Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։
Ինչո՞ւ են Բաքվի և Երևանի ղեկավարների շահերն այս հարցում այդքան համընկնում։ Պատասխանը մեկն է՝ վախ։
Երբ ազդեցիկ հայը միջազգային ասպարեզում իր ռեսուրսներով հակադարձում է ադրբեջանական ագրեսիային, նա միաժամանակ դառնում է թիրախ թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի համար։
Սամվել Կարապետյանին լռեցնելու այս համակարգված փորձը հարված է ոչ թե անհատին, այլ Հայաստանի ազգային դիմադրողականությանը։ Սա պետք է գիտակցի ամեն հայ։
Ռոբերտ Ամստերդամ
Միջազգային իրավաբան









