Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՏԻԵԶԵՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ» ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄՙ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐՈՎ

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

2001 թ. հուլիսին Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում բացվել էր «Տիեզերքի թանգարանը», որը գիտության այս ոլորտում Հայաստանի ոչ վաղ անցյալի նվաճումները ներկայացնող պատմական նշանակությամբ իրադարձություն էր. բացմանը մասնակցել են Գրիգոր Գուրզադյանը, տիեզերագնաց Վալենտին Լեբեդեւը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Խոսրով Հարությունյանը (Հայաստանում քրիստոնության ընդունման տոնակատարության հոբելյանական հանձնաժողովից), Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը եւ ուրիշներ:

Գառնիի կենտրոնում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ ստեղծվել եւ տիեզերք են արձակվել ժամանակի առավել կատարյալ գիտական սարքավորումներ, այդտեղ իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ: Ժամանակներին հատուկ գաղտնիության պայմաններում, սակայն այդ գործունեությունը մնացել էր հանրությանը հիմնականում անհասելի:

Նոյեմբերի 28-ին թանգարանը` էապես հարստացված` տեղափոխված Երեւան, բացվեց Նորքի զանգվածում` նոր ստեղծվող տեխնոպարկի տարածքում: Թանգարանի ընդարձակ, լուսավոր սրահը ցուցանմուշների պահպանման եւ ներկայացման համար պատշաճորեն հարմարեցված եւ գրավիչ է դարձված ժամանակակից մոտեցումներով: Այստեղ ներկայացված են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներ` ստեղծված Հայաստանի մասնագետների կողմից:

Թանգարանի կազմակերպիչը թե՛ նախկին ցուցադրությանՙ Գառնիում, թե՛ ներկա` նորացված ցուցադրության, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը ներկաներին, որ հիմնականում ոլորտի մասնագետներ եւ հրավիրյալ անձեր էին, հանգամանալի տեղեկություններ հայտնեց ցուցադրության մասին: Ցուցասրահի կենտրոնական մասում դրված խոշոր գնդաձեւ սարքը 1962-ին տիեզերք ուղարկված, 500 կմ բարձրության հասած հրթիռային արձակման վայրէջքային մոդուլն է: Ցուցանմուշների մեջ է երեք անգամ տիեզերք արձակված հրթիռային աստղադիտարանի կայունացված հարթակը: Ահա եւՙ հանրահայտ «Օրիոն -2» տիեզերական աստղադիտարանի պատճենը (բնօրինակը մնացել է տիեզերքում). այն ցուցադրվել է Հանովերի միջազգայինՙ Էքսպո- 2000թ. ցուցահանդեսում: Այստեղ է գտնվում նաեւ «Օրիոն-1»-իՙ աշխարհում առաջին տիեզերական կայանում տեղադրված աստղադիտարանի պատճենը:

Ի դեպ, Վահագն Գուրզադյանը ներկայումս եվրոպական LARES տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ է: Ցուցադրվեց Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու կայանից նրա մասնակցությամբ եվրոպական նոր տիպի հրթիռի արձակման տեսաժապավեն: Թանգարանի բացմանը ներկա էին այդ ծրագրով աշխատող երիտասարդ մասնագետներ:

Թանգարանը ընդգրկում է նաեւ տիեզերական հետազոտություններին առնչվող նշանակալից փաստաթղթեր, այդ թվում տիեզերագնացների, ԹԿհՁԿԽ, հԿՇի տիեզերանավերի ճարտարագետների, ակնառու գիտնականների ձեռագիր գրություններ, նաեւՙ NASA-ից: Թանգարանի արժեքավոր նմուշներից է Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեի` միջուկային զենքի ստեղծման գլխավոր դեմքերից մեկի հոդվածի ձեռագիրը: Հոդվածը գրվել է Գրիգոր Գուրզադյանի հետ համատեղ: Այստեղ կարելի է տեսնել խորհրդային տիեզերագնացների երկու ձեռագիր փաստաթուղթՙ ուղղված Գրիգոր Գուրզադյանին, որտեղ վերջինիս անվանում են իրենց «Ուսուցիչ»: Նրանցից մեկը Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի հրամանատար, գեներալ-գնդապետ Պյոտր Կլիմուկն է:

Այդ փաստաթղթերը, որ արտահայտում են նաեւ տիեզերական վաղ դարաշրջանի շունչը, խորհրդային շրջանի գաղտնիության մթնոլորտը, խնդիրների լուծման կազմակերպչական կանոնները եւ այլն, պետք է որ հանդիսանան բացառիկ փաստագրական նյութՙ պատմաբան-մասնագետների եւ նորություն` այսօրվա սերնդի համար:

Արեգ Ճառագյանը , որ աշխատել է Գրիգոր Գուրզադյանի հետ դեռեւս Բյուրականի աստղադիտարանից` 1960-ականներից, իր ելույթում ընդգծեց մեկ անհատի որոշիչ դերը նշանակալից խնդիրներում` տվյալ դեպքում Գուրզադյանի դերը նոր բնագավառի` տիեզերական աստղագիտության սկզբնավորման մեջ: Նա մասնավորապես նշեց այն բացառիկ հեղինակությունը եւ վստահությունը, որ ուներ Գուրզադյանը ժամանակի ոլորտի ազդեցիկ դեմքերի` Կորոլյովի, Կելդիշի մոտ, եւ աջակցությունը` իր ուսուցչիցՙ Վիկտոր Համբարձումյանից: Նա հույս հայտնեց, որ նորացված թանգարանում կշարունակվեն կազմակերպվել դպրոցականների այցելություններ, որպեսզի սերունդների կապը չընդհատվի, չկորցնենք մեր տաղանդներին:

Հետաքրքրական էին Գրիգոր Գուրզադյանի վաղեմի մտերիմ Զորի Բալայանի հիշողությունները. «Նա միայն աստղագետ չի եղել, նա փիլիսոփա էր, նրա այդ (խոհա-փիլիսոփայական) աշխատություններին շատերը ծանոթ չեն, մինչդեռ այնտեղ գլուխ գործոցներ կան: Դեռ որպես նկարիչ չեմ ասում… Համոզված եմ, որ գալու է ժամանակը, Գուրզադյանը աստղի նման փայլելու է, իսկ այստեղ լեփ- լեցուն մարդիկ են լինելու: Երջանիկ եմ, որ եղել եմ նրա ժամանակակիցը, մտերիմը»: Տպավորիչ էր 1976 թվականին Գառնիում Ուիլյամ Սարոյանի եւ Գուրզադյանի հանդիպման մի դրվագի նրա վերհուշը:

Թանգարանային ստենդները հագեցված են տիեզերական հետազոտությունների կարեւորագույն իրադարձությունների մասին պատմող բազմաթիվ տեղեկություններով եւ լուսանկարներով: Թանգարանը բացի էականՙ պատմա-փաստագիտական, զբոսաշրջային եւ այլ բովանդակություններից, նախատեսված է հիմնականում որպես դպրոցականների կրթական ուղղվածության հաստատություն:

Թանգարանի այցելուների մատյանը պարունակում է մեր հայրենակիցների` Հայաստանից եւ սփյուռքից, ներառյալ դպրոցականների, օտարազգի զբոսաշրջիկների հիացմունքի, հպարտության եւ զարմանքի բազմաթիվ գրառումներ, որոնցից մի քանի նմուշ ընթերցվեցին: Այսպես, Շվեդիայից մեր հայրենակիցը թանգարանը դիտելուց հետո գրում է. «Միայն մեկ խոսք – երջանիկ եմ, որ հայ եմ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈՒՔ ԴԱՎԱՃԱ՞Ն ԵՔ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԵՎՐՈՊԱԿԱՆ RESET. ՆՈՐԻՑ ՉԵՆՔ ՍԿՍՈՒՄ, ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԿՐԿԻՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԵՎՐՈՊԱԿԱՆ RESET. ՆՈՐԻՑ ՉԵՆՔ ՍԿՍՈՒՄ, ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԿՐԿԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական