Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՆՈՐ ԴԵՄՔԵՐԻ

19/08/2016
- 19 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Անսովոր սոցիոլոգիական հետազոտություն էր անցկացրել ռուս հայտնի էկոնոմիստ Միխայիլ Դելյագինը: Նա բազմաթիվ զրույցներ էր ունեցել Մոսկվան հեղեղածՙ գերազանցապես ցածրակարգ աշխատանքներ կատարող տաջիկ, ուզբեկ եւ ղըրղրզ ներգաղթյալների հետ, հետաքրքրվելով, թե ինչու են նրանք մի կտոր հացի որոնումներով թողնում հայրենիքը եւ հայտնվում Ռուսաստանում: Այդ բոլոր պարզ մարդիկ նշել են նույն պատճառներըՙ իրենց հայրենիքում գերիշխող հրեշավոր կոռուպցիան, օլիգարխիական-կլանային լպիրշ համակարգը, լայն առումով սոցիալական աղաղակող անարդարություններըՙ ֆեոդալիզմի վատթարագույն որակների վերածնումով:

Սակայն սրանք չէ, որ ապշեցրել էին սոցիոլոգիական հետազոտությունների մեծ փորձ ունեցող գիտնականին (հիշյալ անարդարությունների տարբեր դրսեւորումները այս կամ այն չափով ու ձեւով առկա են նաեւ Ռուսաստանում): Դելյագինի բոլոր զրուցակիցները նույն համոզմունքն էին հայտնելՙ ոչի՜նչ, շուտով կգան արդարամիտ իսլամիստներըՙ «Իսլամական Պետության» առաքյալները եւ իսկական արդարություն ու կարգուկանոն կհաստատեն իրենց հայրենիքում: Նրանք այնքան են զզված ու հիասթափված հայրենի իշխանություններից (ծանո՞թ զգացում է), որ պատրաստ են նույնիսկ ապավինել բացահայտ ահաբեկիչներին, ականջի ետեւ գցելով իսլամիստների եզակի դաժանությունների վերաբերյալ ահազանգումները: Այդ մարդիկ հավատում են իսլամիստների զանգվածային քարոզչությանը, երբ վերջիններս, վկայակոչելով Ղուրանը, տարփողում են նրա այն հատվածները, որտեղ խոսվում է սոցիալական արդարության մասին, երբ մուսուլմանական երկրների իշխանությունների հասցեին հնչում են մեղադրանքներ, թե ինչու են նրանք Ղուրանի սկզբունքներին հակառակ կողոպտում ու թալանում մարդկանցՙ նույն մուսուլմաններին. չէ՞ որ դրանք արգելված են կրոնական դոգմաներով: Դու՛ք այլասերում եք կրոնը, դո՛ւք անհավատներ եք, դո՛ւք մուսուլման չեք:

Ահա եւ հիրավի աշխատասեր, կարգապահ, սեփական գոյատեւման համար համառորեն պայքարող սոցիալականացված աշխարհիկ մարդկանց մոտ երեւան են գալիս ծայրահեղականության ընկալումներ: Եթե մարդը կորցրել է իր արդարությունն իրականացնելու տարրական հնարավորությունը, նա արդեն, ինչպես ասվեց, նույնիսկ իսլամական ահաբեկիչների մեջ է տեսնում վերջին հույսը ձերբազատվելու այն սոցիալական դժոխքից, որի մեջ խրվել է իրենց հայրենիքը, որի մեջ հայտնվել են իրենք: Ռուս սոցիոլոգի այն առարկությանը, որ եթե իսլամիստները գան Միջին Ասիա, բազմաթիվ գլուխներ կթռչեն, հետեւել է մեկ համոզմունքՙ նրանք կկտրեն այն մարդկանց կոկորդները, որոնք դրան վաղուց են արժանի:

Այս հոգեվերծանումների արդյունքները ձեզ Հայաստանում ոչինչ չե՞ն հիշեցնում: Ոչ, ինքնին հասկանալի է, որ խոսքը չի վերաբերում այն բանին, թե հայաստանցիները կարող են արդարության որոնումների ճանապարհին ապավինել ինչ-որ «Քրիստոնեական Պետության»: «Սասնա ծռերի» հարուցած ճգնաժամի օրերին բոլորն էին հասկանում, որ քաղաքականապես ոչ հասուն, եւ գործունեության ձեւի կամ օգտագործված միջոցի առումով մերժելի, սակայն հայրենասիրության անկեղծ մղումներով համակված տղաների գործողություններում առկա են ծայրահեղականության դրսեւորումներ: Բայց դա բնավ էլ չէր խանգարում, որ «ծռերը» շահեն ժողովրդի մեծ համակրանքը: Գոնե բեկվեց գորշ իրականությունը:

Թվում էր այդ լարված օրերին Սերժ Սարգսյանը իր նախագահական կարիերայի ընթացքում գեթ մեկ անգամ անմիջական-հրապարակային զրույց կունենար սեփական ժողովրդի հետ: Սակայն ոչինչ տեղի չունեցավ: Վերականգնելով խոսելու ընդունակությունը, նա ասաց, որ Հայաստանում շատ են դժգոհները, որ յուրաքանչյուր ոք կարող է չսիրել իշխանություններին, կառավարությանը, նախագահին: Երեւի իմաստ ունենար մտերմիկ մի շփման միջոցով բոլորի աչքի առաջ պարզել, թե ինչից են այդքան դժգոհ ու բազմաքանակ իր քաղաքացիները, որ անթաքույց համերաշխություն են հայտնում «քրիստոնյա» ահաբեկիչներին: Եվ հետո, ինչու նախագահը միտինգի չհրավիրեց իր… կողմնակիցներին: Էրդողանի պես:

Մի բան բացարձակ դարձավ: Սերժ Սարգսյանը իր այս թիմով ոչնչի չի հասնիՙ էկոնոմիկա չի ստեղծվի, արտագաղթը հետսասնածռերյան շրջանում կկրկնապատկվի ու կեռապատկվի, երկրի անհեռանկարայնության մտայնությունը կհասնի բարձրակետին: Առհասարակ ապշեցնում է, թե երկրի ղեկավարները ի՜նչ անտարբերությամբ են կուլ տալիս ու մարսում համազգային ատելությունը (այստեղ խոսք չկա սիրել-չսիրելու մասին): Սերժ Սարգսյանը իր պաշտոնակալման վերջնափուլում միայն մեկ շանս ունի իր հայաստանասիրությունը ապացուցելու համարՙ երկրի քաղաքական-տնտեսական կյանքն առողջացնելու նպատակադրվածությամբ բարձրակարգ պրոֆեսիոնալներ հրավիրել կողքիցՙ դրսիցՙ իր թիմի շրջանակից դուրս: Ժամանակն է, եթե ուշ չէ, վերջ տալ հայոց պետականությունը քայքայող ու այլասերող ագրեսիվ գավառամտությանը: Մի խումբ մոսկվայահայերի անունից նախագահին առաջարկում ենք հանրապետության կառավարության ղեկավար նշանակել Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիր- գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանին:

Ինչու հենց նրան: Ներկայացնենք Վիքիպեդիայի սոսկ մուտքի մասը. «Ծնվել է 1968 թվականին մայիսի 25-ին Երեւանում: 1985 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ձերժինսկու անվան դպրոցը: 1986-1988 թթ ծառայել է խորհրդային բանակում: 1992 թվականին գերազանցով ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Փորձաշրջան է անցել Իտալիայի Banca CRT-ում, ավարտել է Նյու Յորքի Merrill Lynch-ի կողմից կազմակերպվածՙ զարգացող շուկաների դասընթացները, կատարելագործվել է INSEAD-ում (Ֆոնտենբլո, Ֆրանսիա), ավարտել է Հարվարդի բիզնես-դպրոցի դասընթացները, ուսանել է տարբեր ծրագրեր Եյլի համալսարանում եւ Ստենֆորդի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցում: 1992-2012 թթ. եղել է ռուսաստանյան «T» ինվեստիցիոն ընկերության ղեկավարն ու վերահսկիչ բաժնետերը: Մոսկվայի կառավարման դպրոցի հիմնադիրներից մեկն է ու նրա առաջին նախագահը (2006-2012 թթ.)»:

Բարձրակիրթ ինտելեկտուալՙ վառ անհատականություն, երեւույթ, ինչը անկախ Հայաստանի վերնախավում մոռացության է մատնվել:Վարդանյանն իրեն լիուլի հաստատել է խոշոր բիզնեսում, տնտեսագիտության մեջ, գիտության կազմակերպման ոլորտում, տնտեսական-ֆինանսական քաղաքականության մեջ, բանկային գործում եւ այլն:Մեծ բարերար է: Ազնիվ է, տեսած, կուշտ, երբեք չի մտնի հասարակ հարկատուի գրպանը: Ոչ ինքը, ոչ էլ հարազատներից որեւէ մեկը երբեք չեն դարձել հեղինակազրկիչ որեւէ սկանդալի մասնակից: Մոսկվայում ծնված-մեծացած որդին այսօր ծառայում է Ղարաբաղում: Վարդանյանը երբեք չի կառչի իշխանությունից, բիզնեսի համար կստեղծի առավել բարենպաստ պայմաններ եւ իր հեղինակությամբ կապահովի ներդրումներ Հայաստանում:

Հայաստանում ասում ենՙ հազիվ թե Ռուբեն Վարդանյանը համաձայնի աշխատել, ինչպես ժողովուրդն է որակել, «գորշ» գայլերի հետ: Ուրեմն պետք է նրան լիակատար ազատություն տալ ստեղծելու իր թիմը: Կարող եք չկասկածել, որ նա իրեն կշրջապատի տեղի եւ սփյուռքի բարձրակարգ իրավասու շատ մասնագետնեերով եւ ամեն ինչ կանի պետական շինարարության բոլոր ասպարեզներում խոր դեգրադացիա ապրող երկիրը փրկելու համար: Իսկ Սերժ Սարգսյանի այդ ոչ ստանդարտ քայլը կդառնա նրա մեծագույն ավանդը հայոց պետականությանը, հայ ժողովրդին ու հայոց պատմությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ ՀՐԱՇՔ Է ԳՈՐԾՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄՕԴԱՆԱՎԵՐ ԻՐԱՆՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄՕԴԱՆԱՎԵՐ ԻՐԱՆՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Ֆիլմը հիմնված է մոլդովական հեքիաթի վրա։ ՎԳԻԿ-ի արխիվների թվայնացման ընթացքում հայտնաբերվել է համաշխարհային կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի «Անդրիեշ» թեզիսային ֆիլմը,...

ԿարդալDetails

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025

Սոթքից սահմանն անցած ադրբեջանական ոչխարները վերադարձվել են Ադրբեջանին

02/10/2025

Մերժում ենք գործող կառավարիչների միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը. «Պատիվ ունեմ»

02/10/2025

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր. Դանիելյան

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական