Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԻԼԴԵՐԲԵՐԳՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԷԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՉԻՆԱՍՏԱՆԸ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ…

17/06/2016
- 17 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Անցյալ շաբաթավերջին Գերմանիայի Դրեզդեն քաղաքը դարձել էր փակ գոտի: Դրեզդենի նշանավոր օպերային թատրոնի մոտ գտնվող Taschenbergpalais շքեղ հյուրանոցը շրջափակված էր երկաթյա ցանկապատով: Մոտակայքում ցույցերը եւ մարդկանց մեծ կուտակումներն արգելված էին: Հարյուրավոր ոստիկաններ կարող էին ստուգել կասկածելի անցորդներին: Պատճառն այն է, որ Բիլդերբերգյան ակումբի կամ «Համաշխարհային կառավարության» հերթական հանդիպման վայր էր ընտրված Սաքսոնիայի մայրաքաղաքը:

Ակումբի ամենամյա կոնֆերանսները հանդիսանում են «այս աշխարհի ուժեղների» դռնփակ հանդիպումներ: Դրանց մասնակցում են միայն նրանք, ովքեր մարմնավորում են իշխանությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, հաղորդակցությունները: 1954 թ. հոլանդական «Բիլդերբերգ» հյուրանոցում ծնունդ առած ակումբը Դրեզդենում էր անցկացնում իր 64-րդ համաժողովը, որը, ինչպես նախորդները, պարուրված էր գաղտնիության ու խորհրդավորության քողածածկույթով: Մամուլի ներկայացուցիչներին արգելված է ներկա գտնվել քննարկումներին: Թեմաները կարելի է նշել, բայց կոնկրետ կարծիքների հրապարակումը չի թույլատրվում: Կոնֆերանսներում արձանագրություններ չեն կազմվում, որոշումներ չեն ընդունվում, քվեարկությունների կամ հայտարարությունների մասին նույնպես չի խոսվում:

Այս ամենն առաջացնում է բազմաթիվ ենթադրություններ, թե ընտրյալների նեղ շրջանակում ձեւավորվում են կարծիքներ, որոնք հետագայում հսկայական ազդեցություն են գործում քաղաքական, տնտեսական ու հասարակական գործընթացների վրա: Գերմանիայում հանրահայտ է դարձել Գերհարդ Վիշնեւսկու «Իշխանության բիլդերբերգյան պարագլուխները» գիրքը, որտեղ խոսվում է «տնտեսության, քաղաքականության եւ լրատվամիջոցների վերնախավի դավադրության» մասին: Անշուշտ, «պարագլուխները» դա ժխտում են: Մասնավորապես, կոնֆերանսների կազմկոմիտեի նախագահ, ֆրանսիական AHA ապահովագրական կոնցեռնի ղեկավար Անրի դը Կաստրին դրեզդենյան հանդիպման նախօրեին տված հարցազրույցում հավաստիացրեց, թե դռնփակ խոսակցությունն անցկացվում է բացառապես զրույցների դյուրացման նպատակով: Սակայն դժվար է պատկերացնել, թե այդքան հայտնի եւ գերզբաղված գործիչները մի քանի օրով բոլոր գործերից կտրվում են առանց գործնական նպատակիՙ պարզապես միմյանց հետ լավ շփվելու համար: Դրեզդենյան ներկայիս հանդիպման բոլոր 130 մասնակիցները հույժ կարեւոր անձինք են: Նրանց թվում է Հենրի Քիսինջերը: Բիլդերբերգյան ակումբի նիստերին անպայման մասնակցում են նաեւ Դեյվիդ եւ Նելսոն Ռոկֆելլերները, Զբիգնեւ Բժեզինսկին, Ալան Գրինսփենը եւ ամերիկյան քաղաքականության, ֆինանսների, տնտեսության մյուս խոշոր դեմքերը: «Dresdener Neuste Nachrichten» թերթը հաղորդում է, որ դրեզդենյան կոնֆերանսին մասնակցել է Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդերը:

Դրեզդենում վերջին օրերին կարելի էր տեսնել գերմանական խոշորագույն կոնցեռների (Siemens, Springer, Airbus…) ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ գերմանական արդյունաբերության միավորման ղեկավար Ուլրիխ Գրիլլոն: Դաշնային կառավարությունը «գործուղել» էր նույնիսկ երեք նախարարների. դրանք են ֆինանսների, պաշտպանության եւ ՆԳ նախարարներ Վոլֆգանգ Շոյբլեն, Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Թոմաս դե Մեզյերը:

Դրեզդենի կոնֆերանսն ավարտվել է հունիսի 12-ին: Ընտրյալների ակումբը հետաքրքրվում է աշխարհի բոլոր կարեւորագույն գործերով: Գերմանական «Handelsblatt» թերթի տեղեկությունների համաձայն, Բիլդերբերգյան ակումբի 2016 թ. հանդիպման թեմաները եղել են միգրացիոն ճգնաժամը, ԱՄՆ նախագահական ընտրությունները, էներգիայի եւ հումքի գները, համացանցի անվտանգությունը, Չինաստանը, Ռուսաստանը, Մերձավոր Արեւելքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Հաջորդ գրառումը

ԶԵՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ 2015-ԻՆ ԿՏՐՈՒԿ ԱՃ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԶԵՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ 2015-ԻՆ ԿՏՐՈՒԿ ԱՃ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական