Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որպես ազգ այսուհետեւ ապրելու համար…

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն

Տարեվերջյան իմ հոդվածում փորձել էի հիմնավորել այն միտքը, թե Արցախը թուրք-թաթարական բոլոր իշխանությունների համար, մուսավաթական, սովետական թե էլչիբեյական կամ ալիեւյան, ոչ թե կենսական, այլ ծավալապաշտական-փառասիրական տարածք է, որը, ըստ նրանց, պետք է ընդմիշտ նվաճված պահել՝ ոչնչացնելով անհիշելի ժամանակներից ի վեր այնտեղ ապրող բնիկներին, այս պարագայում՝ հայերին: Որպես ապացույց հիշատակել էի Արցախը տեւականորեն թերզարգացած պահելու նրանց քաղաքականությունը, որը աշխարհի այլ մասերում միջազգայնորեն ծանոթ է որպես էթնիկական զտում, ethnic cleansing բնութագրիչով, ինչը, ավելի ճիշտ՝ ինչի դեմ այնքան վճռական գործեց անգլո-սաքսոնական աշխարհը 90-ականներին, Հարավսլավիան տրոհելու ժամանակ, Կոսովոյին շնորհելով «փրկության ճանաչում» կարգավիճակը, որի մասին հանձնարարում եմ 5-րդ էջում կարդալ Գերմանիայի մեր թղթակից Անահիտ Հովսեփյանի հարցազրույցը միջազգային իրավունքի դոկտոր Գուրգեն Պետրոսյանի հետ, որն առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը, իրավացիորեն:

Նույն՝ տարեվերջյան հոդվածումս այն միտքն էի արտահայտել, որ եթե ունենայինք դիվանագիտական ու քարոզչական համապատասխան միջոցները, ապա կկարողանայինք Լաչինի միջանցքի փակման ակտը օգտագործել հենց իր՝ Բաքվի դեմ, միջազգային ատյաններում ավելի քան համոզիչ ներկայացնելով Արցախյան հարցի ծագումնաբանությունն ու էությունը, բացատրելու, որ այն ոչ թե տարածքային, այլ գոյաբանական խնդիր է, որի մասին, դարձյալ ներկա համարում, հրաշալի հոդված է ստորագրել մեր ավագ գործընկեր Երվանդ Ազատյանը, առաջ քաշելով մեկ այլ բանաձեւ՝ «անջատում հանուն փրկության», ի հակադրություն միջազգային լրատվական հարթակներում դեռեւս շրջանառության մեջ գտնվող ադրբեջանամետ ամբաստանության, որում արցախահայերը ներկայացվում են իբրեւ «անջատողականներ»:

Եվ իսկապես, մարդ տխմար պիտի լինի, ինչպիսին է Իլհամ Ալիեւը, որ, թեկուզ թուրքական ռազմաքաղաքական եւ վարձկանաահաբեկչական օժանդակությամբ ռազմի դաշտում գերազանց դիրք ստանալուց հետո, միաժամանակ իրեն մեղսակից դարձնելով ռուս խաղաղապահներին, պաշարման ենթարկի մի բուռ ժողովրդի, որին դեռ ոչ հեռու անցյալում հռչակում էր իր երկրի լիիրավ քաղաքացիներ…

Ալիեւյան այդ տխմարությունը, մի կողմ թողնելով նրա ներանձնական հատկանիշները, կարելի է բացատրել քաղաքական երկու դրդապատճառներով: Առաջին՝ Իլհամ Ալիեւն իրեն դրել է, ներքաղաքական իմաստով, այնպիսի ստիպողության տակ, որը կոչվում է «հարատեւ կռիվ հայության դեմ»: Նա ստիպված է շարունակել պատերազմը եւ պատերազմի սպառնալիքը մեր դեմ, քանզի 44-օրյա պատերազմում տվել է 10 հազարից ավել (ոմանց պնդումով՝ շուրջ 17 հազար) զոհ եւ նույնքան կամ ավելի հաշմանդամ: Հետեւաբար նա ջանում է շունչ առնելու ժամանակ չտալ իր ժողովրդին, առնվազն այն բազում ընտանիքներին, որոնք կորստակիր են եւ վրեժխնդրորեն տրամադրված հայերի դեմ: Վրեժխնդրություն՝ որը որեւէ պահի կարող է ուղղվել իր իսկ՝ Ալիեւի դեմ, նրա բռնատիրական ռեժիմի դեմ:

Ահա թե ինչո՛ւ Ալիեւն անդադար բարբաջում է հայ «ռեւանշիստական տրամադրությունների» մասին, որը, ինչպես գիտենք, առնվազն պետական մակարդակով մեր մեջ չունի գոյություն, դժբախտաբար: Հատկանշական է, որ, մյուս կողմից, Ալիեւի քավոր Էրդողանը Ցեղասպանությունը չմոռացող հայերիս կոչում է արմատականներ (ֆունդամենտալիստներ) եւ շարունակ խորհուրդ է տալիս «դաս քաղել» պատմությունից, երանությամբ հիշեցնելով Էնվեր փաշայի համաթուրանական դեռեւս անկատար ծրագիրը՝ որպես սպառնալիք:

Ալիեւի տխմարության երկրորդ պատճառը, հասկացվեց արդեն, «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւի հեղինակն է, Էրդողանը: Տխրահռչակ, վատահամբավ, անգլերեն արտահայտությամբ՝ notorious մի մոդել, որին պաշտում, միլիոնավոր դոլարների նվերներով խնկարկում է Ալիեւը եւ անընդհատ կրկնում նրան: Հենց որ Էրդողանը հայտարարում է, որ Հալեպը Թուրքիայի 82-րդ նահանգն է եւ Շամը (Դամասկոս) 83-րդը, Իլհամն իր որջից հիշեցնում է Զանգեզուրի, Սեւանի, Երեւանի եւ այլ վայրերի մասին, թքած ունենալով Նիկոլ Փաշինյանի ու նրա խնկարկուների աղավնակերպ տենչանքների վրա: Ռասիստական, մեծամոլական, զավթողական մի սիմբիոզ՝ այս երկուսը, որին հանդուրժում են ոչ միայն անգլոսաքսոնական երկրները, այլեւ ցեղասպանության ծնունդ Իսրայելը եւ անգամ՝ միշտ վերջին պահին խումհարից արթնացող Ռուսաստանը:

Այլապես, եթե չիներ այդ փոխշահավետ հանդուրժողականությունը, այդ զույգը, միասնաբար թե առանձին-առանձին, արժանանալու էր արժանի դիվայնացման (demonization) եւ, ի վերջո, պատիժի:

Սակայն քանի որ «եթե»ներով ոչինչ չի կերտվում, ստիպված ենք որպես ազգ եւ պետություն ինքնակերտվել, մեզնից դուրս վանել մեղկությունը, ծուլությունը, քաղաքական ռոմանտիզմը, հարմարվողականությունը, «աչքաբացությունը», վախկոտությունը բոլոր մակարդակներում, վերեւից ներքեւ:

«Ազգ-բանակ», այլ ելք չկա:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Իսրայելում կարծիք կա, թե ժողովրդավարությունը երկրի կործանման արագացուցիչ կդառնա

Հաջորդ գրառումը

ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին՝ հորդորելով օգնել Արցախին

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին՝ հորդորելով օգնել Արցախին

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական