Հունիսի 14- ին ԱՄՆ Սենատի մեծամասնության հավանությանն արժանացածՙ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ հաստատելու օրինագիծը եվրոպացի սոցիալ- դեմոկրատների դժգոհությունն է արձանագրել: ԳԴՀ արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը ԱՄՆ- ի նման քաղաքականությունը պայմանավորում են տնտեսական շահով: Գերմանական լրատվամիջոցների իրազեկմամբ, երկու պաշտոնյաները նկատի ունեն «Հյուսիսային հոսք – 2» գազամուղը, որ ռուսական գազը ԳԴՀ եւ ԵՄ մատակարարելու հանձնառությունն ունի, ինչը խոչընդոտում է ամերիկյան հեղուկ գազը վաճառելուՙ այդ երկրի մտադրությանը: