Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մրճահարե՞լ, թե՞ քննադատել

Առողջ քննադատությունը շարժիչ ուժ է, կառուցողականը՝ հաջողության հասնելու անսպառ միջոց:

Բայց «քննադատություն» եզրույթը, որ հին հունարեն kritik  («քննության արվեստ, դատողություն») բառի պատճենումն է, կարծես դուրս է մղվել մեր առօրյա խոսակցական լեզվից, որի պատճառը հոմանիշներով  հարուստ հայերենի ճոխ բառապաշարն է: Եվ հենց այդ հարուստ բառապաշարի հետեւանքով էլ «քննադատություն» բառի փոխարեն ինչ ասես չենք օգտագործում՝ խարազանել, փնովել, ցեխ շպրտել, թուքումուր տալ…

Հայերենի նկատմամբ ունեցած խոր ակնածանքից ելնելով՝ խորհուրդ չէի տա «քննադատություն» բառի փոխարեն օգտագործել ԽԱՐԱԶԱՆԵԼ հոմանիշը, քանի որ իրանական աղբյուրից փոխառված ԽԱՐԱԶԱՆԸ էշ քշելու համար նախատեսված գործիք է, որը կիրառվում է անհնազանդ էշերին «կարգի հրավիրելու» համար: Այդ պատճառով էլ հանձնարարելի չեմ համարում մեր քննադատական խոսքի թիրախ հանդիսացող մարդկանց վրա էշ քշելու ճիպոտ թափահարել:

Ի սեր Աստծո, եկեք քննադատել բառի փոխարեն չօգտագործենք նաեւ ՓՆՈՎԵԼ հոմանիշը: Չէ՞ որ դրա մեջ կեղտ կա, այն էլ՝ կղանքի տեսքով: Ճիշտ է, փնովել բառի հիմքը կազմող ՓԻՆ արմատի նմանությունը թուրքերեն ՓԵՅԻՆ բառի հետ  խիստ պատահական է, այնուամենայնիվ եկեք քաղաքական դիսկուրսների ժամանակ իրար վրա նաեւ թուրքական ծագումով  կղանք էլ  չշպրտենք:

Հանձնարարելի չեն նաեւ «ցեխ շպրտելն» ու «թուքումուր տալը», որոնք փնովելու նման հակահիգիենիկ հատկություն եւ հետեւանքներ ունեն:

Մնում է մեր քաղաքական դիսկուրսի ժամանակ հնչող քննադակատան խոսքի համար, լեզվագիտական պեղումների միջոցով,  մեր հանրության սեփականությունը դարձնենք վերջին ընտրություններից հետո մեզ ավանդված «ՄՐՃԱՀԱՐԵԼ» արտահայտությունը, որը  մեր առօրյա քաղաքական խոսույթում պատկառելի տեղ զբաղեցնող «քլնգել» բառի հետ միասին, կարող է փոխարինել նաեւ  «քննադատություն» եզրույթին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցավակցություն

Հաջորդ գրառումը

Ջորջ Սթեյբ. «Մեծագույն երազանքս Հայաստանում ելույթ ունենալն է…»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ջորջ Սթեյբ. «Մեծագույն երազանքս Հայաստանում ելույթ ունենալն է...»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական