Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՏՂԵՐՔԸ

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՎԱՐԴԳԷՍ ԳՈՒՐՈՒԵԱՆ

Արցախեան քառօրեայ պատերազմէն անմիջապէս ետք Երեւան կը գտնուէի Ռամկավար Ազատական Կուսակցութեան համագումարին մասնակցելու: Երբ Համաժողովի պաշտօնական աշխատանքները աւարտած էին, տեղի ունեցաւ պաշտօնական ճաշկերոյթ-խրախճանքը, մասնակցութեամբ Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքէն ժամանած պատգամաւորներու: Արցախեան քառօրեայ պատերազմին զոհուած նահատակներու արժանի յարգանքը պահ մը լռութեամբ եւ յուզիչ ելոյթներով մատուցանելէն ետք, ազգայնական ոգեշունչ երգերը կը կէտադրէինք Կուսակցութեան պանծացումի մաղթանքներով, մեր նորօրեայ հերոսներուն եւ նահատակներուն հանդէպ պատշաճ կենացներով եւ բաժակաճառերով: Մթնոլորտը շատ «տաք» էր, խանդավառ, ոգեշունչ:

Առաւօտեան փոքր ժամերուն քանի մը ընկերներով պանդոկ պիտի վերադառնայինք: Որոշեցինք քալել: Օդը շատ նպաստաւոր էր, տրամադրութիւններըՙ բարձր, գլուխներըՙ տաք: «Հոտառութեամբ» քանի մը փողոց քալելէն ետք, երեք պատանի-երիտասարդներու հանդիպեցանք եւ որպէսզի սխալ ուղղութեամբ չքալէինք, «Արմենիա» հիւրանոցի ճամբան հարցուցինք: Քանի մը փողոց եւս քալելէն ետք, երբ տղաքը տեսան, որ կը տատամսէինք, «մենք գալիս ենք ձեզ հետ» ըսին եւ սկսան մեզի հետ քալել: Երբ իրենց ով ըլալը հարցուցի, ըսին, թէ բանակայիններ են: Զարմանալով զարմացայ…:

Արտաքնապէս հազիւ 16-17 տարեկանի երեւոյթ ունեցող այս փոքրակազմ տղաքը ուրեմն 18 տարեկան էին, եւ երբ հարցուցի, թէ ո՞ւր էին Արցախի քառօրեայ պատերամի ժամանակ, «ճակատու՛մ, խրամատներու՛մ» եղաւ իրենց պարզՙ բայց շեշտակի պատասխանը: Իրենց պատասխանելու ոճին մէջ զգացինք հպարտանքը Հայրենիքի պաշտպանը ըլլալու: Պահը յուզիչ էր: Ուրեմն այս պատանիները հոն էին, կենաց եւ մահուան գուպարին մէջ, մեր ոխերիմ եւ մահասփիւռ թշնամիին դէմ:

Մեր այս պաշտելի «տղերք»ը պատմեցին մեզի, թէ ինչպէս կռիւի այդ առաջին օրուան տաք պահերուն, մինչ իրենք մէկ կողմէն ազերի ասքերները կամ վարձկան հրոսակները կը «սատկացնէին», առաջին գիծի զինուորներուն փամփուշտները սպառած են…: «Փամփուշտ էինք ուզում, մեզ ասում էինՙ սպասէք մի քիչ էլ: Ասում էինՙ վտանգաւոր ա, մի քիչ էլ դիմացէք»: Եւ այսպէս, մեր նորօրեայ հերոսները «խրամատներում» ստիպուած էին «սպասել եւ դիմանալ» մինչեւ որ փամփուշտները հասնէին, փամփուշտներՙ որոնք հոն պէտք էր եղած ըլլային, սակայն չկային: Փամփուշտներ, որոնք շտապ պէտք էր հասնէին, սակայն չհասան, քանի որ «վտանգաւոր» էր առաջին գիծի խրամատներ հասնիլը:

«Մեր շուրջ մեր ընկերները խփւում էին, ընկնում, մենք կրակում էինք», ըսին տղաքը: Եթէ, ըսին, բաւարար փամփուշտ եւ նռնակ ունենայինք, տասնեակներով աւելի թուրք կը խփէինք: Փամփուշտները որ վերջացած են, տղաքը ստիպուած եղած են զէնքի կոթերով կռուիլ եւ ոմանք ալ նահատակուիլ: «Մենք կռւում էինք մեր հայրենիքը, մեր տունը պաշտպանելու: Գիտէինք, որ եթէ թուրքերը մեզմէ անցնէին, մեր մայրերը պիտի լային, մեր քոյրերը պիտի ողբային: Ո՞նց կարող էինք թողնել էդ բանը: Սատկացնելո՛ւ էինք»:

Սարսափելի էր: Ուրեմն, 25 տարի պատերազմական վիճակի մէջ ըլլալ, իսկ վերջին ամիսներուն օրէ օր զինադադարը աւելի ուժգնութեամբ խախտուէր, եւ մեր առաջին գիծերուն վրայ եղող զինուորները բաւարար փամփուշտ չունենային դիրքերը պաշտպանելու: Ըստ այս հերոսներուն, եթէ, ըսին, մենք բաւարար փամփուշտ ունենայինք, այդքան զոհ չէինք տար եւ թուրքերը չէին կրնար այդ գիծերը գրաւել:

Եւ այս սքանչելի տղաքը քանի մը անգամ յանկարծակի կը պոռային. «Ո՞վ ես դու,- Հա՛յ եմ ես: Ի՞նչ ես ուտում դու,- Օձի գլուխ,- Ի՞նչ ես խմում դու, – Թուրքի արիւն,- Վա՜յ, մայրիկ ջան, վա՜յ, հազար անգամ թուրքին, վա՜յ:»

Եւ այսպէս խօսելով, խնդալով ու երգելով հասանք «Արմենիա»: Տղաքը ըսին, թէ մէկ օր եւս արձակուրդ ունին եւ միւս օրը պիտի վերադառնան: Երբ հարցուցի «Ո՞ւր պիտի երթաք», «մեր պոստերը», ըսին. այսինքնՙ առաջին գիծ:

Եւ հիմա, արդեօք այդ տղաքը ո՞ղջ են: Արդեօք այդ տղաքը բաւարար փամփուշտ ունի՞ն:

Հարիւր եւ աւելի կտրիճներ նահատակուեցան մեր հայրենիքին սուրբ հողը աւելի եւս սրբացնելով:

Եւ հիմա, Յարդգողի Աստղաբոյլի համաստեղութեան վրայ հարիւր աստղեր եւս աւելցան, Վահագնի Մեհեաններուն մէջ փառաբանուելու Գեղեցկութեան Աստղիկ աստուածուհիին նաժիշտներուն կողմէ:

Եւ հիմա, «Անահիտի ծիծերն ի վեր» հարիւր կտրիճներ անմահութեան նեկտարով կը սնանինՙ վերէն պաշտպանելու հողը մեր հայրենական:

Եւ հիմա, նոր Վահագներ կը ծնին ամէն օր, վիշապասպան հերոսները մեր սրբազան, որոնք կ՚երթան սատկեցնելու, «օձի գլուխները ուտելու» եւ անոնց «արիւնը խմելու»:

Վա՜յ քեզ, թուրք, հազար վա՜յ քու մայրերուն:

Եւ հիմա, աստուածները մեր հեթանոս, Արարատի գագաթին վրայ, աներեւոյթ մեհեաններէն շանթաբուռ մարտիկներով կը պատրաստուին շանթահարել թշնամիները մեր մահասփիւռ:

Թող Արամազդն ու Անահիտը, թող Վահագն ու Աստղիկը պահապանը ըլլան մեր կտրիճներուն: Թող Վահագնի բազուկը խեղդէ թուրք վիշապը այդ ահաւոր: Թող գեհենի կրակները մոխրացնեն Սադայէլին իժերը այդ թունաւոր:

Փոքր մհերները արթուն կը հսկեն:

Մե՛նք ճակատագրուած ենք յաղթելու:

Արցախը մե՛րն է:

Յաղթանակը մե՛րն է:

Լոս Անջելես

Նախորդ գրառումը

ՈՎ ԶԱՐԿՎԻՙ ԴԱՎԱՃԱՆ Է

Հաջորդ գրառումը

«ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական