Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ B ԾՐԱԳՐԻՆ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Մոսկվայից զինադադար պահանջելովՙ ԱՄՆ-ը եւ Թուրքիան պատրաստվում են հարձակվել Ռաքքայի վրա

Սեպտեմբերի 17-ին Դեյր-էզ-Զորի նահանգում սիրիական զորքի վրա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները դժվար է պատահականություն համարել: Դրանց հետեւանքով սպանվեցին 62 եւ վիրավորվեցին 100-ից ավելի սիրիացի զինծառայողներ, իսկ հակառակորդը կարողացավ անցնել հակահարձակման: Սիրիայի գլխավոր հրամանատարությունը հատուկ հայտարարությամբ ԱՄՆ-ին մեղադրեց Դեյր-էզ-Զորի օդանավակայանի շրջանում «Իսլամական պետության» ջոկատների հարձակմանն օժանդակելու մեջ: Ավելի ուշ Դամասկոսը հաղորդեց, որ ռուսական օդուժի օգնությամբ նախագահ Ասադի զորքերը հետ են գրավել իրենց կորցրած դիրքերը:

Սակայն ամերիկյան կոալիցիայի դավադրական հարվածները կարող են կրկնվել: Սիրիական «Խմեյմիմ» ընդդիմադիր խմբի ներկայացուցիչ Թարեք Ահմադի կարծիքովՙ ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները Սիրիայում ունեն աշխարհաքաղաքական նպատակներ, այն էՙ նեղը գցել Ասադին եւ «հսկողության տակ առնել սիրիա-իրաքյան սահմանը»: Այնպես որ, ամերիկացիների նոր հարվածները չեն բացառվում: Իսկ ռազմական փորձագետ Վլադիմիր Պոպովը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ամերիկացիներն ուզում են Դեյր-էզ-Զորի նահանգում է՛լ ավելի թուլացնել պաշտոնական Դամասկոսի դիրքերը, որպեսզի «հնարավորություն ունենան վերահսկելու այնտեղ գտնվող սիրիական խոշորագույն նավթահանքերը»:

Կասկած չկա, որ ԱՄՆ-ը հեռագնա նպատակներ ունի Սիրիայում, Իրաքում եւ ամբողջ Մերձավոր Արեւելքում: Նրա համար Մոսկվայի հետ Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները սեփական ծրագրի լոկ փոքր մասն են: Կանոնավոր կերպով սողանցքեր են հայտնաբերվում համաձայնությունների խախտման համար:

Սիրիայում պատերազմը շարունակվում է, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ավտոշարասյուները չեն կարողանում մուտք գործել Հալեպ եւ այլ քաղաքներ: Հենց սեպտեմբերի 19-ին Հալեպի մոտ հարձակման թիրախ դարձավ ՄԱԿ-ի ավտոշարասյունը: Օգնության ծրագրի ձախողման համար ամերիկացիները մեղադրում են Մոսկվային, մինչդեռ իրենք գաղտնի քայլեր են ձեռնարկում:

Սիրիական լրատվամիջոցները ռազմական հետախուզության աղբյուրներ վկայակոչելով հաղորդում են, որ երկրի հյուսիսումՙ թուրքերի գրաված տարածքներում, «ի հայտ են եկել ամերիկյան հատուկ ջոկատներ»: Դրանց խնդիրներից մեկը կարող է լինել թուրքական ուժերի հետ համատեղ հարձակման նախապատրաստումը ԻՊ դիրքերի վրա: Այդ գործողությունները չեն համաձայնեցվում Դամասկոսի կամ Մոսկվայի հետ, բայց հարձակման հավանականությունը մեծ է: Հաղորդվում է, որ «Թուրքիայի տարածքից սահմանը հատել եւ Չոբանբեյի շրջանում բուֆերային գոտի է մտել մեքենայացված շարասյուն», որն ունի առնվազն 25 տանկ, խոշոր տրամաչափի գնդացրով հանդերձավորված շուրջ 50 ավտոմեքենա, ինչպես նաեւ թուրք եւ ամերիկացի զինծառայողներ: Նրանց խնդիրն է «պատրաստ լինել հարձակողական գործողություններիՙ բուֆերային գոտին ընդլայնելու եւ հյուսիսից հարավ, Ռաքքայի ուղղությամբ հնարավոր հարված հասցնելու նպատակով»:

Զինվորական եւ դիվանագիտական շրջանակների լավատեղյակ աղբյուր վկայակոչելովՙ «Ինտերֆաքս-ԱՎՆ» հրատարակությունը հաղորդում է, որ ՌԴ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը օրերս Անկարայում նշել է Սիրիայում թուրքական բանակի գործողությունների անօրինականությունը: Բացի դրանից, իր պաշտոնակից Խուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ Գերասիմովը խոսել է «Եփրատի վահան» գործողության երկարաձգման կամ հետագա ընդլայնման դեպքում հնարավոր ռազմական ու քաղաքական վտանգների մասին:

Օդուժի տեղաշարժերին հետեւող կայքերը հաղորդում են, որ սեպտեմբերի 16-ին եւ 17-ին ամերիկյան հետախուզական օդանավերը թռիչքներ են կատարել «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի եւ Թարթուսի նավահանգստի նյութատեխնիկական ապահովման կետի մոտակայքում: Փորձագետների կարծիքովՙ դա արվում է Սիրիայում ՌԴ ռազմական ստորաբաժանումների գործողությունները հնարավորինս կանխելու, ինչպես նաեւ զինադադարի պահպանմանը եւ ԻՊ դեմ հարվածների նախապատրաստմանը հետեւելու նպատակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԻՍԼԱՄԱՑՎՈՒՄ Է ԴՐՍԻՑ ՈՒ ՆԵՐՍԻՑ

Հաջորդ գրառումը

ԵՎ ԿՐԿԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՍԻՆՙ ՆԱԽԱՆՁՈՎ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

ԵՎ ԿՐԿԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՍԻՆՙ ՆԱԽԱՆՁՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Գործ սարքելու նուրբ արվեստը. Կարապետ Պողոսյան

19/06/2025

Փաստաբան Կարապետ Պողոսյանը գրում է. « Սամվել Կարապետյանը իր խոսքում ասել էր «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու», սակայն փաշինյանը...

ԿարդալDetails

Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ. Էդմոն Մարուքյան

19/06/2025

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իշխանական ապօրինությունների վերաբերյալ. «Մայր Հայաստանի» հայտարարությունը

19/06/2025

Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է․ Ստեփան Դանիելյան

19/06/2025

Փաշինյանի վայ մեկնաբանությունն ուղղակիորեն մերժվում է եկեղեցական իրավունքի տրամաբանության և պատմագիտական իրողության կողմից

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական