Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱ

04/11/2016
- 04 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մի քանի օր առաջ CNN-ի քաղաքական գլխավոր մեկնաբան Ֆարիդ Զաքարիայի հյուրն էին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ Սինգապուրի նախկին արտգործնախարարները: Հարցազրույցի թեման, բնականաբար, Հիլարի Քլինթոն-Դոնալդ Թրամփ հակամարտությունն էր: Զանց եմ առնում զրույցի մասնակիցներից Բեռնար Քուշների, Դեյվիդ Միլիբանդի եւ Ռադեկ Սիկորսկիի հակաթրամփյան եւ դրան ածանցվողՙ հակառուսական մեկնաբանությունները եւ կանգ եմ առնում Սինգապուրի նախկին արտգործնախարար Քիշոր Մանբուբանիի դիտարկման վրաՙ ուղղված Հիլարի Քլինթոնին, որին հստակ նախընտրություն էր տալիս սինգապուրցի դիվանագետը: «Եթե Հիլարին համաշխարհային քաղաքատնտեսական հարցերին մոտենալու է այն բնազդներով, ինչպես իր ամուսնու նախագահ եղած ժամանակ էր ընդունված, ապա նա անկասկած կտապալի ամերիկյան քաղաքականությունը: Աշխարհը, հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ ապրում է երկրագնդի բնակչության մեծագույն մասը, փոխվել եւ փոխվում է շատ արագ, բոլորովին այլՙ գլոբալ մոտեցումներ եւ սպասումներ են երեւան եկել, եւ Հիլարին այժմ պետք է բոլորովին նոր բնազդներ ձեռք բերի համաշխարհային քաղաքականության մակարդակով»:

Եվ իսկապես, ուզենք թե չուզենք, աշխարհը, նրա կարգուսարքը, երկրների ու ժողովուրդների փոխհարաբերությունները, փոխներգործունության ձեւերն ու մակարդակը բոլորովին այլ են հիմա: Եվ դա մեկ բառով, շատերիս համար վախազդեցիկ բառով, կոչվում է գլոբալիզացիա, համաշխարհայնացում: Վախենում ենք այդ բառից, քանզի մեզ զգում ենք տկար, փոքր, դիմադրելու անկարող: Վախենում ենք կորցնել մեր ունեցածը, մեր ինքնությո՛ւնը: Բայց մոռանում ենք մի կարեւոր բանՙ ոչ ոք չի կարող մեզ զրկել մեր ինքնությունից, եթե ինքներս չենք զրկում մեզ: Սակայն ոչ ոքի պետք չէ մեր ինքնությունը, եթե այն չկիսենք աշխարհի հետ, եթե չդնենք այն միջազգային շրջանառության մեջ, եթե չդարձնենք այն փոխազդեցիկ: 96 տարի առաջ, անշուշտ բոլորովին այլ հանգամանքներում, դա զգացել էր մեր հանճարեղ Չարենցը, երբ իր «Ամենապոեմ» շարքում գրում էր. «Օ, վաղո՜ւց է աշխարհը դարձել// մի փոքրի՜կ-փոքրի՜կ փողոց…»:

Թերեւս ոմանց համար այժմ, 96 տարի հետո անգամ, դժվար է պատկերացնել այդ փոքրիկ-փոքրիկ փողոցը, որտեղ կանգնած է նաեւ մեր փոքրիկ-փոքրիկ երկիրը իր մեծ, շատ մեծ խնդիրներով, սակայն պահը կրկին թելադրում է մեզՙ եթե որոշել ենք ապրել, զարգանալ որպես ազգ-պետություն, ստիպված ենք այդ «փոքրիկ փողոցում» մեր ներկայության պատճառ-պատճառաբանությունը գտնել եւ ներկայացնել աշխարհին: Դա՛ է կանոնը խաղի:

Ահա՛ այդ կանոնը եւ այդ պահը լավ են ըմբռնել մի խումբ հայեր, բացի մեկ-երկուսիցՙ բոլորն էլ նշանավորՙ բիզնեսի, կառավարման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների եւ արվեստի ոլորտներում: Մի 5-10 այլ անունների հավելումով այդ խումբը կարող էր ժամանակակից հայության սերուցքը համարվելՙ գործի եւ գործունեության իմաստով: Եվ ահա այդ խումբը «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրով եւ ՀԲԸՄիության 110-ամյակի առիթով մի նամակ է հրապարակել «Նյու Յորք Թայմս» եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթերում (թարգմանությունըՙ նաեւ azg@azg.am-ում): Խումբը գտնում է, որ մենքՙ պետություն եւ ժողովուրդ, «պատմական խաչմերուկում ենք եւ սթափ գնահատելով առկա մարտահրավերները», այժմ «աննախադեպ հնարավորություն» ունենք «Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու»:

Թե ինչպեսՙ նամակն ստորագրողները դեռեւս չեն բացատրում, այլ շեշտում են, որ «ողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինիՙ սոցիալական ազդեցության թե՛ առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե՛ ակտիվ ներգրավման միջոցով»: Կարծում եմ, նրանք առիթ կստեղծեն հետագայում ավելի կոնկրետ ու շոշափելի ընծայելու իրենց տեսլականը եւ դուրս կգան տեսական-վերացական ոլորտից:

Ու որպեսզի ինքս էլ չմեղադրվեմ վերացականության մեջՙ հաջորդ համարում կներկայացնեմ հայկական գլոբալիզացման իմ պատկերացումները ինձ որոշ չափով ծանոթՙ տեղեկատվական ոլորտում, կենտրոնանալով միջազգային լրատվության ասպարեզում մեր ունեցած-անտեսած բավականին հզոր ներուժի վրա:

Նախորդ գրառումը

ԷՐԹԱՆՔ ՄՈՍԿՎԱՙ ԿՈՖԵՄ ԽՄԵՆՔ

Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԿԱՐՈՂ Է ՓԱԿՎԵԼ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԿԱՐՈՂ Է ՓԱԿՎԵԼ

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական