Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԶ ՀԻՄԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հնարավոր է շատ ժամանակ հիմարացնել որոշ մարդկանց, հնարավոր է նաեւ որոշ ժամանակ հիմարացնել շատ մարդկանց, բայց անհնար է բոլոր մարդկանց միշտ հիմարացնել: Թե՞ հնարավոր է: Համենայն դեպս այս բառերն արտասանած ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը գտնում էր, որ հնարավոր չէ, բայց Լինքոլնը Հայաստանում չի ապրել, ապրել է Ամերիկայում, այն էլՙ ոչ հիմա:

Հիմա Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվում, որը ստեղծում է Վարդան Օսկանյանը, գաղափարադիրը Վարդան Օսկանյանն է, ծրագիր գրողը Վարդան Օսկանյանն է, փողըՙ Վարդան Օսկանյանինն է, քաղաքականություն մշակելու խնդիրը եւս նրանն է, մի խոսքովՙ այդ կուսակցությունը Վարդան Օսկանյանինն է, ուրիշ ոչ մեկինը: Բայց այդ կուսակցությունը չի լինելու մարդ-կուսակցություն եւ ամենեւին կապ չի ունենալու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Համենայն դեպս Օսկանյանը հայտարարել է, որ իր կուսակցությունը Քոչարյանի հետ որեւէ կապ չի ունենալու: Համաձայնեք, սա առնվազն տարօրինակ է, երկու պատճառով: Նախ, ինչպես հրաշալիորեն ցույց տվեց երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը, իսկ ավելի ուշՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մենք նախկին ղեկավար (նախագահ) սիրող ազգ ենք, այսինքն եթե Քոչարյանը ցանկություն հայտնի վերադառնալ քաղաքականություն, ապա սիրով կընդունենք, ինչպես ընդունել ենք Դեմիրճյանին եւ Տեր-Պետրոսյանին: Իսկ եթե Քոչարյանը քաղաքականություն վերադառնա Օսկանյանի կուսակցության միջոցով, ապա դրանից Օսկանյանի կուսակցության վարկանիշը կհասնի մինչեւ Պլուտոն մոլորակ, որը, սակայն, 2006-ից այլեւս մոլորակ չի համարվումՙ մոլորակի համար փոքր լինելու պատճառով: Հենց սա էլ տարօրինակն է, այսինքն մի՞թե Օսկանյանը չգիտի, որ մենք նախկին նախագահ սիրող ժողովորդ ենք եւ եթե նախկիններից Քոչարյանը վերադառնա իր կամ իրենց միջոցով, ապա դրանից իրենց կուսակցության վարկանիշը…

Մյուս կողմից, «Քոչարյանը մեր կուսակցության հետ կապ չի ունենալու» օսկանյանական ձեւակերպումը տարօրինակ է մի շատ պարզ պատճառով. բանն այն է, որ Քոչարյանի հետ կապ ունի ինքըՙ Օսկանյանը, որը նաեւ կապ է ունենալու իր կուսակցության հետ (եթե, իհարկե չնմանվի մեկ այլ նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին, որը թերեւս կապ չունի իր կուսակցության հետ): Այսինքն, եթե Օսկանյանը կապ ունի Քոչարյանի հետՙ մի կողմից, իր կուսակցության հետՙ մյուս կողմից, եւ քանի որ քաղաքականության մեջ, այն էլՙ հայաստանյան, շատ բան, եթե ոչ ամեն բան որոշում են անձնական կապերն ու անհատները, ապա Քոչարյանը կապ է ունենալու Օսկանյանի կուսակցության հետ, ինչը գաղտնի են պահում, որն էլ հենց այս պատմության հիմնական խնդիրն է:

Տպավորություն է ստեղծվում, որ Քոչարյանի անունը վարկաբեկիչ է քաղաքական դաշտում գործողների համար, ճիշտ այնպես, ինչպես կոմունիստական անցյալը: Այսինքն, ինչպես այսօրվա լիբերալներն են հերքում, կամ առնվազն խուսափում (ամաչելու առիթներ շատ կան) իրենց կոմունիստական անցյալից, այնպես էլ Քոչարյանի երբեմնի մտերիմներն են խուսափում Քոչարյանի մտերիմը կարգավիճակից, ընդ որումՙ հենց կարգավիճակից: Ավելին, Քոչարյանն անձամբ իր հարցազրույցներում, անդրադառնալով այս կամ այն կուսակցության հետ իր կապերին, նշում է մոտավորապես այսպիսի բանՙ իհարկե ես այդ կուսակցության հետ կապ չունեմ, բայց ես բոլոր կուսակցությունների հետ էլ կապ ունեմ: Այսինքնՙ տղա ես հասկացիր, այսինքնՙ ոչ տղա է, ոչ աղջիկ: Կոնկրետ Օսկանյանի կուսակցության մասին երկրորդ նախագահը դեռ չի խոսել, հնարավոր է չխոսի էլ, բայց ավելի հավանական է, որ կխոսի եւ կհայտարարի, որ ինքը այդ կուսակցության հետ կապ չունի, բայց ինքը բոլոր կուսակցությունների հետ էլ կապ ունի:

Ուրեմն Քոչարյանին եւս ձեռնտու է այս իրավիճակը, կամ, իսկ գուցեՙ ավելի ճիշտՙ Քոչարյանին է ձեռնտու այս իրավիճակը: Տեսնես ինչո՞ւ, գուցե երկրորդ նախագահը չի ուզում հայտարարել իր երկրորդ գալստյան մասին, որպեսզի մենք ժամանակից շուտ չուրախանա՞նք. չէ՞ որ կուրախանանք: Իսկ գուցե Քոչարյանն ուղղակի այդպիսի մա՞րդ է, այդպիսի բնավորություն ունի եւ այս գաղտնիության մեջ ոչ թե քաղաքական ռազմավարություն կա, այլ ուղղակի մարդկային տեսա՞կ:

Այս հարցերը, մանավանդ դրանց պատասխանները շատ հետաքրքրական են, բայց մեկ այլ ուշագրավ տարր էլ կա. ինչո՞ւ Քոչարյանը մեկընդմիշտ չի հերքում իր քաղաքական երկրորդ գալուստը, ուրեմն վերադառնալու ցանկություն ունի՞, իսկ եթե ունի, տրամաբանորեն ունի, ապա էլ ո՞ւմ միջոցով պետք է Քոչարյանը վերադառնա, եթե ոչ Վարդան Օսկանյանի, ինչո՞ւ հենց նրա, որովհետեւ նրանցից միայն նա է, որ կուսակցություն է բացում, Բարգավաճը, պարզվեց, հայրենիքը վեր էր ածում կրկեսի, Դաշնակցությունն էլ այս օրերին քաղաքական դեժավյու է ապրում ամենեւեին էլ ոչ Քոչարյանի վերադարձի արդյունքում:

Ուրեմն ո՞րն է խնդիրը: Բաց եւ պարզ հայտարարելՙ այո, մեր կուսակցությունը կապ ունի եւ կապ ունենալու է Քոչարյանի հետ: Ամո՞ թ է, գուցե հանցագործությո՞ւն է… Ի դեպ, հանցագործության մասին, Օսկանյանը հայտարարել է, որ իր կուսակցության իրավա-քաղաքական գլխավոր նպատակներից մեկը լինելու էՙ Մարտի մեկի գործի լիարժեք բացահայտումը, եւ այս առումով Օսկանյանը չի բացառել իրենց եւ ՀԱԿ-ի համագործակցության հնարավորությունը:

Ճի՞շտ է ասել Լինքոլնը` անհնար է բոլոր մարդկանց միշտ հիմարացնել, թե՞ հնարավոր է…

Նախորդ գրառումը

ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՆՎԱԶՈՒՄ, ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԻՋԵՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական