Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ՍԱՆՐՎԱԾՔԴ ՈՒՇԱԳՐԱՎ Է, ԿԻՆԴ ԷԼՙ ԳԵՂԵՑԻԿ, ԱՍԱԾՆԵՐԴ ՔՉԵՐՆ ԵՆ ԼՍՈՒՄ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Համացանցում տարածվել է մի տեսանյութՙ Էրդողանի եւ Ալիեւի հանդիպումից: Բազմաթիվ տեսախցիկների առջեւ եւ օգտվելով Մեհրիբան խանըմի բացակայությունից, Իլհամ Ալիեը չի բավարարվում Էրդողանի ձեռքը միայն սեղմելով, այն քաշում է իր կողմը, գրկում Թուրքիայի նախագահին, վերջինս էլ, քանի որ դաստիարակված է եւ կամ զգացմունքները նրանց մոտ փոխադարձ են, պատասխանում է Ալիեւի գրկախառնությանը, ապա Ալիեւը համբուրում է Էրդողանի այտը, ձա՛խ այտը, սա կարեւոր է, որովհետեւ աջ այտը տեսախցիկների տեսադաշտում չէր եւ երկու նախագահները խորհրդավոր հեռանում ենՙ դեպի սենյակ, ես կասեի հեռանում ենՙ դեպի խորհրդավոր սենյակ:

Այս տեսանյութը, չնայած լրիվ թարմ է, բայց արդեն հասցրել է մեծ դիտում ապահովել, եւ այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն աշխարհում ամենադիտվող նախագահներն են: Նրանց ավելի շատերն են տեսել, քան Լեհաստանի նախագահին, կամ Մեքսիկայի նախագահին (ի դեպ, ո՞վ է): Ավելին, եւս մեկ նման տեսանյութՙ եւ Էրդողան-Ալիեւ զույգն իր հանրահայտությամբ կշրջանցի ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին եւ նրա գեղեցկուհի, երիտասարդ եւ անշուշտ նրան շատ սիրող տիկնոջը միասին վերցրած: Չի բացառվում, որ շուտով Ստամբուլում եւ Բաքվում արձաններ տեղադրենՙ Ալիեւ-Էրդողան զույգի, որտեղ այս պարոններն իրար գրկած կլինեն եւ որի տակ փորագրված կլինիՙ «յախշը»:

Մաղթենք հարեւան երկրների նախագահներինՙ մի բարձի ծերանան, եւ դառնանք մեկ այլ հարեւան երկրի նախագահին: Վրաստանի նախագահ Գերոգի Մարգելաշվիլին, ով, հիշեցնենք Վրաստանում որոշ պաշտոնյաների մասնակցությամբ սեքս սկանդալից հետո հայտարարել էր, թե սեքսով զբաղվելն ամոթ բան չէ եւ որ ինքը սեքսով զբաղվելու հարուստ փորձ ունի, ամենայն հավականությամբ շուտով հանդես կգա իր իսկ խոսքերի հերքմամբ, ավելի ճիշտՙ սրբագրմամբ: Նայելով Էրդողան-Ալիեւ սիրատոչոր տեսանյութըՙ Վրաստանի նախագահն անպայման կհասանա, որ …շատ էլ ամոթ է, ավելի ճիշտՙ երբեմն ամոթ է, եւ հենց այդպիսի հայտարարությամբ էլ հանդես կգա: Ի դեպ, չի բացառվում, որ Ալիեւը Էրդողանի ձախ այտը համբուրելով պարզապես ցանկացել է հետ չմնալ Վրաստանի նախագահից եւ փորձել է անել մի բան, ինչի մասին Վրաստանի նախագահը խոսում է, սակայն միայն խոսում է:

Եւ վերջապես, ուշադիր եւ մանրակրկիտ նայելով տեսանյութը, հայտարարությամբ հանդես կգա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որտեղ կնշի, որ իրենք դատապարտում են Ադրբեջանի նախագահի նախահարձակ գործողությունները, որոնք Էրդողան-Ալիեւ տեսանյութում պարզ երեւում են: Չի բացառվում, որ հայտարարությամբ հանդես գա նաեւ Էրդողանի կինըՙ Էմինե խանըմը, որտեղ կնշի, որ թուրք տղամարդիկ ոչ միայն իրավունք ունեն հարեմ պահել, որը կանանց համար կյանքի մեծագույն դպրոց է, այլ նաեւ ընկերներ ունենալ:

Մի խոսքով, Էրդողան-Ալիեւ տեսանյութը ցնցել է համացանցը, դե սա մոտավորապես նույնն է, ինչ Պուտինի հրամանըՙ ռուսական զորքը Սիրիայից մասամբ հանելու մասին, կամ Անջելինա Ջոլիի հյուծող հիվանդությունը, կամ Եվրոտեսիլ-2016-ում Հայաստանի երգը, կամ էլ, վերջապես այն, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը շատ է նիհարել: Համացանցը, ավելի ճիշտՙ համացանցում այսօր այս թեմաների մասին են ամենաշատը խոսում, ինչպես նաեւ Թրամփի սանրվածքի կամ նրա կնոջ բարեմասնությունների, ավելի քչերըՙ Թրամփի հայտարարությունների, որովհետեւ երբ սանրվածքդ ուշագրավ է, կինդ էլՙ գեղեցիկ, ասածներդ քչերն են լսում, դրանք պակաս կարեւոր են դառնում, ինչպես Էրդողան-Ալիեւ հանդիպումը, որը եւ որտեղ ստորագրված փաստաթղթերը, հնչած հայտարարությունները ավելի պակաս կարեւոր են, քան այն, որ Ալիեւը համբուրել է Էրդողանի ձախ այտը:

Սա խնդիր չէ, սա իրականություն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՐԱՏԸ ԵՎ ARARAT-Ը

Հաջորդ գրառումը

ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՆՎԱԶՈՒՄ, ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԻՋԵՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՆՎԱԶՈՒՄ, ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԻՋԵՑՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական