Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Նոր մանրամասներ՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից

Այսօր առավոտյան Թեհրանում  Ադրբեջանի  դեսպանության նկատմամբ իրականացված զինված հարձակման մասին  իրանական կայքերը տեղեկացնում են, որ նախնական տվյալներով, դեսպանություն ներխուժած   անձը զինված է եղել «կալաշնիկով» ավտոմատով, և իր «ընդվզման» դրդապատճառն անվանել  «անձնական» բնույթի։

Ըստ հաղորդագրությունների, դեսպանություն ներխուժած անձը պնդում է, որ դեռևս 2022 թվականի մարտ ամսին  իր կինը մուտք է գործել Ադրբեջանի դեսպանություն և այլևս չի վերադարձել։  Ենթադրյալ հանցագործի պարզաբանումներից տեղեկանում ենք, որ իր տիկնոջ մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, նա   բազմիցս դիմել է դեսպանություն, և համոզված լինելով, որ կինը գտնվում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում,  նախապես ձեռք է բերել զենքը և դիմել այդ ծայրահեղ քայլին։

Նշենք, որ զինված հարձակման հետևանքով, սպանվել է դեսպանության անավտանգության ծառայության բաժնի պետը և վիրավորվել անվտանության երկու ծառայողներ։

Գրիգոր Առաքելյան