Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ԾԽԵՔ, ԷԼԻ…

29/01/2016
- 29 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ում ենթարկվել է վիրահատության (նրա մոտ աղիքային քաղցկեղ է հայտնաբերվել), այն, ինչպես պաշտոնապես հայտնում են ՀԱԿ գրասենյակից, անցել է բարեհաջող, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը անցել է հետվիրահատական ստուգում, կրկին ամեն ինչ լավ է եւ շուտովՙ երկու-երեք շաբաթից նա կվերադառնա Երեւան:

Մի կողմ դնելով Տեր-Պետրոսյանի, առհասարակ մարդու առողջությունը, առավել եւս դրա խնդիրները, անդրադառնանք մի շատ կարեւոր նրբության, այսպես կոչված մամուլի պաշտոնական հաղորդագրությունների բովանդակությանը: Կոնկրետ այս պարագայում, ես չգիտեմ, թե ո՞վ է գրել առաջին նախագահի առողջությանն ու վերադարձին վերաբերող պաշտոնական հաղորդագրությունը, բայց եթե իմանայի, շատ կուզենայի հանդիպել եւ նրա հետ միասին կարդալ նրա գրած տեքստն ու նայել դեմքին, որպեսզի համոզվեմ, նա ե՞ւս ծիծաղում է իր իսկ գրած տեքստի վրա, թե՞ նա առհասարակ ծիծաղելի մարդ է, ինչի մասին չգիտի: Այսպես, տեքստում, շեշտում եմՙ պաշտոնական հաղորդագրության, կարդում ենքՙ «Բժիշկներն ասում են, որ առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը առաջիկա 20 տարիների ընթացքում ոչ մի վտանգ չի սպառնում»: Հասկանալի է, չէ՞, սա բժիշկներն են ասում, սաՙ այսինքն ոչ թե համայն հայության երազանքն է կամ ՀԱԿ-ի ծրագրային դրույթն է, որ չհավատանք, սա բժիշկներն են ասում, այն էլՙ ամերիկացի:

Մի՞թե կարելի է մարդու առողջության հետ կապված այսքան ծիծաղելի բաներ գրել, այսքան ծիծաղելի մտածել, այսքան ծիծաղելի լինել: Տեր-Պետրոսյանն արդեն իսկ 70 տարեկան է, 20 տարուց կլինի 90 տարեկան…

Մեզ հաճախ են մեղադրում Տեր-Պետրոսյանի դեմ գրելու մեջ: Ես անձամբ մի ընկեր ունեմՙ ՀԱԿ-ից, որն այսօր էլ ինձ չի բարեւում, քանի որ ես «ծախված լրագրող եմ», եւ կեղտ եմ փնտրում այնտեղ, որտեղ այն չկաՙ ՀԱԿ-ում: Իսկ ՀԱԿ-ում, ինչպես գիտենք, կեղտ իրականում չկա եւ առաջիկա 20 տարիների ընթացքում չի էլ լինելու, եղել է, բայց թափել են, հիմա չկա: Անգամ ՀԱԿ խմբակցությունում չկա, քանի որ ԱԺ-ի հավաքարարը լավ է աշխատում եւ ամեն օրը տանում-թափում է ՀԱԿ խմբակցությունում դրված աղբամանը: Ծիծաղո՞ւմ եք, բայց ես լուրջ եմ ասում, համենայն դեպս այնքան լուրջ, որքան լուրջ է եղել (երեւի) առաջին նախագահի առողջության մասին մամուլի պաշտոնական հաղորդագրություն գրողը, գուցե գրողներըՙ աղջիկ-տղա, գեղեցիկ եւ ակտիվ, այդպիսիք ՀԱԿ-ում շատ կան: Ի դեպ, նրանցից մեկին ես մի անգամ ասացի, գիտե՞ս, երբ Տեր-Պետրոսյանի լուսանկարով որեւէ բան եք տարածում, այնպես արեք, որ այդ լուսանկարում առաջին նախագահը ծխելիս չլինի, հասկանում եքՙ ծխելը հիմա, այն էլՙ արեւմտյան-լիբերալ աշխարհում, նորաձեւ չէ, ավելինՙ վանող է… Նա ինձ պատասխանեց, որ ծխելը կարեւոր չէ, կարեւորը խելքն է… Որը, ենթադրում եմ, Տեր-Պետրոսյանի պարագայում անմիջապես երեւում է նրա լուսանկարներից:

Երբ ես կարդացի առաջին նախագահի առողջության մասին այս խելացի հաղորդագրությունը, հասկացա, որ խելքն իրոք ամենակարեւորն է, դրա համար էլ քիչ է, շատերը չունեն, շատերին թվում է, թե ունեն, ավելի շատերին թվում է, թե միայն իրենք ունեն, իսկ նրանք, ովքեր չունեն, ամեն օր վարկաբեկում են իրենցՙ խելացիներին:

Ուրեմն վարկաբեկում եմՙ խմբագրելով առաջին նախագահի առողջության մասին պաշտոնական հաղորդագրության հիշյալ տողերը այսկերպ. «Բժիշկները հայտնում են, որ Տեր-Պետրոսյանի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում»: Իսկ առաջին նախագահի մասին մամուլի հաղորդագրություններ գրողներին մաղթում եմ, որ նրանք առաջիկա 20 տարիների ընթացքում առողջ լինենՙ բոլոր առումներով, հա, ի դեպ, ծխելն առողջությանը վնաս է, ավելի շատ, քան իմիջին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆ ՉԷ ՔԱՆԻ ՈՐ ԹՈՒՐՔ Է

Հաջորդ գրառումը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԿԻ ՓՈՔՐԻԿ ՎՐԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԿԻ ՓՈՔՐԻԿ ՎՐԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական