Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԶՈՐ ԵՐԿԻՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

19/08/2016
- 19 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈԲԵՐՏ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Սպորտով զբաղվելը առողջ լինելու կարեւոր նախապայմաններից է.- Ցավոք, Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ սպորտային համալիրներ փակվեցին, վերջին տարիներին էլ բավականին թանկացան, ինչի պատճառով մասսայական սպորտը տուժեց: Սպորտային խմբակների ամսական աբոնեմենտի վճարը տատանվում է 15-25 հազար դրամի սահմաններում: Ներկայիս սոցիալ- տնտեսական պայմաններում շատ քչերն են կարողանում հաճախել սպորտային համալիրներ, իսկ ֆիզիկապես ամուր սերունդ ունենալը առողջ հասարակության գրավականներից է:

Վերոնշյալ պատճառները հաշվի առնելով` Հայաստանում վերջին տարիներին մեծ թափով զարգանում է բակային սպորտը, որի նպատակը երիտասարդությանն առողջ ապրելակերպին մղելն է: Մարզասեր երիտասարդների ջանքերով կազմավորվել են բակային սպորտը համակարգող ֆեդերացիաներ, որոնցից ամենահայտնին Street Workout Armenia ֆեդերացիան է. Street Workout տերմինն արդեն հուշում է, որ խոսքը բակային մարմնամարզության մասին է` ձգումներ, հրումներ եւ այլն: (Թե ինչու անպայման անգլերենՙ էն էլ բակային սպորտըՙ զուտ հայկական, մոդեռն ու գերժամանակակից ախտ է):

Տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանի ջանքերով Բուենոս Այրեսի այգուն կից բացօթյա մարզահրապարակ կառուցվեց (պտտաձողեր, զուգափայտեր եւն), որտեղ էլ կայանում են Street Workout Armenia- ի կազմակերպած գլխավոր միջոցառումները: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը եւ իր թիմը ջանք չի խնայում զարգացնելու մասսայական սպորտը մեր երկրում: Վերջինիս խոսքերով ֆեդերացիայի գլխավոր նպատակը առողջ սերունդ ունենալու նվիրական գործին մասնակից լինելն է: Տարեցտարի բակային սպորտով զբաղվողերի թիվը կրկնապատկվում, եթե ոչ եռապատկվում է, անցկացվում են առաջնություններ, որոնք էլ գրավում են երիտասարդների ուշադրությունը:

Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցում էին երիտասարդներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից եւ Արցախից, այսինքն Street Workout Armenia-ն արդեն ահռելի աշխատանք է կատարել, որի կարեւորությունն անգնահատելի է:

Ֆեդերացիան բազմաթիվ հյուրեր է ունենում արտերկրից` հռչակավոր աթլետներ, միջազգային կարգի մրցավարներ. այս ամենին եթե գումարվի ԶԼՄ- ների համապատասխան ուշադրությունն, ապա, հավատացեք, առողջ երիտասարդություն ունենալու ճանապարհին մեկ քայլ կկատարվի, չէ՞ որ այսօր մարզվող պատանիները վաղը զինվոր պիտի դառնան, իսկ ամուր զինվոր ունենալու կարեւորության մասին խոսելու հարկ չկա…

Բակային սպորտի զարգացմանը աջակցում են նաեւ կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության նախարարությունները: Համապատասխան մարզահրապարակներ կառուցելու ծրագիր կա տարբեր քաղաքներում եւ Արցախում, ինչն էլ ավելի մասսայական կդարձնի բակային սպորտը:

Բուենոս-Այրեսի այգում քայլելիս մի քանի րոպեով մոտեցեք մարզահրապարակին, հավատացած եղեք, մարզվող երիտասարդների խանդավառությունը ձեզ կմղի մի քանի ձգում կատարելու. քանի՞սը կարող եք` հինգ, վեց, իսկ միգուցե ավելի շա՞տ: Օրինակ ձեր խոնարհ ծառան` 25: Կարո՞ղ եք շրջանցել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄՕԴԱՆԱՎԵՐ ԻՐԱՆՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻ

Հաջորդ գրառումը

ՄԵԾ ՏՂԵՐՔԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԾ ՏՂԵՐՔԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական