Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գալուստ Սահակյանի հարազատներին

Ցավակցություններս եմ հղում պետական-քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ։

Գալուստ Սահակյանն ինքնատիպ էր պետականության իր խորին գիտակցումով և ազգային գաղափարախոսության սեփական ընկալումով։

Ուրույն էր նրա ներկայությունը Հայաստանի քաղաքական դաշտում, և ցավալի կլինի նրա բացակայությունն այնտեղից։ Մխիթարանքի խոսքերս եմ ուղղում Գալուստ Սահակյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը։