Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի խոսքերն իսկապես կարող են նպաստել Արցախից որոշ թվով մարդկանց դուրս գալուն. նա կարծես հուշում է՝ Արցախից դուրս գալու հնարավորություն է ընձեռվելու. քաղտեխնոլոգ

27/01/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանն իր գործողություններով փորձում է կոտրել արցախցուն՝ նրա մոտ նահանջի վարքագիծ ձևավորելու, Լաչինի միջանցքի բացվելուն պես Արցախը լքել ստիպելու համար։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին իբր քաղաքական վերլուծության արդյունքում է նույն մտքին հանգում և այդ միտքը հանրայնացնում է արդեն պաշտոնական մակարդակով՝ կառավարության նիստի ժամանակ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք՝ գործադիրի երեկվա նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ  արցախահայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը ու հետո կրկին մի քանի օրով բացել ու այդպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այն, ինչ Ադրբեջանն անում է կոնկրետ գործով, նույնը խոսքով անում է ՀՀ վարչապետը։

«Ես չեմ ուզում ասել, թե Նիկոլ Փաշինյանն է բացահայտում այս պլանը։ Այդ պլանի մասին վաղուց են խոսում, բոլորն էլ հասկանում են դա, քանի որ Ադրբեջանի ծրագիրը շատ բարդ չէ։ Հիմա ուղղակի Փաշինյանն ասում է, որ ադրբեջանցիները մի քանի օրով բացելու են Լաչինի միջանցքը և այս կերպ համապատասխան տրամադրություններ է ստեղծում՝ կարծես ասելով, որ մարդկանց Արցախից դուրս գալու հնարավորություն է ընձեռվելու։ Ըստ էության՝ նա Ադրբեջանի ծրագրի մասին է խոսում»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ վարչապետն այսքանից հետո չի ասում, թե ստեղծված իրավիճակում ինչ է անելու Հայաստանի իշխանությունը։

«Փաշինյանի խոսքերն իսկապես կարող են նպաստել Արցախից որոշ թվով մարդկանց դուրս գալուն՝ մանավանդ եթե նա այլընտրանք չի ներկայացնում, թե ինչ է պատրաստ անել Հայաստանը։ Նա իր դիրքորոշմամբ արցախցիների մոտ էլ ավելի է խորացնում վախն ու խուճապային տրամադրությունները»,- ասաց Հակոբյանը։

Վերջում մեր զրուցակիցն ընդգծեց՝ եթե դիտարկելու լինենք Ադրբեջանի վարքագիծը, ևս մեկ անգամ ակնհայտ կդառնա, որ նրա գլխավոր նպատակն Արցախի հայաթափումն է, այդ թվում՝ կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելով, էներգետիկ, սննդի և կոմունիկացիոն սահմանափակումների օղակն աստիճանաբար սեղմելով։

«Ադրբեջանը պերմանենտ միացնում-անջատում է Արցախի գազամատակարարումը և էլեկտրասնուցումը, որպեսզի ցույց տա, որ կարող է միաժամանակ անջատել էներգետիկ բոլոր ռեսուրսները։ Ալիևն աշխատում է արցախցիների երևակության վրա՝ կարծես հարցնելով՝ արժե՞ այս պայմաններով Արցախում ապրել»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր մանրամասներ՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է մարտակերտցիների հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է մարտակերտցիների հետ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական