Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում գտնվող ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի հիմնական օբյեկտներն ու դիրքերը՝ գործողությունը որակելով որպես Իրանի դեմ ամերիկյան հարձակումների պատասխան։
ԻՀՊԿ-ն հավելել է, որ բալիստիկ հրթիռային հարվածը նպատակ ուներ պատժել ամերիկացի հանցագործներին իրենց գործողությունների համար:
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ագրեսիայի առաջին օրը՝ փետրվարի 28-ին, նույն բազաներն օգտագործվել են Իրանի հարավային Մինաբ քաղաքում 168 իրանցի դպրոցականների և նրանց ուսուցիչների սպանության համար։
Դիմելով Հորդանանի ժողովրդին՝ ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ Իրանը թշնամանք չի տածում Հորդանանի նկատմամբ։ Այնտեղ ասվում է, որ հորդանանցիները, ավելի շատ, քան որևէ այլ ազգ, հասկանում են պաղեստինցի ժողովրդի տառապանքները և տեղյակ են՝ «ինչ է անում սիոնիստական ռեժիմը Գազայում, 70,000 պաղեստինցիների, այդ թվում՝ 20,000 երեխաների սպանություն՝ ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ»։
Tersim








