Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հավերժ փառք եւ խոնարհում. ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ

27/01/2023
- 27 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պատերազմում հերոսանում են կյանքում հերոսավայել ապրողները…»:

Այսօ՛ր պատիվ ունեմ խոսելու իմ հերոսի մասին: Լինելով հերոսի քույր՝ հպարտությունն իմ ուսերին եմ կրում եւ կրելու եմ այդ պարտքը, ընդմիշտ:

Մայրս մեզ մանկուց ասել է, որ ամեն ինչից թանկ Հայրենիքն է, եթե չլինի մեր երկիրը, չենք լինի նաեւ մենք…

Քաջերի սահմանը իրենց զենքն է, եւ ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս Հերոս է…: Ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ: Գոռ Ռոբերտի Վարդանյանը իմ եղբայրն է, ծնվել է 20 տարի առաջ, ճիշտ 2003 թվականի հունվարի 27-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի Սիս համայնքում:

2009-2010 թթ. ընդունվել է համայնքի միջնակարգ դպրոց եւ 2022 թվականին ավարտելով մեկնել է ծառայության: Մեր ընտանիքի միակ արու զավակն է Գոռը երկու քույրերի եղբայր: Գոռը բազմակողմանի էր զարգացած, երեք տարեկան հասակից հաճախել է սպորտի, զբաղվել է տարբեր սպորտաձեւերով: Ներկայացնելով Հայաստանը տարբեր երկրներում՝ նվաճել է բազմաթիվ մեդալներ: Զբաղվել է ձյուդո սպորտաձեւով մինչեւ 13 տարեկանը, տիրապետել է ճկուն մարտ վարելու արվեստին: Այնուհետեւ ընդգրկվել է, մինչեւ 17 տարեկան դառնալը, կարատեի խմբակ: Նվաճել է բազմաթիվ մեդալներ: 2017 թվականին Թբիլիսիում անցկացված միջազգային մրցույթում  ներկայացնելով Հայաստանը՝ գոտեմարտել է ադրբեջանցի մարզիկի հետ եւ հաղթելով նրան գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը եւ ստացել ոսկե մեդալ:

Գոռը բազմակողմանի զարգացած, համեստ, խելացի եւ անչա՜փ ազնիվ անձնավորություն է (անցյալով խոսելը շատ դժվար է…): Օգնում էր մարդկանց անշահախնդրորեն, կյանքն էլ կտար հանուն իր ընկերների:

Դասընկերները, հարազատները եւ բոլոր-բոլոր մարդիկ, ովքեր ճանաչում են Գոռին, նրան հիշելիս միշտ հուզվում եւ ժպտում են միաժամանակ… Դպրոցի բոլոր սաների համար հիմա նա ՀԵՐՈՍ Է: …Ընկերներն ասում են, որ չկա մի լավ բան, որը հիշելիս Գոռի հետ չկապենք:

Թեեւ հույսը կորցրել ենք բոլորս,բայց ինչպես ասում են՝ թունելի  վերջում միշտ լույս է լինում…

Եղբայրս շատ նպատակներ ուներ, որոնք պիտի իրագործեր…

Նրա հետ ամեն բնագավառից զրուցել կարելի էր: Դպրոցում սովորելու տարիներին զուգահեռ զբաղվել է նաեւ լողով: Ավարտելով դպրոցը,  հանձնելով ավարտական քննությունները, Գոռը՝ 2022 թվականին հուլիսի 8-ին զորակոչվել Հայկական բանակ: Ցանկանում էր համալսարան ընդունվել ծառայությունից վերադառնալուն պես, դառնալով սպորտային բժիշկ:

Եղբայրս ծառայության է անցել ՀՀ  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի զորամասում: Ծառայության ընթացքում զբաղվել է պատասխանատու աշխատանքներով: Սկզբնական շրջանում եղել է դիրքի ավագը, զինվոր ընկերների պատասխանատուն: Չափազա՛նց մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել իր ծառայությանը: Բանակ մեկնելուց մեկ շաբաթ անց բոլոր նորակոչիկ զինվորները եղել են դիրքերում,հենց իրենք էլ իրենց սեփական ուժերով խրամատներ են պատրաստել: Գոռը չի եղել հասարակ զինծառայող, տիրապետել է հատուկ զինատեսակի, բանակում հետախոյզ եւ դիպուկահար էր, չափազանց կազմակերպված լինելով ամեն ինչի  վերաբերվել է պատասխանատվությամբ:

Եղբայրս իր զինակիցների եւ հրամանատարի հետ միասին եղել է Վարդենիսի շրջանի Վերին Շորժայի դիրքերում: Դիրքեր բարձրանալուց առաջ վատ կանխազգացում է ունեցել, սական լինելով պատասխանատու եւ նվիրյալ իր գործին՝ գիտակցել է, որ իր կողքին ընկերներն են, իսկ մեջքին՝ Հայրենիքը: Սեպտեմբերի 12-ին, ժամը 00:00-ին սկսվում է չարաբաստիկ պատերազմը… մինչեւ 13-ի առավոտյան ժամը՝ 05:00 եղել են թեժ մարտում: Պայքարել են հանուն հայրենիքի, չեն լքել իրենց դիրքը, ոչնչացրել են բազմաթիվ հակառակորդների, սակայն ունեցել են զինամթերքի պակաս եւ գտնվել են շրջափակման մեջ, բայց չեն նահանջել, կռվել են իրենց արյան գնով մինչեւ վերջին շունչը: Վերջին րոպեներին Գոռը թույլ չի տվել, որ հակառակորդը մոտենա. պայթեցնելով նռնակը՝ եղբայրս ոչնչացրել է իրենց մոտեցող թշնամիներին, եւ ինքն էլ զոհվել հերոսաբար:

Հայրենիքն ապրում է Գոռի ու նրա ընկերների հայրենասիրությամբ:

Փա՛ռք եւ հավերժ խոնարհում:

ՀԱՍՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ. տնտեսավարում, թե՞… տնտեսավերում

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական