Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը գիտի, որ ՀՀ դաշնակիցները՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս պետությունները, խուսափում են թուրքական պետությունների հետ առճակատումից

20/12/2022
- Քաղաքականություն

Քանի որ ես եղել եմ Արցախյան շարժման ակունքներում և մասնակցել եմ նաև առաջին պատերազմին, հստակ տեսնում եմ, որ Ադրբեջանն այսօր էլ կիրառում է նույն գործիքակազմը՝ արցախահայությանը տեռորի ենթարկելով,  մարդկանց կամքը կոտրելով՝ ի վերջո հասնելու նրան, որ կամ արցախցիները համաձայնեն լինել Ադրբեջանի կազմում կամ թողնեն-հեռանան, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, արցախցի Բորիս Առուշանյանը։

«Երկրորդ նպատակը, որ ադրբեջանցիները հետապնդում են, ճնշումն է ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս ստիպված գնան սրացման։ Իսկ Ադրբեջանը, գերագնահատելով իր ուժերը, գիտի, որ այդ դեպքում Հայաստանը պարտություն է կրելու, քանի որ ՀՀ դաշնակիցները՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս պետությունները, խուսափում են թուրքական պետությունների հետ առճակատումից»,- ասաց մեր զրուցակիցը։

Բորիս Առուշանյանի համոզմամբ՝ եթե հայկական կողմը քայլ առ քայլ զիջի, ինչպես զիջում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, պետք է պատրաստ լինի բարդագույն նոր իրավիճակների։

«Զիջել ենք Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մասով, Փառուխի, Բերձորի և Աղավնոյի մասով, հիմա էլ Ադրբեջանը հաջորդ քայլն է անում։ Բնականաբար, մեր զիջումների արդյունքում ադրբեջանցիներն ավելի են խստացնելու իրենց ճնշումները։ Պետք է կանգնել, այլևս մեկ քայլ անգամ, կես քայլ անգամ չզիջել։

Եթե պետք է կռվել, ուրեմն պետք է կռվել, ուրեմն դա է մեր ճակատագիրը, որովհետև Ադրբեջանը չի կանգնելու, չի զիջելու իր նպատակները։

Եթե ՀՀ իշխանություններին թվում է, թե Արցախից հրաժարվելով՝ կարողանալու են ստեղծված իրավիճակից դուրս գալ, սխալվում են։ Ուրեմն նրանք լավ չեն ճանաչում ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ թուրքերին։ Մեր քաղաքական միտքը չի ուզում հասկանալ, որ քանի դեռ կա Հայկական հարցը, թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանին հանգիստ չեն տալու։ Միայն այն ժամանակ կարող են հանգիստ տալ, երբ հայկական պետությունը հնարավորություն չունենա զարգանալու՝ կտրված լինելով արտաքին աշխարհից»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Նախորդ գրառումը

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գալուստ Սահակյանի հարազատներին

Հաջորդ գրառումը

Մի եկեք ասեք՝ իշխանությունն է համար մեկ պատասխանատուն, իշխանությունը պատասխանատվությունը փորձում է գցել այլոց վրա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մի եկեք ասեք՝ իշխանությունն է համար մեկ պատասխանատուն, իշխանությունը պատասխանատվությունը փորձում է գցել այլոց վրա

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական