Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԿՅԱՆՔԸ ՆՄԱՆ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՌԻՆԳԻ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՊԱՅՔԱՐԵՍՙ ՆՊԱՏԱԿՆԵՐԻԴ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

11/03/2016
- 11 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Արթուր Աբրահամը, նույն ինքն Ավետիք Աբրահամյանը, նախքան բռնցքամարտիկ դառնալը սովորել է հեծանվադպրոցում, դարձել հեծանվասպորտի Հայաստանի բազմակի չեմպիոն, ապա մեկնելով Գերմանիա սկսել է զբաղվել սիրողական բռնցքամարտով, որից հետո արդեն քայլ առ քայլ հասել այսօրվա բարձունքին: Չնայած, Աբրահամն արդեն մտածում է կարիերան ավարտելու մասինՙ 2 տարուց կհեռանա ռինգից, քանի որ պայմանագիրը ստորագրել է մինչեւ 37 տարեկան, սակայնՙ ոչ սպորտի աշխարհից: Ապագայում նա պլանավոր է բռնցքամարտի մարզադպրոց հիմնել Հայաստանում, որի հողատարածքն արդեն գնել է, սակայն ժամանակի սղության պատճառով դեռեւս ավելին անել չի հասցրել: Ինչպես նշում է բռնցքամարտիկը, շուտով կվերադառնա սովորական կյանքին ու կզբաղվի իր բիզնեսով:


– Եթե կարող ենք թղթի վրա գրել, վրիպակներ թույլ տալ, ապա պատռել թուղթն ու նորից գրել, դա մեզնից ոչինչ չի խլի, իսկ կյանքը մեզ մաքրագրելու հնարավորություն չի տալիս, իսկ տալու դեպքումՙ մեզնից շատ բան է խլում: Կյանքիդ որ էջը կցանկանայիր մաքրագրել, փոփոխություններ կատարել:

– Կյանքիս բոլոր տարիներըՙ ե՛ւ վատ, ե՛ւ լավ, ինձ համար հետաքրքրական են եղել: Եթե չլինի վատ շրջան, լավի քաղցրությունը չէի կարող իմանալ, նույնը, եթե լիներ հակառակը: Սպորտային կյանքում բաներ կան, որ չունեցա, բայց…: Երեւի սպորային կյանքիս պարտությունները կցանկանայի մաքրագրել, չնայած բոլոր այն պարտությունները, որոնք եղել են, ինձ ավելի ուժ են տվելՙ ավելի լավ մարզվելու եւ արդյունքներ ցույց տալու:

– Եթե քեզ տային ակնոց, որով իրականությունը կվերանար ու կտեսնեիք այն, ինչ ցանկանում եք: Ինչ կցանկանայիր տեսնել:

– Կցանկանայի բոլորին տեսնել ժպիտը դեմքներին, բոլորը երջանիկ ու առողջ լինեին ու զբաղվեն այն մասնագիտությամբ, որը սիրում են: Ամենակրեւոր բաներն են, որոնք մարդուն երջանիկ են դարձնում: Ես ուզում եմ ապրել այդ իրականության մեջ:

– Ամեն մեկս ունենք մեր պատկերացրած հոտն ու համը, երբ ասում ենք իմ քաղաքը, իմ մանկությունը: Ո՞րն է քո մանկության ու քաղաքի համն ու հոտը:

– Իմ մանկության համն ու հոտը ներքին Չարբախի հողն ու ջուրն է: Երբ լինում եմ Չարբախում, ծառերից հոտ եմ քաշում, դա ինձ համար ամեն ինչ արժե:

– Ռինգում դու մինչեւ 5-րդ ռաունդն ավելի պասիվ ես, իսկ ահա 5-ից հետո նոր քո ուժն ու ակտիվությունը ցույց ես տալիս: Իսկ ի՞նչ սկզբունքով ես ապրում կյանքում:

– Կյանքում շատ հանգիստ եմ եւ փորձում եմ քայլերս ճիշտ կատարել, որպեսզի ոչ մեկին վնաս չտամ: Սիրում եմ լավ արդյունքներ ցույց տալ, ազգիս ու ընտանիքիս պիտանի տղա լինել, ծնողներիս միշտ ուրախացնել: Սիրում եմ ապրել մարզիկներին հատուկ հասարակ կյանքով, մարզիկները շատ հասարակ մարդիկ են, մեծ պահաջներ ու ակնկալիքներ չունեն, ուղղակի քրտնաջան աշխատում ու ապրում են:

– Բացի Ուլի Վեգներից, էլ ում հետ հանդիպումն է լիովին փոխել քո կյանքը:

– Պապիկիս… պապիկս ինձ շատ է մարզել, պարապել հետս, որ այժմ այսպես ուժեղ եմ: Ցավոք, երբ 15 տարեկան էի, պապիկս մահացավ: Նա միշտ ասում էր, շատ պարապիր քեզ վրա, որպեսզի եթե սխալներ էլ անես, դա քեզ դաս լինի: Նա է ինձ սովորեցրել շախմատ, նարդի, շաշկի խաղալ, ստիպում էր գիրք կարդալ, եթե պապիկս չլիներ, գիրք կարդացած չէի լինի:

– Երբ չեմպիոն ես լինում, բոլորը փորձում են վերցնել քեզնից այդ կոչումը: Իսկ կյանքո՞ւմ էլ ես չեմպիոն ու ի՞նչ խնդիրների առջեւ ես ավելի հաճախ կանգնում:

– Ես ռինգում եմ չեմպիոն, իսկ կյանքումՙ սովորական մարդ: Մարդ ոչ թե կյանքում, այլ սրտում պետք է չեմպիոն լինի, այսինքն երջանիկ լինի ու առողջ:

– Իսկ քեզ երջանիկ մա՞րդ ես համարում:

– Այո, ես լիովին երջանիկ եմ այսօր:

– Ինչպես ասում է մարզիչդ. «Պարտություններ կարող են պատահել, բայց պետք է թույլ չտաս»: Իսկ ի՞նչ թույլ չես տալիս առօրյա կյանքում:

– Խաբեբա, վատ մարդկանց հետ չեմ սիրում շփել եւ նման մարդկանցից հեռու եմ մնում, թույլ չեմ տալիս, որ ինձ մոտ լինեն:

– Կյանքը նման է բռցքամարտի ռինգի, որովհետեւ….

– Կյանքը նման է բռցքամարտի ռինգի, որովհետեւ պետք է միշտ պայքարեսՙ նպատակներիդ հասնելու համար եւ ես այդ սկբունքով էլ ապրում եմ ու հասնում նպատակներիս:

– Դու նշում ես, որ ռինգում միշտ պիտի հակառակորդի սխալներից օգտվես: Իսկ կյանքո՞ւմ…

– Ես սիրում եմ անկեղծ ու մաքուր հոգով մարդկանց, եւ երբ ստանում եմ այդ անկեղծությունը, հարաբերությունները փոխադարձ են դառնում: Երբ դիմացինս անկեղծ է, չեմ ասի օգտվում եմ, բայց ես էլ եմ անկեղծ դառնում, կարելի է ասել` օգտվելով առիթից:

***

Հաշվի առնելով այն, որ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կես տարի առաջ է ամուսնացել Մերիի հետ, որը դեռեւս սովորում է ԵՊՀ-ում, փորձեցինք պարզել, արդյոք բռնցքամարտիկը գտել է «Ի՞նչ է ուզում կինը» հարցի պատասխանը, քանի որ շատ ու շատ տղամարդկանց չի հաջողվում գտնել հարցի պատասխանը: Պարզվեց բռնցքամարտիկի համար այդքան էլ դժվար չի եղել գտնել պատասխանը:

– Կինն ամենակարեւորը ցանկանում է երջանիկ լինել իր սիրելիի կողքին եւ գրկում: Ամենակարեւորը, որ կնոջ սիրտն ու հոգին հանգիստ ու ներդաշնակ լինի, դա է կատարյալ երջանկությունն ու կնոջ ցանկությունը: Ինչ-որ բան ավելի, ինչ-որ բան պակաս, դրանք էական չեն:

Նախորդ գրառումը

ՇԱՏԻՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԵՆ ՏՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՊԱՀ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՊԱՀ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական