Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ԵՎՐՈՊԱԿԱՆ RESET. ՆՈՐԻՑ ՉԵՆՔ ՍԿՍՈՒՄ, ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԿՐԿԻՆ

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստան-ԵՄ հարաբերությունների պատմությունը հետաքրքրական արտացոլանք է տարբեր իրադարձությունների, որ տեղի են ունենում թեմայից դուրս, բայց պայմանավորում են այդ հարաբերությունների բնույթն ու անգամ ձեւաչափը: 2013թ. սեպտեմբերի 3-իՙ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշումը բերեց մի իրավիճակի, երբ Եվրոմիության ուղղությամբ հիասթափությունը, չըմբռնված իրողությունն ու սխալ սպասումները հարաբերությունների վակուում ստեղծեցինՙ չնայած երկկողմ դիվանագիտական խելացի ձեւակերպումներին:

Մոտ 3,5 տարի Հայաստանը բանակցում էր Եվրոպական միության հետՙ ստորագրելու Ասոցիացման համաձայնագիրը, որի գերակշիռ մասը տնտեսական բաղադրիչն էր: Եվ երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը թվացյալ անհնարինություն ստեղծեց ասոցիացման համար, ԵՄ-ը պնդեց, թե միայն քաղաքական մասի ստորագրումը տեղի չէր կարող ունենալ: Ուկրաինայի հետ նույն Ասոցիացման համաձայնագրի ստորագրման հեռանկարի վատթարացումը, մասշտաբների եւ կարեւորության պատճառով, միանգամից հակադրվեց ԵՄ նշված պնդմանը ու հնարավոր եղավ ստորագրել ՆԱԽ քաղաքական մասը, ապա նաեւ տնտեսական հատվածը դարձնել իրականություն:

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում պաշտոնապես ազդարարեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջը բանակցությունների մեկնարկը: Այդ առնչությամբ Նալբանդյանն իր խոսքում նշեց, թե հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն էր արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ… եւ մտադիր է ավելի զարգացնել եւ ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներումՙ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձեւաչափերում:

Ի դեմս Նալբանդյանիՙ Հայաստանը հանձնառու եղավ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ դատական համակարգի բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Իսկ սպասումների մասով Հայաստանը ակնկալում է «մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020»-ը եւ Փոքր եւ միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME)»: Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը:

Ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության մասին իր խոսքում նշեց նաեւ Ֆեդերիկա Մոգերինին: ԵՄ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հայաստանի հետ ապագա համաձայնագիրը կառաջարկի քաղաքական, տնտեսական ու ոլորտային համագործակցության համապարփակ շրջանակ, կուժեղացնի գործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պարագայում, առեւտրի եւ ներդրումների նոր հնարավորություններ կբերի կողմերինՙ մեծացնելով ԵՄ եւ Հայաստանի քաղաքացիների շարժունակությունը: «Նոր համաձայնագիրը կշրջի 2013թ.-ին հետեւած անորոշությունների էջը», ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով, նոր էջից չեն սկսվելու բանակցությունները, բայց հաշվի է առնվելու նախորդ բանակցությունների փորձը: Նրա համոզմամբ, ապագա համաձայնագիրը կփոխարինի արդեն ժամանակավրեպ «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին»:

Թե տարատեսակ ճգնաժամերի մեջ հայտնված Եվրոպական միությունն ինչ մոտեցում կունենա Հայաստանի հետ ստորագրելիք համաձայնագրի տարբեր կետերին, դժվար է ասել, թեեւ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում բավականին դրական ու լավատեսական մթնոլորտ էր: Այն ժամանակ, երբ ԵՄ-ում խոսում են շենգենյան գոտու ազատ տեղաշարժի ժամանակավոր դադարեցման մասին, ինչպես նաեւ բարձրացնում տարբեր անդամ երկրների տնտեսական մեծամասշտաբ խնդիրներ, հանրաքվե կազմակերպում ԵՄ շրջանակներում պակաս կամ ավել համագործակցության հարցերով, Հայաստանի հետ համագործակցության հեռանկարն այնքան էլ խոստումնալից չի թվում:

Մյուս կողմից, հաշվի առնելով այն գրեթե ձախողված փորձը, որ Եվրոմիությունն ունեցավ եւ դեռ ունի ուկրաինական ուղղությամբ, հստակ է, որ համաձայնագրի պատրաստումն ու ամրագրումը երկար ժամանակ չի խլիՙ թույլ չտալով քաղաքական իրողությունների զգալի փոփոխություն: Այսինքնՙ Եվրոմիությունն ավելի շուտ զգուշավոր կլինի, քան կշռադատվածՙ հաշվի առնելով կտրուկ շրջադարձ անելու Հայաստանի նախորդ քայլերը: Ամեն դեպքում, անգամ ԵՄ ներկայացուցչի խոսքերով, համաձայնագրի ստորագրումը դժվար թե երկարի, ինչը ավելի շուտ անվստահություն է նշանակում, քան պատրաստակամություն արագ գործը գլուխ բերելու:

Հասկանալի է նաեւ, որ քաղաքական մասի առնչությամբ պետք է որ ոչինչ չփոխվի, քանի որ այն համաձայնեցված էր, խոստումների մակարդակում է, ինչը Հայաստանում հեշտորեն անում են: Տնտեսական հատվածում, երբ 2016թ. հունվարից ԵՏՄ ներգրավվածությունը Հայաստանում ավելի զգալի կդառնա, դեռ պետք է հասկանալ, թե ինչպես եւ ինչն են արագ տեմպերով համաձայնեցնելու Հայաստանն ու Եվրոմիությունն այնպես, որ համաձայնագիրն իրապես նոր փաստաթուղթ դառնա, այլ ոչ թե լինի Գործընկերության եւ համագործակցության արդիականացված տարբերակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՏԻԵԶԵՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ» ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄՙ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

«ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔ» ԿԱՄ 3-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՒԵԼԵԱՆ ՌԱԶՄԱԲԵ՞ՄԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔ» ԿԱՄ 3-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՒԵԼԵԱՆ ՌԱԶՄԱԲԵ՞ՄԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական