հայաստանում, եթե չլիներ ռուսական ռազմական ներկայությունը մեզ մոտ: Այդ ժամանակ, մեր բանակը եւ մենք բոլորս ստիպված կլինենք դիմակայել ոչ միայն ադրբեջանական կողմի սադրանքներին, այլեւ` թուրքական: Ընդ որում որքան շատ լինեն սադրանքները թուրքական կողմից, այնքան դրանք կավելանան ադրբեջանական կողմից: Չենք խոսում այն մասին, թե թուրքական զորքերի սահմանափակ կամ լայնածավալ ներխուժումը Հայաստանի տարածք կամ օդային ռմբակոծությունները ոչ միայն չեն բացառվում, այլեւ շատ հավանական կլինեն: Այդպես Թուրքիան գործել է Իրաքում եւ Սիրիայում` իբր թե քրդերին հետապնդելու պատրվակով: Ի՞նչն է խանգարելու, որ նույնը անի նաեւ Հայաստանում: Թուրքական օդուժը հարյուրավոր անգամներ խախտել է հենց ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Հունաստանի օդային տարածքը: Ի վերջո, 90-ականներին նման իրավիճակ առաջացել է եւ դրա մասին վկայում են այդ ժամանակ մեր երկրի ղեկավարները, ռազմական ոլորտի պատասխանատուները, Հայաստանում օտարերկրյա դեսպանները` Թուրքիան նպատակ է ունեցել ռազմական ներխուժում իրականացնել Հայաստան: Միայն Ռուսաստանի հստակ դիրքորոշումը, որ այդ դեպքում ռուսական զորքերը «պատրաստ են ռազմական խոսակցության», զսպել է թուրքական ախորժակը:(*) Եվ վերջապես, հայ-թուրքական օդային սահմանը թուրքական ուղղաթիռի կողմից խախտելու վերջին դեպքը, իբր եղանակային պայմանների պատճառով, կասկած չի թողնում այդ երկրի մտադրությունների եւ հնարավոր գործողությունների մասին:

Ի դեպ, հասարակական կազմակերպություն ղեկավարող մի քաղաքագետ թուրքական ուղղաթիռի հետ կապված միջադեպին անդրադառնալով, հավանաբար ձգտելով արդարացնել իրեն ֆինանսավորողներին, Հայաստան-ՆԱՏՕ մի քննարկման ժամանակ այն կարծիքը հայտնեց, որ եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չլիներ, ավելի լկտի կգործեր: Ռուսական ինքնաթիռի միջադեպը հակառակն ապացուցեց` զգալով ռուսական կողմի հնարավոր հակազդեցությունը, Թուրքիան անմիջապես դիմեց ՆԱՏՕ-ին: Այսինքն, հենց ՆԱՏՕ-ի անդամ լինելն է նրան ավելի լկտի գործելու հնարավորություն տալիս, քան թե հակառակը: Դրա եւս մեկ ապացույց` ՆԱՏՕ-ն ոչ մի արձագանք թուրքական ուղղաթիռի կողմից հայկական սահմանը հատելու վերաբերյալ չտվեց: Տվյալ քննարկման ժամանակ նույնպես, Հայաստանի ներկայացուցիչների հարցումներին ի պատասխան ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը այդպես էլ ոչ մի կերպ չգնահատեց այդ միջադեպը, եթե ոչ պաշտպանելով, ապա փաստացիորեն խրախուսելով թուրքական կողմի նման գործողությունները:

Վերադառնալով մեր անվտանգությանն ու Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը, հարկ է նշել, որ այս միջադեպը կարեւորեց նաեւ Հայաստանի դերը Ռուսաստանի համար: Հետեւաբար, բարեկամական հարաբերությունները այդ երկրի հետ փոխշահավետ են թե՛ մեր, թե՛ Ռուսաստանի համար` հակառակ ֆեյսբուքում Ռուսաստանին չակերտների մեջ բարեկամ համարող հայաստանցի դատարկագլուխների կամ հակառուսական հիստերիա բարձրացնող Արեւմուտքի գրանտներից սնվող տեղական շնիկների, ինչպես նաեւ Ռուսաստանում նրանց գործընկերների` ադրբեջանամետ զանազան «փորձագետների» կամ սոցցանցերի «գեներալների»` Հայաստանի եւ հայերի դեմ արվող տխմար հայտարարությունների : Երկու երկրներում էլ այդ ոչնչությունները նույն սեւ գործն են անում` կաշվից դուրս գալով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրելու համար: Հարաբերություններ, որոնք եթե Ռուսաստանի համար ապահովում են ներկայությունն այս տարածաշրջանում, ապա մեզ համար` երաշխավորում են մեր եւ մեր պետության գոյությունն ընդհանրապես` զսպելով Թուրքիային եւ ապահովելով Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության պահպանումը, չխոսելով հարցի տնտեսական կողմի մասին:

*) Ակնարկը վերաբերում է 1992 թ.ին Թուրքիայի նախկին նախագահներից Թուրգութ Օզալիՙ «Հայաստանի վրա մի քանի ռումբ գցելու» մասին արած հայտարարությանը, որին ի պատասխան չուշացավ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատար մարշալ Եվգենի Շապոշնիկովի պատասխանըՙ Թուրքիային միջուկային ռումբերով հակադարձելու վերաբերյալ։- Ծ.Խ.։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

32 ՏՈԿՈՍԻՑ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է 30 ՏՈԿՈՍԻ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

32 ՏՈԿՈՍԻՑ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է 30 ՏՈԿՈՍԻ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական