Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է. Փաշինյան

01/07/2026
- Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին. հայտնում են Կառավարությունից։

Հաղորդագրությունը՝ ստորև.

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի անվտանգության, բարեվարքության և իրավունքի գերակայության տնօրինության տնօրեն Հաննա Յունկերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Դատախազության աշխատողի օրվա առիթով և ընդգծել այն միջազգային համաժողովի ձևաչափով անցկացնելու կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա հնարավորություն է տալիս անդրադառնալու դատախազության գործունեությանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը. «Օրենքը, իրավունքը զարգանում է, և ինչքան մենք լինենք միջազգային հաղորդակցության մեջ, այնքան ավելի արդյունավետ կլինենք Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման, թույլ տվեք ասել, համաժողովրդական ակնկալիքը իրականություն դարձնելու ճանապարհին»։

Անդրադառնալով համաժողովի թեմային՝ ապօրինի գույքի բռնագանձման համակարգին, երկրի ղեկավարը նշել է. «Ես ուզում եմ առիթն օգտագործել մի կարևոր, իմ կարծիքով, թյուրըմբռնում պարզաբանելու համար։ Կա ընդհանուր ընկալում, և այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և ինստիտուտն ուղղված է կամ գործում է նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում։ Բայց թույլ տվեք ասել, որ սա թյուրըմբռնում է, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման համակարգն իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաներն այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ և ոչ օրինական ուշադրությունը հեռանկար չունի, որովհետև այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե դա ինչի է բերելու և ինչի է հանգեցնելու։ Եվ այս առումով, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որի լիարժեք գործարկման հարցում, իհարկե, և՛ ժողովուրդը, և՛ Կառավարությունը մի փոքր անհամբեր են, հակակոռուպցիոն քաղաքականության, Կառավարության և կառավարող մեծամասնության շատ կարևոր սյուներից մեկն է»։

Վարչապետն անհանգստացնող փաստ է համարել հակակոռուպցիոն քաղաքականությունների մեջ, այդ թվում՝ միջազգային վարկանիշերում, որոշակի լճացման փուլում գտնվելը և ընդգծել. «Դրա հետ մենք որևէ կերպ չենք կարող համակերպվել, որովհետև մեզ համար սկզբունքային է, որ հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում անընդհատ, սկզբունքային և հետևողական առաջընթաց արձանագրենք։ Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ նոր ձևավորվող Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն առաջնային խնդիր են համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը, պայմանական ասած, վերագործարկելու, թարմացնելու կամ ռեստարտ անելու պրոցեսը, և սա շատ կարևոր է մեզ համար»։

Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությամբ հստակ հանրային կոնսենսուս ձևակերպելու անհրաժեշտությունը, թե ինչ է արդարություն և ինչ է արդարադատություն։ «Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում և զգում եմ, որ հանրային կոնսենսուս չկա, հանրային կամ պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե արդարությունն ու արդարադատությունն ինչ են։ Իմ պատկերացմամբ՝ արդարադատությունը և արդարությունը դիտարկվում են միայն և միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետև այն, ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը՝ առավելագույնս համապատասխանում է արդարությանը և արդարադատությանը։ Ամենակարևոր դրույթը սրանից հետո այն է, որ լեգիտիմության մի աղբյուր կա և այդ աղբյուրը սուվերենն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ չի կարող արդարությունն ու արդարադատությունն ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից»,– շեշտել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր իրավական մենթալիտետի, սոցիալ հոգեբանության մեջ այդ խնդիրը գոյություն ունի՝ արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ։ Վարչապետի դիտարկմամբ՝ ոչ թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության և արդարադատության տեսքով, այլ՝ արդարության և արդարադատության ինստիտուտները, ժողովրդի ցանկությունները պետք է սահմանափակեն իրավունքով, շահերի պաշտպանությամբ։ Սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրականում այս բանաձևը չի հաջողվել ներդնել Հայաստանում. «Մենք այս խնդիրների լուծման հետևից պետք է գնանք երկու ուղղությամբ: Առաջին՝ մեր սահմանադրական կարգի լեգիտիմության լիարժեք հաստատմամբ։ Այսինքն՝ սահմանադրական կարգ, որ հաստատվել է ժողովրդի ազատ կամարտահայտությամբ։ Եվ երկրորդ՝ իրավական և իրավաբանական կրթության ոլորտում մեզ անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ և փոփոխություններ»։

Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում իրավական և իրավաբանական կրթության զարգացումը՝ աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող տրամաբանություններին համահունչ։ Վարչապետն ընդգծել է նաև արդարադատության վերաբերյալ ժողովրդի մոտ առկա հարցերին պատասխաններ տալու անհրաժեշտությունը։ «Իմ կարծիքով՝ Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են Կառավարության առաջ, լուծել ենք։ Եվ լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ բացատրելով, որ մենք բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն։ Իսկ այսօր, կներեք, իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, նրանք ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, և սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այդ պրոբլեմին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է հստակ առերեսվել այս խնդրին։

Վարչապետի խոսքով՝ այդ թվում նախընտրական քարոզարշավը և ընտրությունները ձևակերպել են հարցեր և դատաիրավական համակարգն այդ հարցերին պատասխանելու երկար ժամանակ չունի. «Եթե այդ հարցերին երկար ժամանակ կոնկրետ պատասխաններ չհնչեն, դա նշանակում է Հայաստանի դատաիրավական համակարգը սաբոտաժի է ենթարկում այդ հարցերին պատասխանելը։ Սա արդեն քաղաքական իրադրություն է, և այդ քաղաքական իրադրությունը պետք է հասցեագրվի քաղաքական ճանապարհներով։ Եվ մյուս կողմից ես հավատում եմ, հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանում այդ ըմբռնումը բավականին հուսալի հենարան է ձևավորել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում»։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նկատել է՝ կարևորը այդ գործընթացը փակուղի չի մտել և հույս հայտնել, որ այդ թվում՝ այսօրվա քննարկումների ընթացքում, միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ելքերը կգտնեն։ Այդ համատեքստում, վարչապետը նաև ընդգծել է՝ գործընթացը չպետք է շեղվի երկրի միջազգային ստանձնած պարտավորություններից։

Վարչապետ Փաշինյանը դատախազության բոլոր աշխատողներին ևս մեկ անգամ շնորհավորել է օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։ Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել բոլոր այն դատախազներին, ովքեր իրենցն են համարում Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն և արդարություն հաստատելու օրակարգը՝ համաձայն այն տրամաբանության, որ այդ թվում՝ արդարությունը և արդարադատությունը պետք է բխեն լեգիտիմությունից, սուվերենից, որը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։

Նախորդ գրառումը

Մեզ համար պարզ է դարձել` եթե ցանկանում ես հաղթել ընտրություններում՝ պետք է անես ԸՕ-ով արգելված բոլոր քայլերը. Լիպարիտ Դրմեյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանն իրեն շրջապատել է ոչ կոմպետենտներով՝ իր «սրբազնությունն» անվերապահ ընդունելի դարձնելու համար. Հակոբ Բադալյան

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

14/07/2026
Պաշտոնական

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

08/06/2026
Պաշտոնական

Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկել են Հայաստանի տնտեսական հարցերը

04/06/2026
Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ռուբիոյի հայաստանյան այցի մասին

27/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն իրեն շրջապատել է ոչ կոմպետենտներով՝ իր «սրբազնությունն» անվերապահ ընդունելի դարձնելու համար. Հակոբ Բադալյան

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական