Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՋԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

27/10/2017
- 27 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Աշխարհում կաճի չճանաչված պետությունների թիվը

Կատալոնիայի հանրաքվեից հետո Եվրոպայում նկատվում է անջատական շարժումների աշխուժացում: Մասնավորապես Իտալիայի հյուսիսի երկու առավել զարգացած մարզերումՙ Լոմբարդիայում եւ Վենետոյում հոկտեմբերի 22-ին անցկացվեցին հանրաքվեներ հանուն ֆինանսական ինքնավարության ընդլայնման: Իտալիայի բնակչության մեկ քառորդն ապրում է այդ մարզերում, որոնք տալիս են երկրի ՀՆԱ 30 տոկոսը: Նախնական տվյալներով Լոմբարդիայում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 40 տոկոսը, Վենետոյումՙ 60 տոկոսը: Երկու մարզերում էլ հանրաքվեի մասնակիցների 95 տոկոսն արտահայտվել է ֆինանսական ինքնավարության օգտին, քանի որ այդ մարզերը Հռոմին տալիս են ավելի շատ, քան ստանում են:

Իսպանիայում Կատալոնիայի անկախության բացահայտ հռչակման դեպքում Մադրիդը կարող է երկրի սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն վերացնել Կատալոնիայի ինքնավարությունը, արձակել խորհրդարանը, հայտարարել արտակարգ դրություն եւ այլն: Իսպանիայի կառավարությունը կարող է կիրառել անջատականության կասեցմանն ուղղված սովորական միջոցներ, որպիսիք արդեն կիրառվել են հետխորհրդային տարածքումՙ Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդավիայում, հիմա նաեւ Ուկրաինայում: Նրանք բոլորը կորցրել են իրենց երբեմնի տարածքների մի մասի վերահսկողությունը: Խնդիրն այն է, որ այդ երկրները փորձում են շեշտը դնել Եվրոմիության վրա, որպեսզի հասնեն իրենց տարածքային ամբողջականության վերականգնմանը:

Ինչպես նշում է Deutsche Welle ռադիոկայանը, Կատալոնիան կարող է առաջին ահազանգը դառնալ Եվրոմիության համար: Ավելի լայն ինքնավարության են ձգտում Շոտլանդիան, Հարավային Տիրոլը, Ալանդյան կղզիները, Ֆլանդրիան, գուցե նաեւ Բավարիան: Ինչպես նշում է գերմանական ռադիոկայանի մեկնաբան Բեռնդ Ռիգերտը, որոշ տարածաշրջաններ ձգտում են ոչ թե անկախության, այլ լոկ ավելի լայն ինքնավարության: Ուրիշներն էլ, ինչպես Շոտլանիան եւ Կատալոնիան, ձգտում են անկախության: Պատահական չէ, որ Եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս Եվրոմիությունը «Տարածաշրջանների Եվրոպա» դարձնելու կոչերով: Գոյություն ունեն նման հայեցակարգի մշակումներ:

Եթե շարունակենք նմանությունների որոնումը Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի այսպես կոչված անջատական շարժումների միջեւ, ապա ակնհայտ է ժամանակագրական որոշակի խզում: Հետխորհրդային տարածքում անջատականության առաջին ալիքը ի հայտ եկավ Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդավայի եւ Ուկրաինայի ազգայնական քաղաքականության ալիքի վրա: Չնայած Ռուսական կայսրության եւ ապա ԽՍՀՄ-ի կազմում լինելուն, դրանցում կատարված հեղաշրջումները հանգեցրին էթնիկ-ազգային եւ դավանանքային հակամարտությունների: Ըստ որում, այդ հանրապետություններում դեռ չէր ավարտվել հենց անվանադիր ազգի ձեւավորումը:

Ավելին, ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, իրենց տարածքի մի մասը կորցրած հետխորհրդային հանրապետությունները չգնացին ժողովրդավարացման, ազգային փոքրամասնությունների քաղաքական կարգավիճակի բարձրացման եւ իրավունքների ընդլայնման ուղիով: Գործի դրվեցին ազգամիջյան հակամարտությունների կարգավորման ավտորիտար եւ ուժային մեթոդներ: Ադրբեջանում խաղարկվեց թյուրքական ազգայնամոլական խաղաքարտը եւ անտեսվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի ձգտումները: Համանման գործընթացներ տեղի ունեցան Վրաստանում, Մոլդավիայում, Ուկրաինայում: Որտեղ ազգայնականությունը դրսեւորվեց «յուրայիններին» «օտարներից» զատելու մեջ: Սա է հետխորհրդային անջատականության սկզբունքային տարբերությունը եվրոպականից, թեեւ Եվրոպան նույնպես հայտնվել է սեփական աջատականների դեմ ուժային մեթդների կիրառման եզրին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այնտեղ 1990-ականներին հաջողվեց կանխել շրջանային անջատականության փորձերը:

Չի կարելի բացառել, որ անջատականությունները հետխորհրդային տարածքում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում սկսեն շարժվել միմյանց ընդառաջՙ ունենալով միջազգայնացված հակամարտությունների սեփական «ուղեբեռներ»: Այս կապակցությամբ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ տեղի ունեցող երեւույթները մտահոգիչ են, քանի որ Կատալոնիայում եւ այլուր քաղաքական կարգավորմանը միջամտելու համար Եվրոմիությունը չունի համապատասխան կառույցներ:

Եվրոմիությունում ձեւավորվող քաղաքական նոր իրավիճակը հետխորհրդային տարածքի հետ դրա աղերսների տեսակետից լուրջ վերլուծության կարիք ունի, նշում է ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովը : Առայժմ կարելի է կատարել նախնական հետեւություններ. հակամարտությունների ասպարեզ դարձած յուրաքանչյուր պետության մեջ առկա է կենտրոնական կառավարման ճգնաժամ: Կենտրոնը, լինի Մադրիդը թե հետխորհրդային որեւէ մայրաքաղաք, բաց է թողել ազգային ինքնության ձեւավորման գործընթացին նպաստելու հնարավորությունը: Ամբողջ Եվրոպայում ազգային ինքնորոշմանն ուղղված անջատականության ալիքը Իսպանիայից մինչեւ Դոնբաս եւ Շոտլանդիայից մինչեւ Կովկասՙ ահագնանում է: Հիմա դժվար թե հաջողվի այն կանգնեցնել միայն իրավաբանական միջոցներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՔՆ ՈՒ ՍԻՐԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԳԱ՞Ն ՔՐԴԵՐԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՉԵԽԱՀԱՅ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԶՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԵԽԱՀԱՅ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԶՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական