Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

STATUS QUO-Ն ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՐԱՎԱՅԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ

07/07/2017
- 07 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. , Միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ

Արցախյան հիմնահարցի շուրջ շարունակվող հակամարտությունը` լարվածությունը եւ ամենօրյա հարձակումներն ու գնդակոծումները, որոնք տեղի են ունենում թե՛ Արցախում, թե՛ Տավուշի մարզի սահմանամերձ գոտում, վկայում են անվտանգության տարածաշրջանային համակարգի բացակայության մասին: Անվտանգային համակարգ ասելով առաջին հերթին պետք է հասկանանք միջազգային օրենսդրության եւ իրավունքի վրա հիմնված զսպման այնպիսի մեխանիզմներ, որոնք կգործեն ամեն անգամ, երբ անվտանգության այդ համակարգը խախտվում է: Նմանատիպ մեխանիզմների բացակայությունը ոչ միայն միջազգային օրենքների անկատարության, այլեւ տարածաշրջանում գործող պետությունների անվտանգության հարցի շուրջ համագործակցության բացակայության հետեւանք է:

Նման իրավիճակի պատճառը Արցախյան պատերազմի ավարտին, կողմերին, իսկ առաջին հերթին հայկական կողմին պարտադրված այն սկզբունքն էր, որ նախ եւ առաջ հարկավոր է կնքել զինադադարի պայմանագիր եւ միայն դրանից հետո վարել խաղաղության շուրջ բանակցություններ: Նման մոտեցումը հիմնվում էր այն համոզմունքի վրա, որ կողմերը հոգնել են երկարատեւ պատերազմից եւ պատրաստ են արագ կերպով խաղաղություն հաստատել ու սկսել առանց պատերազմի համագոյակեցության շուրջ բանակցությունները` ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Սակայն ռազմական գործողություններից հետո պարզ դարձավ, որ ստեղծված ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը ձեռնտու է թե՛ տարածաշրջանային եւ թե ոչ տարածաշրջանային շատ ուժերի, որոնք ցանկանում են գերիշխող դիրք զբաղեցնել այդ բանակցային գործընթացում ու նաեւ Հարավային Կովկասում:

Հետպատերազմյան անցած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ կոչվող կառույցը ընդամենը միջնորդ կազմակերպություն է, որը իրականում ցանկանում է չընդհատվող բանակցային գործընթացով կամ թեկուզ դրա իմիտացիայով իրավիճակը պահպանել համանախագահ պետությունների վերահսկողության ներքո: Ստեղծված նման իրավիճակի պատճառներըՙ հակամարտությունը հանգուցալուծելու անկարողությունը, պայմանավորված էին անվտանգություն հասկացության կամ դրա մեկնաբանման վերաբերյալ կողմերի եւ առաջին հերթին հայկական կողմի ընկալման բացակայությամբ: Կհարցնեք, ինչու հատկապես հայկական կողմի, որովհետեւ Հայաստանը այդ պատերազմից դուրս եկավ հաղթանակով եւ ի սկզբանե պետք է փորձեր պարտադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործուն մեխանիզմների ներդրումը, ինչը եւ, հետագայի համար նաեւ, կբնորոշեր ու կպարտադրեր անվտանգության ճարտարապետության մեր ընկալումները ողջ տարածաշրջանի համար:

Սակայն դա տեղի չունեցավ եւ դրա պատճառները մի քանիսն էին, որոնցից հիմնականները թերեւս, թե՛ պետական համակարգի կառուցման անփորձությունն էր, թե՛ միջազգային հարաբերությունների ու հատկապես անվտանգություն հասկացողության բացակայությունը մեր մոտ, թե ստեղծված իրավիճակի վերլուծության անկարողությունը եւ, ամենակարեւորը, անվտանգային համակարգի ստեղծման հարցում սեփական դերի ընկալման ու ռազմավարական մտածելակերպի անընդունակությունը եւ այլն:

Այսինքն, այն հայտնի ասույթին, որ «պատերազմին պետք է պատրաստվել խաղաղության ժամանակ», պետք է ավելացնել եւս մեկը` խաղաղությանը պետք է պատրաստվել պատերազմի ընթացքում` սկսելով մշակել եւ առաջ մղել անվտանգային ճարտարապետության նոր համակարգ, որը համահունչ կլինի հետպատերազմյան մարտահրավերներին, հնարավոր ռիսկերին եւ վտանգներին: Սա այն է, ինչը պետք է սկսվեր իրականացվել դեռ ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում եւ փորձել առաջ մղել տարածաշրջանի անվտանգային համակարգի մեր մոտեցումը մի շարք պետությունների մասնակցությամբ ու համապատասխան միջազգային իրավունքի հիման վրա:

Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր չէ կնքել խաղաղության կամ զինադադարի պայմանագիր եւ ապա նոր մտածել խաղաղ գոյակցության համակարգի կառուցման մասին: Պատերազմի տրամաբանական ավարտը պետք է լինի անվտանգության նոր համակարգի մասին հստակ ու գործուն տեսլականի շուրջ համաձայնության կնքումը, այսինքն, ինչպես ամերիկյան հեղինակավոր Յել համալսարանի պրոֆեսոր Առնոլդ Վոլֆրսը կասեր` սկսել «պատերազմից զերծ» գոտի ստեղծելու գործընթաց:

Սա ռազմավարական մոտեցման հստակ ուղղություն է, որը ժամանակին իրականացրեցին Եվրոպայում փորձելով ստեղծել հետպատերազմյան անվտանգության համակարգ, որի առաջին օրինակներից է 1648թ. ստորագրված հայտնի Վեստֆալյան դաշնագիրը, որը կնքվեց Հռոմեական Սրբազան կայսրության, Ֆրանսիայի, Շվեդիայի, Իսպանիայի եւ նրանց դաշնակից մի շարք պետությունների միջեւ: Այս պայմանագիրը առաջին փորձերից էր իրականացնելու ու ստեղծելու իրավական հիմք անվտանգային նոր համակարգի, ու ոչ միայն խաղաղ գոյության, այլեւ խաղաղության պարտադրման որոշակի պայմաններով: Այս փորձը հետագայում կիրառվեց պարտադրելու համար խաղաղությունը Եվրոպայում արդեն 1815թ. Վիեննայի հայտնի համաժողովի եւ Սրբազան դաշինքի ստեղծման միջոցով:

Խաղաղության պարտադրման եւ անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման պատմությունը նորից իրականություն դարձավ արդեն 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հակահիտլերյան կոալիցիան Թեհրանում (1943թ), իսկ հետագայում` Յալթայում (1945թ փետրվար) կայացած գագաթաժողովներում ուրվագծեցին հետպատերազմյան աշխարհի անվտանգության նոր համակարգը:

Այսինքնՙ հանձինս Միավորված Ազգերի կազմակերպության ու նրա Անվտանգության խորհրդի ու նմանատիպ այլ կառույցների, հաղթող պետությունները ստեղծում են զսպման այն մեխանիզմները, ինչը պարտվողներին հնարավորություն չի տալիս ռեւանշի գալ ու փոխել արդեն իսկ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը թե՛ աշխարհում եւ թե խնդրո առարկա տարածաշրջանում: Սա ռազմավարական մտածելակերպի այն օրինակն էր, որը պետք է դասագրքային ճշմարտություն դառնա մեծ ու փոքր որեւէ պետության համար, որը կարեւորում է խաղաղության պահպանումը իր տարածաշրջանում:

Սակայն ԽՍՀՄ-ի քայքայումից հետո իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել ու այն սրընթաց արագությամբ զարգանում է, ինչը ապացուցում է, որ անվտանգային նախկին համակարգերը դադարել են գործել եւ աշխարհին հարկավոր է անվտանգային նոր ճարտարապետություն: Արցախյան պատերազմի ավարտը եւ մեր հույսերը, որ գոյություն ունեցող անվտանգային համակարգերը կնպաստեն խաղաղության պահպանմանը, տարածաշրջանում սին էին ու մեկ անգամ եւս եկան ապացուցելու, որ հայկական կողմը պետք է ստեղծի անվտանգության այն համակարգը, որը կպարտադրի Ադրբեջանին հետեւելու դրան: Նման համակարգ կարող է գոյություն ունենալ միայն ներկա status-quo-ի պահպանման ու ամրացման պայմաններում:

Վերջին ամիսների սահմանային սրացումները ապացուցում են, որ ստեղծված status-quo-ի փոփոխությունը կարող է միայն հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը ու իրավիճակի շարունակական սրմանը Արցախում:

(շարունակելի)

Նախորդ գրառումը

ԻՍԿ ՏՈՒՆԸ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՓԱԿԵՑ ԴՈՒՌԸ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌՋԵՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՓԱԿԵՑ ԴՈՒՌԸ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌՋԵՎ

Լրահոս

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական