Բաքվի օդանավակայանում, Թուրքիա վերադառնալու ճանապարհին, Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրքիայի նախագահը նշել է, որ առաջիկա շաբաթներին Պուտինի հետ կայանալիք հանդիպմանն ինքը անձամբ է ՌԴ նախագահի հետ խոսելու ԼՂ հիմնահարցից. «Պուտինի դիրքորոշումն այս հարցում շատ կարեւոր է: Եթե նա իսկապես զբաղվի այս հարցով, ապա լուծումն ավելի հեշտ կգտնվի», ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը Բաքվում հայտարարել է նաեւ, որ իրենք անիծում են Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը: Հիմա փաստորեն անեծքի տակ ենք, համենայնդեպս քանի դեռ Պուտինը չի սկսել իսկապես զբաղվել ԼՂ հիմնահարցով: