Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ «ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ» ԱՆՀԵԹԵԹ ՄԻ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ

30/09/2016
- 30 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նպատակ չունեմ անդրադառնալու կառավարության առաջարկով Ազգային Ժողովի երեկ ընդունած կառուցվածքային փոփոխություններին, մանավանդ որ մեր աշխատակիցը հումորիստական իր ակնարկներից մեկը այսօր նվիրել է այդ հարցին (էջ 5): Բայց ուզում եմ անդրադառնալ նախարարությունների ու տարբեր գերատեսչությունների կառուցվածքային, ավելի ճիշտՙ ներկառուցված մի ավելորդ, մեծամասամբ անհեթեթ գոյացությանը, որը կոչվում է մամուլի քարտուղարություն, երբեմնՙ տեղեկատվության գրասենյակ, նույնիսկՙ դեպարտամենտ, անգամՙ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի (օ՛ֆ, գրիչս հոգնեց) վարչություն… Խոստովանեմ, մինչեւ օրս չեմ հասկացել դրանց գոյության իմաստը, ավելի շուտՙ ՕԳԳ-ն, այսինքն հասարակության համար նրանց օգտակար գործողության գործակիցը: Փոխարենը հասկացել եմ…

Բայց անցնենք մի վկայության, որն ինձ հայտնել է Հայաստանում Հունաստանի նախկին դեսպաններից մեկը, որ հետագայում դարձել էր իր երկրի դեսպանը Իսրայելում: «Ձեր երկրում, ասաց նա, ինձ հետաքրքրող ճշգրիտ եւ ամբողջական տեղեկություն ստանալու համար առավոտյան զանգում էի տվյալ ոլորտի նախարարին, եւ արդեն կեսօրին ընդունում էր ինձ եւ բացում «քարտերը»: Իսկ Իսրայելո՞ւմ, պատասխանելով իմ հարցինՙ ասաց նա. «Այդ երկրում որեւէ նախարարի հետ հանդիպելու համար մի քանի ամիս առաջ պետք է դիմել: Բայց նախարարներին հանդիպելու իսկի կարիք չկա. իսրայելյան մամուլից ստանում ենք մեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները»:

Ուրեմն, Հրեական պետությունում, որտեղ թեեւ ռազմաքաղաքական բնույթի այնքան հարցեր կան, մամուլը իրազեկված է օտար դիվանագետին անգամ բավարար չափով: Պատճառը, կարծում եմ, կենտրոնացված միայն մեկ գերատեսչության առկայությունն է այդ երկրում, գերատեսչությունՙ որը մի ժամանակ առանձին նախարարություն էր, իսկ մի քանի տարուց ի վերՙ կցված է իրենց սփյուռքի նախարարությանը:

Մինչդեռ մեր երկրում, մամլո ծառայությունների այսպիսի առատության պարագայում, չափազանց քիչ է իրական, վստահելի, խորքային տեղեկատվությունը: Այդ հարյուրավոր մամլո ծառայությունների աշխատակիցները, շատ քիչ բացառությամբ, մամուլի միջոցով սպասարկում են ոչ թե հասարակությանը, այլ գերազանցապես իրենց շեֆերին: Նախանձելի նախանձախնդրությամբ հսկում են նրանց շահերը, պաշտպանում նրանց լրագրողներից, հաճախ նաեւ գործարքի մեջ մտնում վերջինների հետՙ միշտ ի շահ ղեկավարի կամ ի վնաս նրա… մրցակիցների: Ոմանք դրա անունը դրել են PR, որը բացարձակապես սխալ է. PR-ը ազնիվ ու խելամիտ մասնագիտություն է եւ գույն չունի՛, ավելի ճիշտՙ սպիտակ է միշտ: Հիշյալ ծառայությունների անունը ծորակ է, որը սովորաբար բացվում է միայն շեֆի բոստանը ջրելու համար:

Օպտիմալացման ուղղությամբ օգտակար քայլ կլինի, խնայողական եւ արդյունավետ, եթե պետական գերատեսչություններից վերացվեն նման ծառայությունները եւ տեղեկատվության համար անհրաժեշտ բոլոր տվյալները կենտրոնանան մեկ եւ միակ, պրոֆեսիոնալ եւ գիշեր թե ցերեկ, արձակուրդային օրերին անգամ աշխատող մի վարչության մոտ, նախընտրաբար կառավարությանը կից:

Գիտեմ, շատերն առարկելու են, թե տեղեկատվության կենտրոնացումը վտանգավոր է տեղեկատվության ազատության տեսակետից: Այո, բայց միայն այն պարագայում, երբ կառավարությունը դեռ չի հասկացել հասարակությանը միշտ իրազեկ պահելու առավելությունները:

Հզոր մամուլ ունեցող Կիպրոսի փոքրիկ հանրապետությունում, օրինակ, կա ընդամենը տեղեկատվության մեկ վարչությունՙ հանրապետության նախագահին կից: Նրա ղեկավարը օրական 3 անգամ մամլո ասուլիս է տալիս: «Մեր լրագրողները,- ասաց այդ վարչության պետը ինձ հետ մասնավոր զրույցի ժամանակ,- մեզ կոչում են պրոպագանդիստներ: Բայց մեր բոլոր ասուլիսները լինում են խիստ մարդաշատ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՎԱԹԵՐԼՈՈՆ

Հաջորդ գրառումը

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԲԱՔՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԵԹԵ ՉԵՆՔ ՓՈԽԵԼՈՒ` ՉԽՈՍԵՆՔ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական