Կիրակի, 9 Օգոստոս, 2026

ԲՈԿ-ի նախագահը հրաժարական է տվել

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը Նիկոլ Փաշինյանին է  ներկայացրել հրաժարականի դիմումը։

«Չընդունելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍՆ ներկայիս վարվող քաղաքականությունը՝ խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»։

Քեռյանը խոստացել է մանրամասները հետո ներկայացնել։

ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ Քեռյանի դիմումը ստացել են և ուղակել վարչապետի աշխատակազմ:

Կարեն Քեռյանը ԲՈԿ-ի նախագահ էր 2021 թվականի մարտից։