Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ 110 ՏԱՐԵԿԱՆ Է

15/09/2017
- 15 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Երեւանի «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 1907 թվականին: Կայանում սկզբնական շրջանում տեղադրվել են երկու «Ֆրենսիս» տեսակի հորիզոնական հիդրոտուրբին, որոնցից առաջինն ուներ 150 կՎտ հզորություն, 230 Վ լարում, 600 պտ/րոպ պտուտաթվերով, «Վոլտա» գործարանի եռաֆազ հոսանքի գեներատոր, իսկ մյուսըՙ 25 կՎտ հզորությամբ, 230 Վ լարման հաստատուն հոսանքի երկու գեներատոր:

Մի քանի տարի հետո մեքենայական սրահից դուրս տեղադրվել է եւս մեկ հիդրոտուրբին, որն ուներ մեկ աշխատանքային անիվ: Այն ժապավենային փոխանցումով միացվել է հիմնական տուրբինի գեներատորի հետ: Այս հիդրոտուրբինը փաստորեն համարվել է այսպես ասած պաշարային եւ օգտագործվել է միայն վթարային դեպքում, քանի որ հնարավոր չի եղել ապահովել նրա աշխատանքի համար անհրաժեշտ ջրի քանակ:

Կայանի ջրի մատակարարման համար օգտագործվել է գոյություն ունեցող բաց ջրանցքը, որը կառուցվել է ջրաղացի համար: Ջրի կորուստները փոքրացնելու նպատակով 1500 մետր երկարությամբ ջրանցքը վերանորոգվել է: Զանգու (Հրազդան) գետից ջրի առումը իրականացվել է հասարակ ամբարտակի (պատնեշի) միջոցով:

Կայանի օգտակար էջքը կազմում էր 13 մետր: Այն նախատեսվել է Երեւան քաղաքին էլեկտրական էներգիայով մատակարարելու համար: Արտադրված էլեկտրական էներգիան կայանում տեղադրված 200 կՎԱ հզորության եւ 230/6000Վ լարման բարձրացնող տրանսֆորմատորների միջոցով օդային գծերով հաղորդվել է քաղաքին, որտեղ ձեւափոխվել է 230 Վ լարման: 230 Վ լարման հաստատուն հոսանքը տրվում էր քաղաքին հիմնականում փողոցային լուսավորության համար, ինչպես նաեւ կայանի մոտ գտնվող սպառողներին:

Կայանի արդյունաբերական բեռնվածությունը կազմում էր հինգ էլեկտրաշարժիչ, յուրաքանչյուրը 7.5 կՎտ հզորությամբ, որոնք նախատեսված էին սեզոնային աշխատող բամբակ մշակող հաստոցների, 5 կՎտ հզորությամբ մեկ էլեկտրաշարժիչ մեխանիկական վերանորոգման արտադրամասի եւ 4 էլեկտրաշարժիչ 8 կՎտ գումարային հզորությամբ պահածոների գործարանների եւ մի շարք այլ փոքր արհեստանոցների համար:

Արդյունաբերական սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարումը իրականացվում էր երեկոյան պիկային ժամերից հետո:

Տարեկան արտադրված 375 հազար կՎտ.ժամ էլեկտրական էներգիայի մոտ 20 տոկոսը օգտագործվում էր արդյունաբերության, մնացածըՙ կոմունալ-կենցաղային նպատակների համար: Երեւան քաղաքի փողոցների ամբողջ լուսավորությունը սահմանափակված էր 24 լապտերներով եւ 50 Վատտանոց 150 լամպերով:

1926 թվականին ԵրՀԷԿ-ի շահագործումից հետո «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը ենթարկվել է ապամոնտաժման:

20-րդ դարի սկզբներից տարբեր ընկերությունների կողմից առաջարկներ են ստացվում Երեւանի լուսավորության համար Զանգվի կամ Գետառի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար: Այս հարցում արդյունքի է հասնում «Ամպեր» ընկերությունը: Նրա կառավարիչը Գ.Կիրակոսյանն էր: Վերջինսՙ 1907 թ. Զանգու գետի վրա կառուցում է մի փոքրիկ հիդրոէլեկտրակայան: Շինարարական աշխատանքները կատարվում են արագ տեմպերով, եւ նույն թվականի մայիս ամսին կայանը սկսում է աշխատել, որից հետո Երեւան քաղաքին էլեկտրաէներգիա մատակարարելու համար տարիներ շարունակ բանակցում է քաղաքային վարչության հետ: Բանակցությունները երկար են տեւում (1907-1913 թթ.): Կիրակոսյանը, օգտվելով առիթից, որ իր էլեկտրակայանը միակն է (քանի որ Շուստովի կայանը նախատեսված էր բացառապես գինու եւ կոնյակի գործարանի համար եւ չէր կարող քաղաքին էլեկտրաէներգիա մատակարարել), առաջարկում է իր համար գերադասելի պայմաններ: «Երեւանսկիե օբյավլենիա» թերթում բազմաթիվ հոդվածներ են տպագրված Կիրակոսյանի կողմից ներկայացված պայմանների, Երեւանի քաղաքային իշխանություններին ընդունել տալու համար ձեռնարկած միջոցառումների մասին: Այդ ժամանակահատվածում քաղաքային խորհուրդըՙ բազմիցս նիստեր է գումարում փողոցների լուսավորության հարցը լուծելու համար: Կիրակոսյանը, օգտվելով առիթից, որ միայն իր էլեկտրակայանն է տվյալ պահին ի զորու թեթեւացնելու ստեղծված վիճակը, ամեն ինչ անում էՙ մեծ օգուտներ ստանալու համար:

Այդ իսկ պատճառով առաջարկություններ են լինում կառուցելու նոր հիդրոէլեկտրակայան, որպեսզի ազատվեն Կիրակոսյանի պահանջները կատարելուց: Հակամարտությունը իր գագաթնակետին է հասնում 1913թ. սկզբներին: Կիրակոսյանը դադարեցնում է քաղաքին էլեկտրամատակարարումը:

1913 թ. հունվար-փետրվար ամիսներին քաղաքային խորհուրդը փողոցների լուսավորության հարցը քննարկում է ութ անգամ: Վերջապես 1913 թ. մարտի 31-ին կնքվում է պայմանագիր:

Այն կնքված էր ութ տարով: Ըստ այդ պայմանագրիՙ քաղաքային իշխանությունը պարտավորվում է պայմանագրային ժամկետում «Ամպեր» ընկերությանը տալ քաղաքում էլեկտրական գծերի անցկացման եւ դրանց շահագործման մենաշնորհային իրավունքը: Այլ ձեռնարկատերեր, քաղաքային իշխանությունը նույնպես իրավունք չունեին այդպիսի գործեր կազմակերպելու: Բացառություն էր արվում միայն Շուստովի ընկերությանը: Նրան թույլատրվում էր էլեկտրական գծեր կառուցել միայն որոշակի սահմաններում: Էլեկտրաէներգիան թանկ արժեր: Պայմանագրի պայմանները ծանր էին: Դրանից բացիՙ «Ամպեր» ընկերությունը չէր կարող հուսալի ձեւով մատակարարել էլեկտրաէներգիա: Պատճառը էլեկտրակայանի փոքր հզորությունն էր եւ մեքենաների հաճախակի շարքից դուրս գալը: Պայմանագիրը կնքելուց հինգ ամիս հետո «Կիրակոսյանի խավարը» դարձյալ տիրեց բնակչությանը:

Հետագայում վիճակը վատանում է, իսկ Առաջին հանրապետության տարիներին էլեկտրակայանի հարցի շուրջ Կիրակոսյանի եւ քաղաքային վարչության միջեւ առաջանում են մեծ տարաձայնություններ, որոնց պատճառով տեղի են ունենում «Կիրակոսյան նոր խավարումներ»:

«Երեւանսկիե օբյավլենիա» թերթի 1913թ. թիվ 59-ից տեղեկանում ենք, որ «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի մեքենաները փչանալովՙ չեն կարողանում լույս մատակարարել քաղաքի շատ տեղերում: Շատ տներ եւ խանութներ դարձյալ դիմում են նավթի օգնությանը…: Նույն թերթի մեկ այլ համարում գրված է. «…Քաղաքի լուսավորությունը գտնվում է անմխիթար վիճակում, փաստորեն քաղաքում կիսախավարն է իշխում, կանոնավոր չեն ոչ էլեկտրական լամպերը եւ ոչ էլ նավթայինը»:

20-րդ դարի 10-ական թվականներին Երեւանի հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրական էներգիան անբավարար էր եւ անմատչելի քաղաքի աղքատ բնակչության համար:

1911 թ. նոյեմբերի 9-ի նիստում Երեւանի քաղաքային խորհուրդը ընտրել է 10 մարդուց բաղկացած հանձնաժողով, որին հանձնարարվել է ուսումնասիրել էլեկտրակայան ունենալու խնդիրը, քննարկել եւ կազմել համապատասխան ծրագիր: Հանձնաժողովը դուրս է գալիս անգործունյա: Սկսված պատերազմը իր «լուծումն» է տալիս Երեւանի փողոցների լուսավորության հարցին: Քաղաքը ընկղմվում է կիսախավարի մեջ:

Առաջին հիդրոէլեկտրակայանների կառուցման փորձը վկայում է, որ մեծ ծախսերից խուսափելու համար ձգտել են հիմնականում օգտագործել գոյություն ունեցող ինժեներական կառուցվածքները, որոնք նախատեսված են եղել ոռոգման եւ ջրաղացների համար: Գետից ջրի առման համար քարերից պատրաստել են հասարակ պատվարներ (պատնեշ), որոնք շատ հաճախ գարնան ամիսներին ջրի վարարումների հետեւանքով քանդվում եւ պարբերաբար վերանորոգվում էին:

Հիդրոէլեկտրակայաններում հիմնականում օգտագործում էին «Ֆրենսիս» տեսակի հորիզոնական կամ ուղղահայաց հիդրոտուրբիններ: Էլեկտրական էներգիան արտադրվել է 230, 2000, 3000, 6000 Վ լարման ինչպես եռաֆազ, այնպես էլ հաստատուն հոսանքի գեներատորների կողմից: Էլեկտրակայաններում չափիչ-ստուգիչ սարքավորումներ գոյություն չունեին:

Այն ժամանակ դեռեւս էլեկտրական էներգիայի միասնական սակագին գոյություն չուներ: Յուրաքանչյուր կայան ձգտել է էլեկտրական էներգիա մատակարարել այնպիսի սակագնով, որպեսզի վնաս չկրի: Միայն Երեւանի հիդրոէլեկտրակայանի համար էլեկտրական էներգիայի սակագին հաստատվեց քաղաքային իշխանությունների որոշմամբ, բացառությամբ փողոցների լուսավորության համար մատակարարվող էլեկտրական էներգիայի: Այն վճարում էր տարեկան 100 ռուբլի յուրաքանչյուր 100 Ամպերանոց աղեղային լամպի համար, երբ այն օգտագործվում էր մթնշաղից մինչեւ լուսաբաց: Ջերմային էլեկտրակայանների համար մեկ կՎտ.ժամ էլեկտրական էներգիայի արժեքը կազմում էր 50-ից 60 կոպեկ: Արդյունաբերության համար մատակարարվող էլեկտրական էներգիան վաճառվում էր ամսական 10-ից 15 ռուբլի յուրաքանչյուր կիլոՎատտ դրվածքային բեռի համար:

Կոմունալ-կենցաղային նպատակներով տրվող էլեկտրական էներգիայի 90 տոկոսը օգտագործվում էր լուսավորության համար: Հայաստանում էլեկտրական էներգիայի տարեկան սպառումը կոմունալ-կենցաղային նպատակի համար չի գերազանցել 500 հազար կՎտ.ժամ-ը:

Էլեկտրակայաններում աշխատելու համար մարդկանց ընտրում էին նկատի ունենալով նրանց ծանոթ լինելը փականագործության եւ հարակից մասնագիտությունների հետ: Հայաստանում չկային ոչ բարձրագույն, ոչ էլ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, նույնիսկ ուսումնարաններ, որպեսզի կադրեր պատրաստեին էլեկտրակայաններում աշխատելու համար: Էլեկտրակայանների մեծ մասում հերթափոխի ընթացքում աշխատում էր մեկ մարդ: Նա կատարում էր ե՛ւ հերթափոխի մեքենավարի, ե՛ւ էլեկտրիկի պարտականությունները: Այդ տարիներին շահագործման անվտանգության տեխնիկայի վերաբերյալ գիտելիքները դեռեւս գտնվում էին շատ ցածր մակարդակի վրա: Դրա պատճառով էլ հաճախ տեղի էին ունենում վթարներ, ինչի հետեւանքով հոսանքահարվում էին աշխատողները եւ շարքից դուրս էին գալիս էներգետիկական սարքավորումները:

Մինչեւ 1918թ. Հայաստան քարածուխ եւ նավթամթերքներ բերվել են սահմանափակ քանակությամբ: Բնակչությունը հիմնականում օգտագործել է փայտ, գյուղական վայրերումՙ աթար: 1913թ. Հայաստան է բերվել 13 հազար տոննա քարածուխ եւ 28 հազար տոննա նավթամթերք:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պղնձի արդյունահանումը Հայաստանում նվազեց, որն էլ իր հերթին բերեց էլեկտրական էներգիայի արտադրության կրճատմանը: Հայաստանում 1919 թվականին արտադրվել է մինչեւ 2 միլիոն կՎտ.ժամ, իսկ 1920 թվականինՙ մինչեւ մեկ միլիոն կՎտ.ժամ էլեկտրական էներգիա: 1920 թվականին Հայաստանի էլեկտրակայաններում աշխատող մարդկանց թիվը չի գերազանցել 65-ը: Այդ թվականին յուրաքանչյուր բնակչին ընկնում էր ընդամենը 3.2 կՎտ.ժամ էլեկտրական էներգիա:

Նկար 1. «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանի ընդհանուր տեսքը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՊԱՅՄԱՆԱԿԱՆ» ՋԱԼԱԼԻ ՆՈՐ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՔԻՐՔՈՒԿԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՀՕԳՈՒՏ ՀԱՆՐԱՔՎԵԻ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՔԻՐՔՈՒԿԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՀՕԳՈՒՏ ՀԱՆՐԱՔՎԵԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական