Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՄ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ. ՏԵՍԼԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՄՐՑԱԿՑՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմնանիա

Մեկ տարի առաջ մեկնարկած Բրեքզիթը Եվրոպայի համար շարունակում է լուրջ մարտահրավեր լինել: «Ինչպե՞ս է ուրվագծվում հին մայրցամաքի նոր սահմանը» հարցին փորձում են պատասխան գտնել գերմանական լրատվամիջոցները, իսկ «Դեր թագեսշպիգելն» իր հունիսի 20- ի մի հրապարակման մեջ այդ նոր սահմաններում առաջիկա 10 տարում հնարավոր է համարում «Արեւելյան հարեւանության» երկրների ընդգրկումը: Հունիս 19- ին նույն թերթի ուրիշ հոդվածագիր «Հարեւանության ծրագրի ճգնաժամը» վերնագրյալ հրապարակման մեջ փորձում է գտնել տարիներ ի վեր փայփայած գաղափարի ձախողման պատճառները.Ինչո՞ւ Եվրոպական Միությունը հետխորհրդային պետություններում «Արեւելյան գործընկերություն» ծրագրի միջոցով տեւական խաղաղություն եւ բարեկեցություն չի կարողանում ապահովել: Երբ 2008-ին ԵՄ-ը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի հետ Արեւելյան ծրագիրը կյանքի կոչեց, քաղաքական փոխակերպման հանդեպ մեծ հույս կար: Բայց հիշյալ երկրներից որեւէ մեկում ԵՄ-ը տեւական դրական ազդեցությունՙ խաղաղության, բարեկեցության եւ կայունության հարցում չգրանցեց: Բեռլինի Ազատ համալսարանում գիտնականների մի խումբ փորձել է գտնել պատճառները, նաեւ բացահայտել այն հնարավորություները, որ ապագայում հիշյալ երկրներին կմերձեցնեն այդ նպատակին: 11 համալսարան եւ գիտահետազոտական ինստիտուտ համագործակցում են միջազգային այս ծրագրի (EU-STRAT – The EU and Eastern Partnership Countries. An Inside-Out Analysis and Strategic Assessment) շրջանակներում, դրանց մեջ նաեւՙ ԵՄ գործընկերներ Շվեյցարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից: Հետազոտական ծրագիրը համակարգել է քաղաքագետ Տանյա Բյորցելը , գիտական համակարգողը քաղաքագետ Էսթեր Ադեմմերն է: Վերջինիս կարծիքով, ԵՄ-ը թերագնահատել է նախկին հետխորհրդային երկրներիՙ Ռուսաստանի հանդեպ մերձավորությունը: Քաղաքագետն այսպես է մեկնաբանում. Որքան մեծ է ԵՄ-ի հետ հիշյալ երկրների դրական հարաբերություններ հաստատելու շահագրգռությունը, նույնքանՙ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկությունը, նույնիսկ եթե հիշենք, որ յուրաքանչյուր պետություն Ռուսաստանի հետ հարաբերությունների իր չափաբաժինն ունի:

Պետությունները առավելաբար տնտեսական կախվածություն ունեն իրենց մեծ հարեւանից, այլ երկրներիՙ օրինակ Թուրքիայի եւ ԱՄՆ- ի հետ էլ սերտ կապվածություն ունեն, կարծում է քաղաքագետը եւ հավելում, թե իրենք պիտի հաշվի առնեն առանձին երկրների հեռանկարները: Այդ նպատակով տնտեսական, քաղաքական համակարգի ընդհանրական վերլուծություն է ենթադրվում, որ պիտի պարզի, թե ներպետական ընտրախավն (էլիտա) ինչ ազդակների պարագայում քաղաքական բարեփոխումների կգնա: Քաղաքագետը նկատել է տալիս, թե նշված երկրներում քաղաքական մրցակցությունը ձեւական բնույթ է կրում, իրականում շատ սահմանափակ է: Ընտրախավին մեծ հաշվով չի հետաքրքրում ազատ եւ արդար ընտրությունը: Քաղաքագետների նպատակն է ճշգրիտ վերլուծություն անելՙ «Արեւելյան հարեւանության» պետություններում ո՛ր դերակատարներն են քաղաքական մրցակցության պատրաստ, նրանց ինչպե՛ս հզորացնել: Խնդիրն այդ պետություններում իրավիճակ հասկանալը չէ միայն, այլ ԵՄ ազդեցության հնարավորությունները բացահայտելը: Սույնը վերաբերում է թե՛ քաղաքականությանը, թե՛ տնտեսությանը: Առարկայական հետազոտութամբ պիտի պարզելՙ ինչպես կազմաքանդել կոռուպցիան, կանխել մենաշնորհը եւ օլիգարխիկ տնտեսաձեւը արդար մրցակցային դաշտ բերել: Բնականաբարՙ քաղաքական կամքն անհրաժեշտություն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2018-Ի ՏԱՆՋՈՂ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՍՎԻՏԱԼՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՆ ՈՒԺԳՆԱՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՍՎԻՏԱԼՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՆ ՈՒԺԳՆԱՆՈՒՄ Է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական