Տարածաշրջանային այցի շրջանակում առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին: Նա այժմ Հնդկաստանում է, կմեկնի նաև Ադրբեջան։
Հայաստանում Աբդել Ֆաթահ էլ-Սիսին կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ նախաձեռնությունը, հրավերը եղել է հայկական կողմից:
Այս այցին նպաստել է նաև նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Եգիպտոս. Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսի (COP-27) շրջանակում այդ մասին ևս խոսվել է: