Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԿԻ ՓՈՔՐԻԿ ՎՐԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ

29/01/2016
- 29 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Ի՞նչ են կոչ անում Ազատության հրապարակում այս օրերին տեղադրված փոքրիկ վրանի ընդդիմադիր բնակիչները հավաքված ժողովրդին, եթե, իհարկե, հավաքված ժողովուրդ լինում է: Բացի, իհարկե, բարեւելուց, ռեժիմի հերը պետք է անիծվի կոչերից, ժողովուրդ ջան, ոնց եք, ձեր ցավը տանեմ, սրտացավության բարձրաձայնումից, …Ամենակարեւորը, ի՞նչ են ասում: Նրանք ասում էՙ «Մենք պետք է շատանանք, միավորվենք, որպեսզի կարողանանք…», թե ի՞նչՙ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր ընդդիմադիր, հանրահավաք ձեռնարկող եւ վարող, հրաշալի հասկանում է, որ կարողանալու համար պետք է շատ մարդիկ հավաքվեն, իսկ որպեսզի այդպես լինի, պետք է շատերը նրան(ց) միանան: Սա պարզ է, գիտենք եւ տրամաբանական է:

Պարզ չէ, չգիտենք եւ անտրամաբանական է մեկ այլ բան: Նախ հետեւյալը. ո՞ւմ ի նկատի ունեն վրանցիներըՙ եկեք միացեք կոչերով: Հասկանալի է, որ բոլորին, հետեւաբարՙ նաեւ իշխանությանը: Նաեւ իշխանությա՞նը: Եթե ոչ, ուրեմն նրանք չեն ցանկանում, որ բոլորն իրենց միանան, եւ կամ միեւնույն ժողովրդի մի հատվածին հանում են միեւնույն ժողովրդիՙ քիչ թե շատ լավ աշխատանք գտած, ստացած հատվածի դեմ («իշխանությանը ծախվածների» կամ «իշխանությունից վախեցողների»): Իսկ եթե նրանք նկատի ունեն նաեւ իշխանությանը (օրինակՙ սաստիկ ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակի իր երանելի օրերին հենց հրապարակ էր հրավիրում Սերժ Սարգսյանին), ուրեմն հաջորդ հարցը տանք: Իսկ այդ պարագայում ի՞նչ տարբերություն, ո՞վ է միավորման կոչ անում, ընդդիմությո՞ւնը հրապարակից, թե՞ իշխանությունըՙ ընդդիմությանը: Չէ՞ որ երկու պարագայում էլ բոլորը միավորվում են, որպեսզի էս երկիրը կարգի բերեն, հիմա ի՞նչ տարբերություն բոլորը միավորվում են Բաղրամյան 26-ի՞ շուրջ, թե՞ Ազատության հրապարակում տեղադրված վրանում: Միակ տարբերությունը թերեւս այն է, որ վերջին պարագայում բոլորը կարգին կմրսեն, իսկ մրսելը լավ չէ, այն էլ երբ պատրաստվում ես էս երկիրը կարգի բերել:

Այս համատեքստում ուղղակի հետաքրքրական է, թե ինչո՞ւ են մեղավոր իշխանության հետ կոալիցիա կազմողները, նկատի չունեմՙ ՀՅԴաշնակցությանը, նկատի ունեմՙ բոլորին, ովքեր կկազմեն կամ դրա ցանկությունն ունեն (իսկ ո՞վ չունի): Մի՞թե նրանք չեն միավորվում, արդյոք միավորվելը չէ՞ մեր փրկությունը, մի՞թե երկրում որեւէ բան փոխելու համար պետք չէ իշխանությանՙ թեկուզ փոքրիկ լծակ ունենալ, արդյոք նորանկախ Հայաստանում կա՞ մի դեպք, որ ընդդիմադիր որեւէ ուժի հաջողվել է երկրում բան փոխել, լուրջ բան:

Բայց ուրիշ խնդիր կա. իշխանությունը վատն է, հետեւաբար նրա հետ միավորվողները ուզեն-չուզեն վատն են դառնում: Իսկ այ ընդդիմությունը լավն է, ու նրանց հետ միավորվողները լավն են դառնում, միանգամից, անմիջապես, նույն վայրկյանին, անկախ նրանից, թե միավորվողները նախկինում ինչպես էին ընտրակաշառք տալիս, ինչպես էին տանկեր հանում, ինչպես էին մարդ ծեծում, սպանում, վռնդում, փակում, զինդատախազություն անում,…

Ուրեմն գուցե էլ միավորման կոչեր չանե՞ն, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը: Չէ՞, որ հնարավոր չէ, որ բոլորը միավորվեն, իսկ քանի որ դա հնարավոր չէ, ուրեմն միավորվելն անիմաստ է դառնում: Չմիավորվելը համ էլ մաքուր քաղաքական երեւույթ է, քանի որ այն երկրներում, որտեղ բոլորը միավորված են, քաղաքականություն չկա, որովհետեւ բռնապետություններում քաղաքական գործընթացներ չեն ընթանում, որովհետեւ երբ բոլորը միավորվում են, դա միայն առաջին պահին է լավ, հետո դա բռնապետություն է դառնում:

Ուրեմն հասկանանք, եթե միավորվելը լավ բան է, ուրեմն կոալիցիան նույնքան լավ բան է, որքան «Նոր Հայաստան» ընդդիմադիր դաշինքը, իսկ եթե միավորվելը վատ բան է, ուրեմն «Նոր Հայաստան» դաշինքը նույնքան վատն է, որքան կոալիցիան:

Իրականում քաղաքականության մեջ լավ ու վատ բաներ չկան, կան քաղաքական բաներ եւ ապաքաղաքական բաներ. օրինակ կոալիցիան եւ ընդդիմադիր դաշինքը քաղաքական բաներ են…

Իսկ քաղաքականությունը լա՞վ բան է…

Նախորդ գրառումը

ՄԻ ԾԽԵՔ, ԷԼԻ…

Հաջորդ գրառումը

ՆԱՎԱՐԿԵԼՈՎ ԻՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՔԱՄԻՆԵՐԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՎԱՐԿԵԼՈՎ ԻՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՔԱՄԻՆԵՐԻ ՀԵՏ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական