Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ ՀՐԱՇՔ Է ԳՈՐԾՈՒՄ

19/08/2016
- 19 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՎՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Վերջերս լավաշն ընդունվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես հայկական ծագում ունեցող հաց: Նշվեցին ոչ միայն ծագումը, այլեւ բնորոշ այլ հատկանիշներ: Սակայն հարկ է նշել նաեւ, որ հայկական լավաշը կարող է հրաշք գործել: Մինչեւ այսօր պարսիկ ժողովրդի մեջ պահպանվում է հավատը առ այն, որ իրոք հայկական լավաշը հրաշագործ է:

Այսպես, երբ իրանցի երեխայի մոտ ուշանում է լեզուն բացվելը, ընտանիքի անդամը մոտենում է ծանոթ կամ անծանոթ հայի եւ խնդրում, որ իրեն տան հայկական լավաշ: Եվ երբ ստանում է լավաշը, մեծ հավատքով հրամցնում է երեխային, եւ վերջինս ճաշակելով համով հացը` ավելին է պահանջում: Արդյունքում, ընդամենը մի քանի օրից, երեխայի լեզուն բացվում է եւ նա սկսում է թոթովել:

Նման մի դեպք ինձ հետ էլ պատահեց 1969թ.: Պարսիկ աշխատակիցս խնդրեց, որ իր համար հայկական լավաշ բերեմ: Ես հարցրեցի, թե քանի հատ է պետք, նա ասացՙ մեկ հատը բավական է: Երբ ես հետաքրքրվեցի, թե մեկ հատը ինչի համար է, նա ասաց. «Աղջիկս երեք տարեկան է եւ դեռ լեզուն չի բացվել, իսկ մեր մեջ ընդունված է, երբ երեխայի լեզուն չի բացվում, մենք հայկական լավաշ ենք մատուցում եւ լեզուն բացվում է»: Կատարեցի նրա խնդրանքը եւ Նոր Ջուղայի վանքի փողոցի լավաշ թխող Խաչիկից մի լավաշ գնեցի եւ մյուս օրը տվեցի գործակցիս: Հինգ օր հետո, առավոտյան, գործակիցս եկավ աշխատանքի արտասովոր բարձր տրամադրությամբ` իր հետ բերելով մի մեծ տուփ անուշեղեն, ըստ իրենց սովորության: Հարցրի, թե ինչ առիթով էր, պատասխանեց. «Պրն. Հովհաննիսյան, հրաշք է հայկական լավաշը: Երեխայի լեզուն բացվեց, եւ ես երախտապարտ եմ ձեզ»: Ես հպարտությամբ ասացի. «Ինչու՞ ինձ, երախտապարտ եղիր հայկական լավաշին: Իսկ ես շնորհակալ եմ, որ քո ժողովուրդը պահպանում է հավատը հայկական լավաշի հրաշագործության հանդեպ»:

Սիրելի ընթերցող, եկեք չմոռանանք, որ հայի ճարտար լեզուն հայկական լավաշի հրաշալիքներից է:

Նախորդ գրառումը

ՔՈ ՍՐՏՈՎ ԿԶԳԱՍ…

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՆՈՐ ԴԵՄՔԵՐԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՆՈՐ ԴԵՄՔԵՐԻ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական