Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂԻ

24/11/2017
- 24 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սատանան այնքան սարսափելի չէ, որքան թվում է

Բաքու-Թբիլիսլի-Կարս (ԲԹԿ) 826 կմ երկարությամբ երկաթուղին ի վերջո գործարկվեց: Ճիշտ է, նախատեսվածից 5 տարի ուշ (ծրագրվում էր գործարկել 2012-ին), իսկ նախնական հաշվարկով 422 մլն դոլարի փոխարենՙ միայն Ադրբեջանը նրա վրա ծախսել է 640 մլն դոլար: Սակայն Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաեւը երկաթուղու բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ նախագծի իրականացման համար ընդհանուր առմամբ 10 մլրդ դոլար ներդրում է կատարվել: Ինչեւէ:

ԲԹԿ-ի ընդգծված քաղաքական բնույթը ի սկզբանե պարզ էրՙ Ադրբեջանը այդպես ցանկանում էր շրջանցելով Հայաստանըՙ Վրաստանի միջոցով ուղիղ երկաթուղային կապ հաստատել Թուրքիայի հետ: Մյուս կողմից էլ, քանի դեռ չի վերաշահագործվում Հայաստանով անցնող երկաթուղու Գյումրի-Կարս հատվածը, ԲԹԿ-ն, այնուամենայնիվ, ունի նաեւ տնտեսական նշանակություն: Որպես նոր եւ ժամանակակից ենթակառուցվածք, այն ավելի հարմար կլինի բեռների փոխադրման համար: Այլ հարց է իհարկե, թե որքանո՞վ այն շահավետ կլինի, ինչպիսի՞ սակագներ կգործեն եւ որքանո՞վ դրանք մրցունակ կլինեն, որքա՞ն ժամանակահատվածում «հետ կբերեն» նախագծի համար ծախսված գումարը եւ որքա՞ն երկրների բեռնափոխադրողներ կօգտվեն այդ երկաթուղուց: Ամեն դեպքում, կանոնավոր փոխադրումներն այս երթուղով կսկսեն իրականացվել եկող տարվանից:

Ինչ մնում է Հայաստանի վրա ԲԹԿ-ի ազդեցությանը, ապա դրա շուրջ քաղաքագետների, տնտեսագետների, քաղաքական գործիչների մեկնաբանություների պակաս կարծես թե չեղավ: Դրանցում գերակշռում էին եղածը ողբերգություն ներկայացնելու եւ տհաճ անակնկալի եկածի տրամադրությունները: Մինչդեռ, եղածը ոչ ողբերգություն է, ոչ էլ նոր հայտնի դարձավ, որ այդ երկաթուղին պետք է կառուցվեր: Նախագիծը սկզիբ է առել ավելի քան 10 տարի առաջ եւ բնական է, որ այն մի օր պետք է ավարտին հասներ: Անհասկանալի են նաեւ Հայաստանի ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները, որովհետեւ Հայաստանը, մեծ հաշվով ոչինչ չէր կարող անել այդ երկաթուղու կառուցման դեմ: Ավելին, ամեն ինչ արվեց, որ ԲԹԿ-ի կառուցմանը չմասնակցեն միջազգային ֆինանսական կազմակերպություններըՙ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, իսկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ժամանակին հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդհանրապես հրաժարվել տարանցիկ փոխադրման համար գումարից, եթե վերագործարկվի Գյումրի-Կարս երկաթուղին:

Իհարկե, ցավալի է, բայց ստիպված ենք խոստովանել, որ հիմնական պատճառը, որ հնարավոր դարձավ մեր երկիրը շրջանցող երկաթուղի կառուցելՙ Հայաստանի Հանրապետության փոքր տարածքն է: Եվ սրա հետ, գոնե այս պահին, ոչինչ անել հնարավոր չէ: Անիմաստ է նաեւ 100 տարի հետ գնալ եւ մեղադրել այն ժամանակվա Հայաստանի առաջին հանրապետության իշխանություններին անհեռատես քաղաքականության համար, ինչի պատճառով հայկական տարածքներ կորցրեցինք թե՛ արեւմուտքից, թե՛ հարավ-արեւմուտքից եւ թե՛ արեւելքից: Ինչն էլ պատճառ դարձավ, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվեց 30 հազար կմ սահմաններում եւ անգամ Արցախի Հանրապետության 12 հազար քմ-ն չօգնեց, որ մեր տարածքը անհնար լիներ շրջանցել: Հետեւաբար, պետք է մտածել, թե ի՞նչ անենք առկա իրողությունների պարագայում:

Նախՙ պետք է արձանագրենք, որ չնայած ԲԹԿ-ի կառուցումը չի կարող չանհանգստացնել, բայց ուղղակիորեն տնտեսապես մեզ չի հարվածում: Այսինքն, ոչ ոք չի խանգարում իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային ինտեգրման այլ հնարավորություններն օգտագործելուն :

Առաջին հերթին, որպես այլընտրանք ԲԹԿ-ին, պարտավոր ենք առաջարկել Հյուսիս-հարավ մայրուղինՙ հնարավորինս արագ այն կառուցելով եւ որպես բարձրակարգ եւ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ճանապարհ շահագործման հանձնելով: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, ցավոք, մոտ ապագայում հնարավոր չի թվում:

Երկրորդՙ շարունակել եւ խորացնել արդեն ձեւավորված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան- Իրան էներգետիկ փոխանակման ծրագիրը, որը ոչ միայն մեր երկրի էներգետիկ անվտանգության կարեւոր բաղադրիչ է, այլեւ էներգետիկ միջանցքՙ տարածաշրջանային համագործակցության կարեւոր նախագիծ, որի մեջ ընդգրկված ենք նաեւ մենք:

Երրորդՙ խորացնել ինտեգրացիոն գործընթացը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, որը միակ խոշոր ինտեգրացիոն կառույցն է մեզ համար: Այնուհետեւ, Մեղրու ազատ տնտեսական գոտու միջոցով դրանում ընդգրկել նաեւ հարեւան Իրանին եւ նույն ազատ գոտում ներգրավելով խոշոր ներդրումներՙ դարձնել այն ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային նշանակություն եւ կշիռ ունեցող ազատ գոտի:

Սրանք միայն ինտեգրացիոն գործընթացների առումով ցանկալի կամ ընթացքի մեջ գտնվող քայլերն են: Սակայն, խոսելով տարանցիկ տարբեր ծրագրերի մասին, հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե դրանք ամենափրկիչ եւ տնտեսապես մեծ արդյունք տվող ծրագրեր են: Համենայնդեպս, այդպես է հրամցվում հանրությանը: Իրականում նման նախագծերը ունենալով քաղաքական եւ տնտեսական արդյունք, այնուամենայնիվ չեն կարող փոխարինել տնտեսության կոնկրետ ճյուղերինՙ արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը կամ շինարարությանը: Առավել եւս իրենց բերած եկամուտներով եւ նշանակությամբ անհամեմատելի են վերջիններիս հետ: Ուստի, հույսը դնել այն բանի վրա, թե ինչ խողովակ կամ հոսանքի գիծ կանցնի մեր երկրով կամ դրանից մեծ ակնկալիքներ ունենալ, պարզապես անմտություն է:

Հետեւաբար, հարկ է կյանքի կոչել այն ներդրումային ծրագրերը, որոնց մասին խոսվում է եւ որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ հզորացմանը: Օրինակՙ պղնձաձուլարանի կառուցումը, որն էապես կփոխեր մեր հանքարդյունաբերության եւ մետաղագործության կառուցվածքն ու կավելացներ մեր երկրում հավելյալ արժեք, կստեղծեր նոր արտադրություններ եւ նոր աշխատատեղեր: Ի՞նչն է խանգարում մեր ջանքերը կենտրոնացնել նման նախագծերի իրագործման վրաՙ հաստատ ո՛չ ԲԹԿ երկաթուղին:

Նախորդ գրառումը

ՆԻՒ ԵՈՐՔ. ՓԱՌԱՇՈՒՔ ԿԵՐՊՈՎ ՆՇՈՒԵՑԱՒ ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ 70-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հաջորդ գրառումը

ՖԼԻՆԻ ԽՃՃՎԱԾ ՈՍՏԱՅՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՖԼԻՆԻ ԽՃՃՎԱԾ ՈՍՏԱՅՆԸ

Լրահոս

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական