Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԻՒ ԵՈՐՔ. ՓԱՌԱՇՈՒՔ ԿԵՐՊՈՎ ՆՇՈՒԵՑԱՒ ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ 70-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

24/11/2017
- 24 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Թէքէեանական օրեր եղաւ անցնող շաբաթավերջը Մեծագոյն Նիւ Եորքի հայութեան ու թէքէեանականցիներուն համար: Արդարեւ, աշխարհի զանազան շրջանակներէ մեկտեղուած ներկայացուցիչներ ունեցան իրենց անդրանիկ հաւաքը ԹՄՄիութեան Նիւ Ճըրզիի կեդրոնին մէջ ու հիմը դրին ԹՄՄ Համաշխարհային Խորհուրդին:

Նոյեմբեր 18ի երեկոյեան, կազմակերպութեամբ Մեծագոյն Նիւ Եորքի մասնաճիւղին, նշուեցաւ Թէքէեան Մշակութային Միութեան 70րդ տարեդարձը Փարամըսի (Նիւ Ճըրզի) The Terrace at Biagio՚s գեղեցիկ սրահին մէջ, մասնակցութեամբ աւելի քան 250 հրաւիրեալներու, հովանաւորութեամբ Արեւելեան Ամերիկայի Հայոց Առաջնորդ Խաժակ արք. Պարսամեանի եւ նախագահութեամբ ազգային մեծանուն բարերարներ տէր եւ տիկին Նազար Նազարեաններու:

Հանդիսութեան ներկայ էին ՀՀ ՄԱԿ-ի մօտ մշտական ներկայացուցիչ եւ դեսպան տէր եւ տիկին Զօհրապ Մնացականեաններ, ազգային զանազան կազմակերպութիւններու` Ռամկավար Ազատական Կուսակցութեան, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Ամերիկայի Հայկական համագումարի (Արմինիըն Էսեմպլի), Ամերիկայի Հայ Աւետարանակչական կազմակերպութեան, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի, Հայ Օգնութեան Միութեան, Հայ 0գնութեան Ֆոնտի եւ այլ կազմակերպութիւններու ներկայացուցիչներ:

Օրուան հանդիսավարն էր ԹՄՄ վարչութեան անդամ փաստաբան Ճերի Միսքը: Բացման աղօթքը կատարեց Ֆիլատելֆիոյ Ս. Սահակ-Ս. Մեսրոպ եկեղեցւոյ հովիւ Օշական վրդ. Կիւլկիւլեանը` շրջանաւարտ Պէյրութի Վահան Թէքէեան վարժարանէն: Բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ մասնաճիւղի ատենապետուհին` տիկին Հիլտա Յարութիւնեանը, որ շնորհակալական ու երախտագիտական իր խօսքը յայտնեց ներկաներուն եւ բարերարներուն:

Սրտի խօսքով հանդէս եկաւ յատկապէս այս առթիւ Պէյրութէն ժամանած ԹՄՄիութեան Լիբանանի Հիմնադիրներու մարմնի ատենապետ ընկեր Յակոբ Գասարճեան, որ Միութեան անցեալը կապեց ներկայ մեր օրերուն դէմ յանդիման եղող հրամայականներուն: Խօսք առաւ նաեւ շրջանակին վարիչ տնօրէնը` Արամ Արքուն: Իսկ արուեստագիտուհի տիկին Նորա Ազատեան, սրահին մէջ ներկայ եղող ազգայիններուն մէջ միա՛կը, որ անձամբ ճանչցած է անմահանուն Վահան Թէքէեանը, արտասանեց Վահան Թէքէեանի «Հայու հոգին» քերթուածըՙ արժանանալով բոլորի գնահատանքին:

Մեծարուեցան տէր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարեանները ԹՄՄիութեան իրենց սրտաբուխ նուիրատուութիւններուն համար: Անոնք կը մնան մնայուն բարեկամները Թէքէեանինՙ քաջ հաւատալով անոր կատարած մեծ գործին:

Յանձնուեցաւ յիաշատակի նուէր մը մեծանուն բարերար ամոլին:

Օրուան գլխաւոր բանախօսն էր ԹՄՄ Միացեալ Նահանգներու եւ Քանատայի Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկեր Երուանդ Ազատեան, որ ջերմօրէն գնահատեց մասնաճիւղին բեղուն գործունէութիւնը եւ ներկայացուց Միութեան անմիջական ծրագիրները Սփիւռքի եւ Հայաստանի մէջ:

Հուսկ խօսք առաւ Առաջնորդ Սրբազանը, որ իր եկեղեցական բոլորանուէր կեանքի ծառայութեան ամբողջ շրջանին հաւատա՛ց ԹՄՄի առաքելութեան եւ անհուն սիրով կապուեցաւ բանաստեղծներու իշխանին` Վահան Թէքէեանի հայրենասիրական ուղիին ու անոր գործին: Ան մի՛շտ ջատագոված է Թէքէեանցիներուն աշխատանքը եւ գնահատած անոնց ազգային ոգին:

Լոյս տեսաւ պահուելու արժանի եւ բովանդակալի գրքոյկ մը այս առթիւ, ներկայացնելով Միութեան 70 տարիներու պատկերազարդ պատմութիւնը:

Ճաշկերոյթ-պարահանդէսը խանդավառեց Էլի Պէրպէրեանն ու իր խումբը, յատկապէս եկած` Մոնթրէալէն:

Պատի՛ւ Մեծագոյն Նիւ Եորքի թէքէեանականներուն:

Նկար 1. Ձախից աջ` Ճերի Միսք, Հիլտա Յարութիւնեան, Արտեմիս Նազարեան, Նազար Նազարեան, Յակոբ Վարդիվառեան, Գլոտիա Նազարեան եւ Սեդա Նազարեան

Նախորդ գրառումը

ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ

Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Լրահոս

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական