Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՎ ԶԱՐԿՎԻՙ ԴԱՎԱՃԱՆ Է

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Երբ մետրոյի Զորավար Անդրանիկ կայարանից գնաք դեպի Սասունցի Դավիթ կայարան եւ եթե նայեք վագոնի պատուհանից, ապա ճանապարհի վերգետնյա հատվածում, պատի վրա կկարդաք հետեւյալ գրությունը. «Ապրելուց քաղցր է մեռնելը քեզ համար»: Հայտնի չէ, թե ո՞վ է գրել, ե՞րբ է գրել, ո՞ւմ է գրել, ինչո՞ւ է գրել, եւ սա գրելուց հետո ի՞նչ է արել: Ոչինչ հայտնի չէ, բացի մի բանից. մեզ ասում են, որ տղերքը սահման են գնում հանուն մեզ, հետեւաբար այնտեղ զոհվում ենՙ հանուն մեզ, որ նրանց համար ապրելուց քաղցր է մեռնելըՙ քեզ համար, ընդ որում, այս պարագայում, այդ քեզ-ը մենք ենք, մենք էլՙ հայրենիքն ենք: Ու ոչ ոք չի ասում, բացատրում, ցույց տալիս, թե լավ, բա մենք ինչպե՞ս ապրենք, այսինքն իմանանք, որ հանուն մեզ գնացել-զոհվել են ու հանգիստ ապրե՞նք, ապրե՞նք: Ամեն օր զարթնենք-քնենք այն գիտակցումով, որ տղերքը, թեկուզՙ տղեն, զոհվել է հանուն մեզ, եւ ապրե՞նք, կկարողանա՞նք: Չէ, եթե հնարավոր է, դա խնդիր չէ, խնդիրըՙ եթե հնարավոր չէ-ն է: Երազում (եթե քնելը հնարավոր է) տեսնելն է, խնդիրը տանջանքն է, երբ ասում են, թե նա զոհվեց, որ դու ապրես, տանջում են, տանջել չի կարելի, տանջվելովՙ ապրել չի կարելի, երկար չի կարելի, հնարավոր չէ:

Մահն էլ, ասում են, երիտասարդացել է Հայաստանում: Ես չգիտեմ, թե որքանո՞վ կապ ունի այս պաշտոնական վիճակագրությունը համատարած տանջանքի հետ, բայց հաստատ գոնե մի քիչ ունի: Մարդը հո հենց այնպես չի՞ մահանում, տանջանքից է մահանում, հիվանդությունից է մահանում, հիվանդության ժամանակ էլ տանջվում է, ուրեմն ամեն դեպքումՙ տանջանքից է մահանում: Հարց է առաջանում, իսկ ո՞վ է տանջում, սա շատ կարեւոր է, որովհետեւ սրա պատասխանը նաեւ պատասխանն է հարցի, թե ո՞վ է սպանում: Սպանել էլ չի կարելիՙ համ ըստ Աստվածաշնչի, համ ըստ Քրեական օրենսգրքի, ընդ որում վերջինումս տանջելով սպանելը առանձին հոդված է, կոչվում է, եթե չեմ սխալվում, առանձնակի դաժանությամբ սպանություն, այսպես սպանողն ավելի երկար է նստում, պատահում էՙ ցմահ է նստում, քան պարզապես սպանողը, պարզապես սպանողն էլՙ ճակատին կրակողն է: Այսինքն տանջելով սպանելը ճակատից կրակելը չէ, ավելի դաժան բան է:

Դաժանությունն էլ ամենատարածված բանն է, որպես այդպիսինՙ հանցանք չէ, այսինքն եթե մարդը դաժան է, բայց ցույց չի տալիս, չի նստում, եթե ցույց էլ է տալիս, ապա նստում է, ոչ թե որովհետեւ դաժան է, այլ ցույց տվածի համար: Դրա համար էլ դաժանությունն ամենատարածված բանն է, քանի որ անպատիժ է: Դրա համար էլ գրում ենՙ ապրելուց քաղցր է մեռնելը քեզ համար: Անպատիժ են գրում, դրա համար էլ ասում ենՙ նրանք զոհվեցին, որ դու ապրես: Եղբայր, չեմ ուզում ոչ մեռնես, ոչ զոհվես, որ ես ապրեմ: Մեռնելը, անգամ եթե զոհվել է, մանավանդ երբ զոհվել չէ, բայց ասում ենՙ զոհվել է, չի կարող ապրողներին ուժ տալ, այդպես չի լինում: Ուժը ապրողն է տալիս, ապրելն է ուժը, ուժեղը ապրողն է: Մեռնելը, թեկուզ եթե այն խոստում է, սիրո արտահայտություն, կամ նվիրվածություն չէ, մեռնեմ քեզ-ը սիրո խոստովանություն չէ, այդպիսին է ցավդ տանեմ-ը: Ցավը տանելը տանջանքից ազատելն է, մեռնեմ քեզ-ըՙ տանջելը: Տանջելն էլ սպանելն է, միանգամից չէ, առանձնակի՛ դաժանությամբ:

Հայ ֆիդայիները մի սկզբունք ունեին, ամեն կռվից առաջ գոչում էինՙ ով զարկվիՙ դավաճան է: Տեսնես ինչո՞ւ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԿ ԹՎԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՏՂԵՐՔԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՏՂԵՐՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական