Մայիսի 2-ին մշակույթի հայկական ֆոնդում տեղի ունեցավ գրական միջոցառում նվիրված արձակագիր, թարգմանիչ Հմայակ Սիրասի ծննդյան 115 ամյակին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը : Նա ներկայացրեց Հ. Սիրասի գրական-ստեղծագործական անցած ուղին:
Հարկ է նշել, որ Մշակույթի հայկական ֆոնդում միջոցառումներ հաճախ են անցկացվում: Քննարկվում են մշակույթին առնչվող բազմաթիվ հարցեր: Միջոցառումներին իրենց մասնակցությունն են բերում բանաստեղծներ, գրականագետներ եւ մտավորականության ներկայացուցիչներ: