Վերջին օրերին Թուրքիայում կալանավորվել են շինությունների կառուցապատողներ և ինժեներներ։ Նրանք մեղադրվում են անորակ, անբարեխիղճ աշխատանք կատարելու մեջ։
Երկրաշարժից փլուզված տասնյակ հազարավոր շենքերի մեջ են նաև նրանց կառուցած շինությունները։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ փետրվարի 16–ի դրությամբ կալանավորվել է 24 կառուցապատող և ինժեներ, սակայն ձերբակալման որոշումը կայացվել է 60 հոգու համար։