Մոսկվայի թիվ 1650 հայկական պետական դպրոցը կարող է փակվել: Այս մասին հայտնել է դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Իրինա Ռուբանովան, նշելով, որ դպրոցը մտադիր են միացնել մոտակա ռուսական դպրոցին, եթե անհրաժեշտ ֆինանսավորող չգտնվի:
Տիկին Ռուբանովան նաեւ նշել է, որ իրենք ֆինանսավորման համար դիմել են Ռուսաստանի հայերի միությանը:
Ի դեպ, դպրոցը հիմնադրվել է 1989-ինՙ Սպիտակի երկրաշարժից հետո, որպեսզի Մոսկվայում բուժում ստացող աղետի գոտու երեխաները կարողանան ուսում ստանալ:
ՀՀ ԿԳՆ-ից էլ հայտնում են, որ նախարարությունն արել է հնարավորինն այս հարցումՙ պատրաստակամություն հայտնելով դպրոցի բազայի վրա ապահովել Երեւանի եւ Մոսկվայի միջեւ կրթական նախագծերի իրականացում:
Դպրոցի ճակատագիրը կորոշվի մինչեւ 2017-ի հունվարի 1-ը: Նոր տարում կա՛մ կշարունակենք ունենալ պետական հայկական դպրոց Մոսկվայում, կա՛մ էլ… Կամ է՞լ: