Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՈ ՍՐՏՈՎ ԿԶԳԱՍ…

19/08/2016
- 19 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

(Գյուղի բարբառի տրագիկոմեդիան պեղումների ժանրում)

Գյուղ մեկնող (ТУ-135) ավտոբուսի շարժիչի ձայնը անսովոր հուշում էր, որ ճանապարհի «ռադարներից» դուրս «թռիչք» է լինելու:

Վարորդը կտրուկ արգելակեց ավտոբուսը գյուղի ոլորան չհասած «արծվի» հուշաքարի մոտ:

Անսարքություն կար. բոլորս իջանք. գյուղից եկող մեքենաները կանգնում հարցնում էին, թե ի՛նչ է եղել: Դե վարորդն էլ կատակով ասաց. «Տուրիստներ կան, իջել են գյուղին հեռվից ծանոթանալու»:

Անհագ նայում էի դեմ առ դեմ մանկության հիմնադիր գյուղի հորիզոնին:

Հայկուշ տատը, որ հայացքով ինձ էր տնտղում, կողքին կանգնած տղային ինձ մատնացույց արեց.

Ադա՛, կարո՞ղ ա գեղից չի, արտասահմանից ա:

Է՜, Հայկո՛ւշ տատ, մենք պակաս եվրոգյուղացի՞ ենք: Գյուղի կեսը Ռուսաստան կամ Ամերիկա են, մենք գյուղի «սփյուռքի» ներկայացուցիչներն ենք:

Դե, աչքներս լուս, մնում ա գյուղի անունով դեսպանատուն բացենք:

Աղջի՛, Զաբել, Կարին, ասմ եմ իչքան լավ կլներ էս ճամփի վրա «իշաոտնուկի» պես նստարան դնեին մարդ էս պահերին կնստեր նաֆաս կառներ:

Էտ լավ բա՛ն ասիր, Հայկո՛ւշ տատ, խի՞ չէ որ, գեղի մեջ կուլտուրական ծածկով կանգառներ ունենանք, թե չէ «խաղաղապահ» զորքերի պես սրա ծառի, նրա պատի տակ ենք կանգնմ,- ասաց Մաշոյանց Զաբելը:

Քա, աղջի՛ ջան, մեր գեղը փառք ա, գյուղ կա մի եկեղեցի չունի, մենք մի քանիսն ունենք:

Հրես օլորանի «Սուրբ Դավիթը»:

Բա կառալվի մոտի «Ծիրանավորը», ձորիՙ «Կարմրավորը», յամաջի վիրեւի «Թարգմանիչը»:

Հրես հունիսին մեր ժամիՙ «Սուրբ Գրիգորի» ուխտն ա:

Ինչքա՜ն մարդիկ կգան տարբեր տեղերից հանդիսավոր կնշեն, մատաղ կանեն,- ասաց Հայկուշ տատը:

Հա՜, բա գեղի բարերար Բաբոնՙ արեւը ապրի, օգնեց Ժամի վերանորոգմանը, հլա դպրոցն ու բուժարանին էլ հետը օժանդակեց, զաթի ամեն հարցով էլ քոմակ կանգնեց գեղին:

Զաբե՛լ ջան, մեր գյուղը շատ ա սիրունանմ, փոխվմ, ինտիլիգենցիան շատ ա. համարյա ամեն տնից չորսից երեքը բարձրագույնավարտ են:

Ամա՜ն, Հայկո՛ւշ տատ, ո՞ւմ ա պետք էտ ուսումը. ո՛չ աշխատանք կա, ո՛չ էլ նորմալ աշխատավարձ. առաջվանը չի: Հիմա դիպլոմը ձեռքներն մտնմ են գոմ կովին են ցույց տալիս, որ կթելուց հպարտ նստեն քոթուկին, կովն էլ հանկարծ քացի չտա:

Նույնն էլ քաղաքի ավարտածը. էն հնդկական կինո կարՙ «Պարոն 420», դրա նման ֆինդ ու ֆլուշկա են անում: Շատերը ուզած-չուզած հարմարվմ են, կամ էլ հեռանմ երգրից:

Զաբե՛լ, գիդաս էթմ են էնդերանք մինիստր են աշխտմ, էլի նույն չարքաշությունն են անմ:

Հա, բայց Հայկո՛ւշ տատ, դրսմը լավ են փող տալի. էլի մի բան հետ են գցմ, գալի ծակ ու ծուկ են փակմ: Ստեղի ստացած փողը մենակ «տալու» փող ա, «մնալու» փող չի: Դառել ենք «դարի ծաղրածու», էնքան խաղացրին… «Մուսա՜» ենք, ի՞նչ ենք դրանց համար… մի ատամն ի՞նչ ա, չես կարմ քցես, ստիպված առանց ծամելու ենք կուլ տալի, դրա համար էլ շատ վախտ ջրիկ-վռիկ ենք էփմ, որ կերածներս քարկտիկի նման հետ չգան: Հասարակ շիֆեռն ի՞նչ ա, չենք կարմ առնենք:

Էն ուժեղ քամու վախտը մեր կրշի ժեշտերը պոկվել ընկել էր Լեւիկանց բաղջի պոպոքի ճղերին, սարքել էր պադվալի թարեք:

Հե՛ն ա, հերանքս ածան վառեկ հավեր են տվել, դեմը ամառ ա, կանաչ-մանանչով, արանք-արանք ցորենով յոլա կտանեմ:

Ցորեն առնելու համար պտի հավի ձուն ծախեմ, որ կուտ առնեմ, ստացվմ ա հավն ա ինձ «կուտ» տալի:

Զաբե՛լ, բա որ իմ հավերը ձմեռը գոմի մեջ ցրտից «բռնվել» էին, չէն ածմ, մեր բիծի հետ ստիպված փեջ դրինք, վառինք, որ չսառեն գոմի մեջ:

Քա՜, Հայկո՛ւշ տատ, ափսոս չէ՞ր ցախը, հազիվ ձեր տանը հերիք աներ:

Աղջի՛ Զաբել, գոմս ոնց որ «կարմիր խաչ» ըլներ. սրտամեռները մութագետին կչկչոցները սկսմ էին, վախեցանք միտինգ անեն:

Ճանապարհի առջեւից քայլող երիտասարդ տղաների անզուսպ ծիծաղը նման էր ասես նախամարդու ձայների, որն իր հերթին իր թուլությունն էր փոխանցում փլված վրանի պես փորները բռնած ուշաթափ խնդացողներին:

Դե էլ մի թիլիգլամիշ եղեք, ձեզ հավաքեք, օյին հո չեք, հալալուց կիմանան, թե միտինգ ա,- ասաց Աթոյանց Մարուսը:

Այ Ռուզա՛ն, մի բան էլ դու ասա, զրից անելով բալքի գեղը հասնենք:

Օ՜ֆ, խոսալս չի գալի, Հայկո՛ւշ տատ:

Քա խի՞, աղջի՛, հո բան չի՞ եղել:

Դէ չէ, բանկմը սրտնեղվի, վարկի տոկոսն էի տարել մուծելու: Ըննենց «մունաթ» տոկոսներ են դրել, կասես թե աշխարհին ենք պարտք: Հեքիաթ ասին, թե տոկոսադրույքները նվազեցնելու են, ո՞ւր ա…

Վայ, Ռուզա՛ն ջան, դու չգիտես, դրանք մինչեւ Անդերսենի հեքիաթները չվերջացնեն, մեր կողմի նովելներին չեն անցնի,- ասաց Վաղոյանց Հասմիկը:

Հա՜, բա՜,- մեջքն ուղղեց Հայկուշ տատը,- բա որ կատվի շան հաստիքներին են հասել խեղճ անասունները, որ կրճատման տակ ընգնեն, ստիպված մենք պտի մուկ բռնենք կատվի տեղը. զաթի շան պահակությունն էլ կիսովի դրույք ա:

Աղջի՛ Ռուզան, կեսառտ լավ բառ ուներ, կասերՙ օռաշները սարսաղ են:

Հայկո՛ւշ տոտա, գոնե մի լավ բան արին. ոռոգման ջրի վարձ չեն վերցնելու, հուլիսից էլ գազի վճարն են քչացրել: Օգոստոս ամսից էլՙ հոսանքը: Մեր համար ակցիա են արել:

Էլ ո՞նց կլներ… էն գլխից առաջին ակցիա անողները գյուղացին ա էղել: Մեր բաղջի մասիլը շատ վախտ կես գնով ենք ծախմ, զաթի քաղաքի վերավաճառողներն էլ պրիստավի նման չեն էլ թողմ ապրանքդ մայթին դնես. վռազ «հռխմ» են: Իրանց հմար հարիֆ արտահանող ենք. մեր «էներգետիկ արժեքը» ապրանքից դուրս ա, մերը չեն հաշվմ:

Կարա՞ս մի Սիթի մտնեսՙ գին իջացնես, ասմ են հիսուն հազարի ամիսը պտի ապրանք առնեք, նոր դառնաք հավատարիմ հաճախորդ, նոր հեդո կես գին ապրանքներից օգտվեք:

Պարզ չի՞, որ դա մեր համար չի: Իմ ստացած թոշակով ե՛ս եմ «հավատարիմ չօգտվող»:

Հայկո՛ւշ տատ, էն թվերին կոլխոզի ժամանա՞կ էր լավ, թե՞ հիմա:

Վարդո՛ւշ ջան, էն վախտն էլ մի բան չէր, հմի էլ էն թվերին համարյա փողի էրես չէինք տենմ. աշխօրին մի բան կտայինՙ էտ էր: Հիմա էլ աչքներս տենմ ա, բերաններս բան չի հասնմ, ոնց տալիս ենՙ ըտենց էլ «գյոզերով» վերցնմ են:

Էնդար «շողուլից» ընգած օրենքներ բստրին, որ եղածը չենք կարմ վայլելենք, յա էշն ա մնմ, յա էլ էշատերը:

Վարդուշ, Սովետի լավը գիդա՞ս որն էր. ամեն ինչը պլանային էր. հմիգվանը չէս իմանմ ինչիա նման: Մեռան իրար պարգեւատրելով. արժող չարժողի աստղի կոչում են տալի: Դե գեղի կոչումն էլ միշտ էլ… կարգին թոշակ, նպաստ, փարոս, ֆլան ֆստան, կամ երեքը մեկում դառել են փարոսակիր ազգ:

Վարդո՛ւշ, ասեմ ով կասի, որ էսքանով ոտով իջանք հասանք «Ասոյի դքին»:

Հե՜յ գիդի, հիշմ եմ մի մեծ պոպոքի ծառ կար էս դքին. ասմ եմ գոնե մի հիշվելու բան դրվեր ըստեղ:

Գործ չունես, Հայկո՛ւշ տատ, ուզմ ես մեր գեղի դաշնակները շո՞ւռ գան, պապերին հիշեն, բաղերը հետ ուզեն:

Վարդո՛ւշ ջան, էտ թեժ գիծը թող, ամանաթը հետ չենք բերի:

Կացեք, մի ծիծաղալու բան հիշեցի, Զաբել, դու էլ լսի…

Աղջի՛, էն թվերին կոլխոզի ժամանակ հենց էս ճամփի տեղով Վիդոյանց Սաքոն էշով գիշերվա վախտ կոլխոզի տանձերից մի մեշոք բարձած տուն ա էթմ սրտամեռը. դե տենց բաները արգելվմ էր, մենակ աշխօրի վախտը մի բան տալիս էին, էտ էր…

Մին էլ տենմ ա օլորանի կողմից մեքենայա իջնմ: Ֆառերը վառած, իրան չի կորցնմ. մոտի բատարեն վռազ դնմ ա էշի քամագին մարգատ ա անմ, մթոմ ինքն էլ ա մեքենայով, ճամփա ա տալի. բայց հո տենց չի… Շրջկենտրոնի նախագահի մեքենան ա ըլնմ, գալի կայնմ ա, նախագահը դուրս ա գալի, տանձը առգրավմ ա, ուղարգմ պահեստ: Էտ թվերին ասելիք էր…

Ծիծաղի ու մտքի գրոհից ինձ թվաց, թե սրտիս բլրակից թռչող քարերը ընկել էին գյուղի շնչացող ճանապարհին, արթնացնելով անցյալի ու ներկայի ոտնահետքերը:

Գյո՛ւղ, որ մեր անկեղծ ծիծաղից շփոթվել էր, հուզվել.

Դե որ տենց ա, կացեք մի դեպք էլ պատմեմ Լենտոյանց Անդրուշից:

Էլի էն թվերին կոլխոզի ժամանակ Անդրուշը էշին նստած, քուռկան էլ հետեւից գնմ ա հանդը: Կոլխոզի նախագահը թեՙ ի՞նչ ես քուռակին հետդ տանմ հանդ, կոլխոզի խոտն ա ուտմ, վնաս ա տալի:

Անդրուշն էլ իրան չի կորցնմ ասմ աՙ գեղմը մանկապարտեզ բացիր, ես էլ հետս չբերեի:

Վա՜յ, Հայկո՜ւշ տատ, երբեք այսքան թեթեւություն չէինք զգացել հոգնածության մեջ: Հուշերի ու կարոտի խնամքով մտանք գյուղ: Հուշերը աղմկել գիտեն, քո՛ սրտով կզգաս, իմ բարեկամ, ցտեսություն:

Նախորդ գրառումը

ՎԱՐՈՒԺԱՆ ԷՔՍԵՐՃՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ ՀՐԱՇՔ Է ԳՈՐԾՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ ՀՐԱՇՔ Է ԳՈՐԾՈՒՄ

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական