Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԾ ՏՂԵՐՔԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

19/08/2016
- 19 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Պուտինը Ղարաբաղում չի կռվել: Սա հայտնի փաստ է: Երբ Ղարաբաղում կռիվ էր, Պուտինը Պետերբուրգի (Լենինգրադի) համալսարանի ռեկտորի օգնականն էր, ապա քաղաքապետի խորհրդականը …Մի խոսքովՙ Պետերբուրգում էր: Հետեւաբար Պուտինը չգիտի, թե ինչպես են կռվել Ղարաբաղում, ինչպես են ապրել Ղարաբաղում, իսկ երբ կռիվ էր եւ հնարավոր չէր ապրել, ինչպես են այդուհանդերձ ապրել, նկուղներում, սոված, վախեցած …Եւ ինչպես չեն պարտվել, ինչպես են ստիպել, որ ադրբեջանցիները հրադադար խնդրեն: Այս ամենը Պուտինը չգիտի, կամ գիտի, բայց չի զգացել: Դրա համար էլ մարդն ասում էՙ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, որ հաղթողներ եւ պարտվողներ չլինեն: Եթե ինքը 1991-1994-ը ոչ թե Պիտերի քաղաքապետին խորհուրդներ տար, այլ լիներ Ղարաբաղում, նման բան չէր ասի: Եթե գոնե մեկ անգամ տեսներ կռվող հորը նկուղում սպասող փոքրիկի աչքերըՙ ամեն անգամ, երբ ադրբեջանական գրադ էր պայթում, նման բան չէր ասի, չէր ասի, եթե թեկուզ մեկ անգամ տեսներ, թե ինչպես է գրկում կռվից վերադարձած հայրն իր փոքրիկին: Չէր ասի, քանի որ կհասկանար, որ Ղարաբաղում հաղթող կա՛…

Բայց դաՙ Պուտինը: Անկեղծ ասած, այն որ նա նպաստելու է ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմանը, ես հավատում եմ այնքանով, որքանով հավատում եմ, որ ԱՄՆ նախագահը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Աշխարհում դարդն այնքան է շատացել, որ մեր դարդերն ուրիշներին չի մտահոգում, մեզ օրինակ մտահոգո՞ւմ է պաղեստինցիների ճակատագիրը, որոնք, ի դեպ, եւս ինքնորոշման հարց են լուծում:

Բայց Սերժ Սարգսյանն էլ հո կռվե՞լ է Ղարաբաղում: Թե հիմա ինչպես է կռվել, այլ հարց է, ու խիստ անկարեւոր հարց է, քանի որ բոլոր այն հայերը, ովքեր 1990-ականների սկզբներին Հայաստանում են ապրել, փաստորեն կռվել են: Մի՞թե նա ասելիք չուներ, երբ Պուտինը հենց իր կողքին կանգնած ասացՙ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի այնպես, որ հաղթողներ եւ պարտվողներ չլինեն: Մի՞թե նա այդ պահին իրեն վիրավորված չզգաց, իր կողքին կռված-աշխատած տղերքին չհիշեց, որոնց մեծ մասն այսօր չկա, քանի որ հաղթանակներն անգամ մեծ կորուստներ են պահանջում: Լավ, ենթադրենք ոչ մեկին ու ոչ մի բան չհիշեց, բայց չվիրավորվե՞ց. չէ՞ որ ղարաբաղյան պատերազմում հաղթողներից մեկն էլ ինքն է, իսկ Պուտինն ասում էՙ հաղթողներ չպետք է լինեն… Կարելի էր շնորհավորել Պուտինինՙ Ղրիմում, օրինակ, հաղթելու կապակցությամբ, Դոնբասում հաղթելու կապակցությամբ, Աբխազիայում եւ Օսիայում հաղթելու կապակցությամբ: Շնորհավորելու մեջ ամոթ բան չկա. մարդը հաղթել է, մենք էլ շնորհավորում ենք, մեր դաշնակիցն է, չէ՞, բա դաշնակցի հաղթանակները չեն շնորհավորո՞ւմ: Ախ, Ղրիմն ուրիշ բան է, Ղարաբաղն ուրի՞շ, Ղրիմի ժողովուրդը մի տեսակ արդար է ինքնորոշվել, Ղարաբաղինը ո՞չ: Շատ լավ, ուրեմն կարելի էր շեշտել, որ չնայած Ղրիմն ու Ղարաբաղը անհամեմատելի են, բայց ես շնորհավորւմ եմ Ղրիմում հաղթանակի կապակցությամբ, ապա դեմքով շրջվել դեպի Վլադիմիր Վլադիմիրովիչը եւ վերջինիս հրավիրել Երեւանՙ թեյ խմելու: Նա թեյ սիրում է. գոնե Բաքվում, Ալիեւի տանը հաճույքով խմել է, նկարները կան:

Բայց ամեն ինչ ավարտվել է արդեն, Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադարձել է Երեւան, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանը պետք է վերադարձնի «օկուպացրած» հինգ շրջաննները, եւ «հիմա Պուտինն աշխատում է այդ հարցով»: Անկեղծ ասած, երբ ես լսեցի Էրդողանի այս հայտարարությունը, բացեցի ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը, որպեսզի տեսնեմ նա ինչ-որ բան այս կապակցությամբ ասե՞լ է: Չէր ասել, չի ասել, երեւի կարիք չկա, Էրդողանն ո՞վ է, որ նրա ասածին պատասխանեն: Էրդողանը նա է, ում Պուտինը Պետերբուրգում հանդիպում է նշանակում եւ մի քանի րոպե սպասում, որ ժամանի, ապա հայտարարում, որ Թուրքիան Ռուսաստանի բարեկամ պետություններից է… Հայաստանին էլ, փաստորեն, եղբոր բարեկամ է գալիս: Ավելին, Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում Պուտինն ասել է բառացիորեն հետեւյալը. «Ռուսաստանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կարող են հանդես գալ որպես երաշխավոր (ԼՂ հակամարտության կարգավորման հարցում), ընդունելով, եթե հարկ լինի, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը…»: Այսի՞նքն, չէ, հասկանալի է, որ ԼՂ հակամարտության հարցում Ռուսաստանըՙ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր կարող է հանդես գալ որպես երաշխավորներից մեկըՙ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ, բայց ինչո՞ւ Պուտինը չի օգտագործում «համանախագահ» բառը, այլ փոխարենը ասում էՙ «Մինսկի խմբի որոշ այլ երկրներ»: Թյուրիմացությո՞ւն է, Պուտինի մո՞տ, բացառվում է, կնշանակի ՌԴ նախագահը «Մինսկի խմբի որոշ այլ երկրներ» ասելով ամենեւին էլ նկատի չունի Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, այլ Մինսկի խմբի երկրներին առհասարակ: Դրանցից մեկն, ի դեպ, Թուրքիան է, որի նախագահի հետ, ինչպես արդեն ասացինք, Պուտինը հանդիպել էր ՀՀ նախագահին հանդիպելուց երկու օր առաջ:

Բայց մի լավ լուր ունեմ. Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին հարցազրույց է տվել (որն այժմ տեղադրված է թերթի կայքում), որտեղ ասել էՙ «Շատերն ասում են Արցախում ավարտվում է Եվրոպան, բայց ես կասեիՙ Եվրոպան սկսվում է Արցախից»:

Ինչպես ասում է Պուտինը ՌԴ կառավարության նիստերը երբեմն վարելիսՙ հարցեր կա՞ն: Հարցեր չկան:

Նախորդ գրառումը

ՀԶՈՐ ԵՐԿԻՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՆԿԱԼԵԼՈՎ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԹԱՔՈՒՆ ՏԵՂ

Լրահոս

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական