Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄՕԴԱՆԱՎԵՐ ԻՐԱՆՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻ

19/08/2016
- 19 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը առաջին անգամ Իրանի մի ռազմական օդանավակայան են օգտագործել Սիրիայում իսլամիստ գրոհայիններին հարվածելու համար: Օգոստոսի 16-ին Ту-22МЗ Су-34 ռմբակոծիչները Համադանի (Իրան) օդանավակայանից թռել են մարտական առաջադրանք կատարելու: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Ռուսական ռմբակոծիչները «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին խմբային հարված են հասցրել Հալեպի, Դեյր էզ-Զորի եւ Իդլիբի նահանգներում: Ոնչացվել են 5 խոշոր զինապահեստ, կառավարման 3 կետ եւ գրոհայինների պատրաստման ճամբարներ: Սպանվել են զգալի թվով գրոհայիններ:

Մոսկվան եւ Թեհրանը պայմանավորվել են ռուսական օդատիեզերական ուժերի կողմից Համադանի ավիաբազայի օգտագործման մասին: Նման փոխգործողությունը էլ ավելի է մերձեցնում երկու երկրներին: Ռուսական օդատիեզերական ուժերը Սիրիայում գրոհայինների դեմ ավիահարվածների նոր փուլ են սկսել: Al-Masdar News հրատարակությունը հաղորդում է, որ Ту-22МЗ ռմբակոծիչները իրանական ռազմակայան են թռել ՌԴ հարավիցՙ Մոզդոկի օդանավակայանից: Իրանում վերաբազավորված ռուսական ռմբակոծիչների ստույգ թիվը չի նշվում: Ի դեպ, անցյալ շաբաթ Մոսկվայում բանակային միջազգային խաղերի փակման արարողությանը ներկա էր Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Al-Masdar News-ի հաղորդման համաձայն, Մոսկվան եւ Թեհրանը օրերս ստորագրել են համաձայնագիր, որը ռուսական ռազմօդանավերին հնարավորություն է տալիս Սիրիայում թիրախներին հասնելու ժամանակամիջոցը կրճատել 60 տոկոսով, ինչպես նաեւ միջոցներ խնայել եւ մեծացնել օդատիեզերական ուժերի հարձակման արդյունավետությունը:

ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության նախկին ղեկավար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը «Գազետա» համացանցային գործակալությանը տված հարցազրույցում պարզաբանել է, որ Իրանում ավիաբազայի օգտագործման հարցը Մոսկվա-Թեհրան վստահական հարաբերությունների եւ սիրիական ռազմաճակատում համագործակցության շարունակման ցուցանիշ է: Նա հիշեցրել է, որ Բաղդադում ստեղծված է ռուս-իրաքա-իրանական տեղեկատվական-համակարգիչ կենտրոն: Դրա հիմնական խնդիրներն են մերձավորարեւելյան տարածաշրջանին առնչվող ընթացիկ տվյալների հավաքումը, մշակումը, ամփոփումը եւ վերլուծումը գրոհայինների դեմ պայքարի համատեքստում, տեղեկատվության բաշխումը եւ օպերատիվ փոխանցումը մասնակից երկրներ Ռուսաստանի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի գլխավոր շտաբներին: Գեներալի խոսքերով, Բաղդադում գործում է ռուս-իրաքա-իրանական համակարգիչ ռազմական շտաբ, որտեղ կատարվում է հետախուզական տվյալների փոխանակություն, որոշվում են գլխավոր սպառնալիքները եւ թիրախները:

Եթե Ту-22МЗ ռմբակոծիչը Մոզդոկի օդանավակայանից թռչի «Իսլամական պետության» տարածքի օբյեկտներին հարվածելու եւ վերադառնա մեկնակետ, ապա օդանավի մարտական բեռնվածքը չպետք է գերազանցի 8-9 տոննայից, այլապես վառելիքը չի բավականացնի մեկնակետ վերադառնալու համար: Մարտական լրիվ բեռնվածքով (24 տոննա) Ту-22МЗ-ի մարտական կիրառության շառավիղը կազմում է ընդամենը 800 կմ: Ռուսական օդատիեզերական մարտամեքենաները ստիպված են թռչել Իրանի եւ Իրաքի վրայով: Մոզդոկի օդանավակայանից մինչեւ, օրինակ, Պալմիրայի թիրախները ընկած հեռավորությունը ավելի քան 2 հազար կիլոմետր է, իսկ Համադանի ավիաբազայիցՙ մոտ 900 կմ:

Սիրիական Լաթաքիա քաղաքի «Խմեյմիմ» ավիաբազան պիտանի չէ Ту-22МЗ-ի բազավորման համար: Սակայն ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը «Գազետային» տված հարցազրույցում ասել է, որ «Խմեյմիմի» օգտագործման վերաբերյալ Մոսկվայի եւ Դամասկոսի կնքած պայմանագրի վավերացումից հետո ավիաբազան կընդլայնվի եւ կամրացվի, որպեսզի հնարավոր լինի տեղաբաշխել ավելի մեծ խմբավորում, իսկ ռազմավարական ռմբակոծիչները «անհրաժեշտության դեպքում» կարողանան այնտեղ վայրէջք կատարել:

Ту-22МЗ հեռահար ռմբակոծիչների կողմից Համադանի ավիաբազայի օգտագործումը մի շարք էական առավելություններ է տալիս Ռուսաստանի օդատիեզերական ուժերին: Մինչեւ Ռաքքայում եւ Հալեպի շրջակայքում տեղաբաշխված ահաբեկիչների օբյեկտները ընկած հեռավորությունը կրճատվում-հասնում է 800-900 կլիոմետրի: Դա հնարավորություն է տալիս կտրուկ ավելացնել Ту-22МЗ ռմբակոծիչների մարտական բեռնվածքը (վերաբեռնման տարբերակովՙ 21,5 տոննա, ОФАБ-250-270 տիպի 42 ռումբ):

Ռազմադիվանագիտական հարցերի ռուս մասնագետներից մեկը Սիրիայում ջիհադիստների դեմ թեւավոր հրթիռների կիրառությունը խիստ անհավանական է համարում, սակայն վստահ է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ օդատիեզերական ուժերը համաձայնություն կստանան «դրանց սկզբունքային օգտագործման» համար:

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՆՈՐ ԴԵՄՔԵՐԻ

Հաջորդ գրառումը

ՀԶՈՐ ԵՐԿԻՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԶՈՐ ԵՐԿԻՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական