Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի Ընթերցասրահների բաժնի պետ

Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ, հաղթական ամիսներից մեկն է: Մայիսին ազգային հաղթանակների Քառատոն է:

Ահա այդ հաղթանակների ժամանակագրությունըՙ

– 451 թվականի մայիսի 26-ին հայերը հավատի եւ գոյության ճակատամարտ են մղել Ավարայրում,

– 1918 թվականի մայիսի 22-29-ին հաղթել են Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում, դրանց արդյունքում վերականգնվել հայոց պետականությունը,

– 1945 թվականի մայիսի 9-ին խորհրդային զորքերի կազմում հայ զինվորականները մասնակից են դարձել ֆաշիստական Գերմանիայի կապիտուլիացիային,

– 1992 թվականի մայիսի 8-ին հայկական զինված ուժերը ազատագրել են Արցախի միջնաբերդ Շուշին եւ բեկում մտցրել Արցախյան պատերազմումՙ դնելով հայկական պատմական տարածքների ազատագրման գործի սկիզբը:

Մայիսյան հաղթանակների առթիվ ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ցուցասրահում բացվել է «Մայիսյան հաղթանակներ» գրքային ցուցահանդեսը: Այն իրականացվել է չորս բաժնովՙ Ավարայր, Հայաստանի Առաջին Հանրապետություն, Արցախյան պատերազմ, Մայիսյան հաղթանակները գեղարվեստական գրականության մեջ:

Առաջին բաժնում ցուցադրության են դրվել Հմայակ Հարությունյանի «Ավարայրի ճակատամարտը» (1966 թ.), Հայրիկ Մուրադյանի «Վարդանանց ապստամբության մասին» գրքերը:

«Հայաստանի Առաջին Հանրապետություն» բաժնում ցուցադրվում են Հարություն Թուրշյանի «Սարդարապատի հերոսամարտը» (1965 թ.), Տիգրան Հայազնի «Ապարանի հերոսամարտը» (2005 թ.), Վիկտոր Դալլաքյանի եւ Արմեն Մարուքյանի «Ղարաքիլիսայի 1918 թ. հերոսամարտը», Վարդան Գէորգեանի «Լեռնահայաստանի հերոսամարտը» (2010 թ.) գրքերը: 1918 թվականի հերոսամարտերին են նվիրված պատմական գիտությունների դոկտորներ Համլետ Գեւորգյանի «Դրո», «Յապոն», «Սեդրակ Ջալալյան», Վլադիմիր Ղազախեցյանի «Նժդեհը Զանգեզուրում», «Սմբատ Զորավար», Արամայիս Մնացականյանի եւ Հակոբ Հակոբյանի «Անդրանիկ», պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանի Վանաձորի ճակատամարտում Գարեգին Նժդեհի մասնակցության մասին պատմող գրքերը: Այս բաժնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին նվիրված գրքերը, Ռուբեն Տեր-Մինասյանի յոթհատորյակը եւ նրա մասին պատմող գրքերը, Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն», Խմբապետ Մարտիրոսի «Իմ յիշելի յուշերը» (Թեհրան, 1978 թ. եւ Երեւան, 2015 թ.) գրքերը, պատմաբաններ Վանիկ Վիրաբյանի Առաջին Հանրապետության անվտանգության եւ հետախուզության բնագավառին վերաբերող, Մուրադ Կարապետյանի բանակին նվիրված գրքերը, Տիգրան Հայազնի «Խենթերը» եւ այլ գրքեր:

«Հայերը ֆաշիզմի ջախջախման մասնակից» բաժնում ներկայացված են Արմո Մալխասյանի «Սովետական բանակի հայ գործիչները» գիրքը, մարշալ Հովհաննես Բաղրամյանի գրքերը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի, Խորհրդային Միության ծովակալ (մարշալ) Հովհաննես Իսակովի, տանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ավիացիայի գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի մասին պատմող գրքերը: Ներկայացված են Կլիմենտ Հարությունյանի թեմային վերաբերող մեկ տասնյակից ավելի գրքեր: Այստեղ ցուցադրվում են Աշոտ Ղազարյանի «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» (եռահատոր), Կառլեն Միրզախանյանի «Հանուն հայրենիքի», Տիգրան Հայազնի «Հայրենիքի սերը սրտերում», «Հուշամատյան», «Հայ ուսուցիչները Հայրենական պատերազմում» (եռահատոր), «Հայ բժիշկները Հայրենական պատերազմում» եւ այլ գրքեր:

Թեմատիկ առումով ամենամեծը «Արցախյան ազատամարտ» բաժինն է: Այստեղ ցուցադրրության են դրված հարյուրից ավելի գրքեր: Ներկայացված են «Ղարաբաղի ազատագրական պատերազմը. 1988-1994» հանրագիտարանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հեղինակային եւ իր մասին պատմող, ԼՂՀ պաշտպանության առաջին նախարար Սամվել Բաբայանի «Հաղթանակներն ինչպես եղել են» (հայերեն, ռուսերեն), ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի «21-րդ դարի բանակ», «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն», Հովհաննես Արմենակյանի «Ես մի զարկն եմ քո բազկի», Հովհաննես Այվազյանի «Հաղթելու արվեստ» (գեներալ գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մասին), Տիգրան Պետրոսյանցի եւ Գարեգին Ղազարյանի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» (հայերեն, անգլերեն), պատմական գիտությունների թեկնածու, Արցախի «Կաճառ» ակադեմիայի ղեկավար Մհեր Հարությունյանի «Արցախյան պատերազմի սկիզբը եւ Շուշիի ազատագրումը» (Ստեփանակերտ), Բենիկ Սիսյանի «Գետաշեն», Մովսես Ղազարյանի «Շահումյան-Գետաշեն. մաքառումների հազար օր», պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Արշակյանի «Մահ չիմացյալՙ մահ, մահ իմացյալՙ անմահություն», «Արցախյան գոյապայքար» եւ բազմաթիվ այլ գրքեր: Ցուցադրվում են Ստեփանակերտում եւ Երեւանում տպագրված Բակուրի, Անահիտ Չիբուխչյանի, Ասպրամ Ծառուկյանի, Սենոր Հասրաթյանի, Սիլվա Մարգարյանի, Գալյա Առստամյանի, Վեռա Գրիգորյանի գրքերը: Առանձին գրքերով ներկայացված են հերոսներ Մոնթեի, Թաթուլի, Պետոյի, Արթուրի կենսագրությունները:

«Մայիսյան հաղթանակներ. գեղարվեստական» ցուցավահանակին ներկայացված են Ավարայրի, Առաջին Հանրապետության, Գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի եւ Արցախյան ազատամարտի մասին հայ գրողների ստեղծած գեղարվեստական գրքեր: Այստեղ ներկայացված են Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք», Սերո Խանզադյանի «Անդրանիկ», «Շուշի», «Մեր գնդի մարդիկ», Զարզանդ Դարյանի «Քառուղիներ», «Հանրապետության նախագահը», Հարություն Մկրտչյանի «Անհայտ զինվորի հիշատակարանը», Համո Սահյանի «Նաիրյան դալար բարդի», Մկրտիչ Սարգսյանի «Սերժանտ Կարո», Զորի Բալայանի «Ցավ», «Դժոխք եւ դրախտ», Արցախ Բունիաթյանի «Արյան գինը», Գուսան Հայկազունի «Հայեր, միացեք», Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» եւ այլ գրքեր:

Ցուցադրության դրված 250-ից ավելի գրքերը համալսարանի դպրոցի աշակերտներին, ուսանողներին, դասախոսներին, գրադարանի ընթերցողներին տեղեկություններ են փոխանցում Մայիսյան քառատոնի մասին եւ հայրենասիրական մեծ լիցք են հաղորդում:

Նախորդ գրառումը

ՄԵՐ ՏՂԵՐՔԸ

Հաջորդ գրառումը

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿԱՑՆԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԵՎ 1918 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ ՇԱՄԽՈՐԻ ՍՊԱՆԴԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿԱՑՆԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԵՎ 1918 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ ՇԱՄԽՈՐԻ ՍՊԱՆԴԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական