Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԵՐ*

20/04/2018
- 20 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Տորոնտո, Կանադա

Տարիների ընթացքում շատ հայերի եմ հանդիպել Թուրքիայի ամենատարբեր շրջաններից: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն պատմությունը, որը կարող է մի հոդվածի կամ նույնիսկ մի գրքի նյութ դառնալ: Որոշ պատմություններ կարելի է հրապարակել, շատերըՙ ոչ: Մի քանիսում զվարճալի դեպքեր կան, բայց ընդհանուր առմամբ դրանք տխուր պատմություններ են: Թաքնված շատ հայեր վերջերս որոշեցին վերադառնալ իրենց արմատներին, մշակույթին եւ լեզվինՙ պարզելուց հետո իրենց նախնիների բռնի թուրք, քուրդ կամ մահմեդական դառնալը որպես որբեր 1915-ի ցեղասպանությանը հաջորդած տարիներին:

2014-2015 թթ., ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցելով, նրանց համար Թուրքիայից Հայաստան մի քանի ուղեւորություններ կազմակերպեցի, որոնց մասին մամուլում գրել եմ: Նրանց ես համարում եմ «այլեւս չթաքնված հայեր»: Այս հոդվածում կփորձեմ պատմել դեռեւս թաքնվածների մասին, առանց անուններ նշելու իհարկե, հասկանալի պատճառներով:

Սկսեմ թուրքական բանակում իմ ծառայության օրերից: Չնայած այդ ժամանակ Կանադայում էի ապրում, ես պարտավոր էի թուրքական բանակում պարտադիր զինվորական ծառայությունս կատարել, որպեսզի իրավունք ունենայի Թուրքիա վերադառնալ եւ հոգ տանել իմ ծնողներին:

Օրվա զինվորական վարժություններից բացի, զինակոչիկները պետք է ներկա գտնվեին նաեւ երեկոյան դասախոսությունների, որոնց թեմաներից մեկն էր «Ովքե՞ր են Թուրքիայի թշնամիները»: «Թշնամի» հարեւան երկրներիՙ Խորհրդային Միության, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Բուլղարիայի եւ Հունաստանի վատ արարքների մասին խոսելուց հետո, դասախոսն իր ելույթն ավարտում էրՙ նշելով, որ ամենավատ թշնամին, այդուհանդերձ, հայերն էին, որոնք 1915-ին թուրքերին կոտորելուց հետո դեռեւս շարունակում էին հետապնդել թուրք դիվանագետներին: Դասախոսությունների ավարտին թուրք կամ քուրդ զորակոչիկներ, հատկապես արեւելյան Թուրքիայի շրջաններից, մոտենում էին ինձ եւ խոստովանում, որ իրենց տատիկները հայեր են եղել եւ որ իրենց գյուղերը հայկական գյուղեր են եղել նախքան 1915-ը:

Երբ ես այդ թաքնված հայերի մասին հոդվածներ գրեցի եւ Դիարբեքիրի (Տիգրանակերտի) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման ծրագիրը մշակեցի, մի ամերիկահայ կին կապ հաստատեց ինձ հետ եւ ասաց, որ ինքը 1915-ի որբերից է եւ մի կերպ կարողացել է ԱՄՆ գաղթել, բայց եղբայրը մնացել է Թուրքիայում եւ թուրքացել: Նա դարձել էր հաջողակ շինարար եւ ցեմենտի մի քանի գործարաններ ուներ Թուրքիայի տարբեր շրջաններում: Որոշ հետազոտություններից հետո ինձ բախտ վիճակվեց գտնել այդ մարդու թոռանըՙ երեսունն անց մի երիտասարդի, ով շարունակել էր ընտանեկան բիզնեսը: Նա գիտեր իր հայկական արմատների մասին, բայց չէր բարձրաձայնումՙ չկորցնելու համար ընտանիքն ու բիզնեսը: Բայց նա կապ հաստատեց իր պապի քրոջ հետ Ամերիկայում: «85 տարեկան այդ կինը խնդրեց, որ կողքը պառկեմ, որպեսզի իր եղբոր հոտն առնի ինձանից»,- խոստովանել էր նա:

Շատ պատմություններ կան բաժանված որբերի մասին: Մի ուրախ միացում էլ տեղի ունեցավ ինձ հետ տարիներ առաջ Հայաստան այցելած դիարբեքիրցի 65-ամյա թաքնված հայի եւ իր 70-ամյա արմավիրցի հորաքրոջ հետ: Նրանք երեք ժամ շարունակեցին իրար փաթաթված մնալ:

Անհերքելի փաստեր կան, որ համշենցիները հայեր են: Նրանց բռնի հավատափոխ էին արել 16-րդ դարում, երբ օսմանցի թուրքերը նվաճեցին այդ շրջանը: Հավատափոխ լինելով հանդերձՙ նրանք պահպանեցին իրենց լեզուն, բայց նրանց հավատացրել էին, որ իրենց նախնիները Կենտրոնական Ասիայից են եւ խոսած լեզուն էլՙ այդ վայրերի թուրքերենի մի տարբերակը: Համշենցի կանանցից մեկի հետ զրուցելիս ես զարմանքով նկատեցի, որ նա անգիտակցորեն հայերենով ինձ ասում էր «ես հայ չեմ, ես թուրք եմ»:

Քսանմեկերորդ դարի սկզբներին է, որ նրանք սկսեցին հետաքրքրվել իրենց հայկական արմատներով: Ահա թե ինչպես. 1982-ին ԱՍԱԼԱ-ի մարտիկները անհաջող հարձակում կատարեցին Անկարայի օդանավակայանում: Բոլորն սպանվեցին, բացի Լեւոն Էքմեքչյանից, որին ձերբակալեցին, տանջեցին եւ դատեցին: Դատավարությունը ուղիղ եթերով հեռարձակվեց թուրքական հեռուստատեսությամբ: Լեւոնը հայերեն էր խոսում: Նրա խոսքը թարգմանվում էր թուրքերեն: Մարդիկ, այդ թվում եւ համշենցիներ, գամված հեռուստացույցներին լսում էին նրա ելույթը: Համշենցիները զարմանքով նկատեցին, որ Լեւոնն իրենց լեզվով է խոսում եւ ցանկացան իմանալ, թե արդյոք նա համշենցի՞ է: Հետագայում պարզեցին, որ իրենց լեզուն հայերենն է, ինչպես Լեւոնինը: Իհարկե, դատավարությունը ձեւական բնույթ էր կրում, եւ Լեւոնը զոհվեց 1983-ի հունվարին եւ թաղվեց աննշան մի գերեզմանում, որտեղ մնաց մինչեւ 2016 թվականը, երբ մարդու իրավունքների թուրք պաշտպան Էրեն Քեսկինի ջանքերով հնարավոր եղավ նրա աճյունը տեղափոխել Ֆրանսիա եւ վերաթաղել ընտանեկան գերեզմանում:

1990-ականների կեսերին ես միացա «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերակառուցման ծրագրերին որպես կամավոր: Ծրագրերից մեկը առնչվում էր Սպիտակի եկեղեցու վերակառուցմանը: Ֆինանսավորողը շվեյցարական բանկում հաշիվ ունեցող մի անձնավորություն էր, որ չէր ցանկանում հիշատակվել: Հետագայում պարզվեց, որ նա շատ հայտնի ու հարուստ մի թուրք ընտանիքի տատիկն է, որ թաքնված հայերից է:

Իմ հաջողված ծրագրերից մեկն էլ Արարատ լեռը բարձրանալն էր 2013 թ, որդուսՙ Տարոնի հետ: Քաղաքը, որտեղից սկսելու էինք, Դողու Բայազետն էրՙ միջնադարյան հայկական թագավորության Դարոինքը, որն այժմ ամբողջությամբ քրդերով է բնակեցվածՙ չհաշված թուրքական անվտանգության ուժերը: Ճանապարհներից մեկն այնտեղ կառուցված է հայկական գերեզմանների աճյունների վրա, եւ շատ տեղերում դեռեւս տեսանելի են տապանաքարերի հայերեն գրությունները: Պատմեմ մեր քուրդ ուղեցույցներից մեկի ընտանիքի պատմությունը: Նրա տատը հայ էր, եւ նա հիշում էր, թե ինչպես օրական հինգ անգամ տատը որպես մահմեդական աղոթում էր, բայց դեռեւս թաքուն պահել էր իր ավետարանն ու խաչը: Այդ լեռնագնաց ուղեցույցը 18 քույր ու եղբայր ուներ, որոնք մեծ մասամբ ամուսնացել էին քրդերի հետ, որոնց տատերը նույնպես հայեր էին եղել: Ամեն մեկն ուներ նվազագույնը հինգ երեխա: Նա ցանկանում էր, որ իր զավակները ուսում առնեին լեռան մյուս կողմումՙ Հայաստանում:

Թաքնված հայերը բարդ կյանքով են ապրում, լի զգացմունքային եւ հոգեբանական վայրիվերումներով: Նրանց, մի կողմից, չեն ընդունում մահմեդական թուրքերն ու քրդերը, իսկ մյուս կողմիցՙ նաեւ հայ համայնքն ու պատրիարքարանը:

Երբ բռնի իսլամացած հայ որբերի թոռները խիզախություն են գտնում իրենց մեջՙ վերադառնալու իրենց հայկական արմատներին եւ ինքնությանը, հակառակ ամեն տեսակի վտանգների եւ վիրավորանքների, որ նրանց սպասում է ընտանիքում, աշխատանքում եւ հարեւանությունում, նրանց անհրաժեշտ է քաջալերել եւ թիկունք կանգնել, ոչ թե մերժել եւ արհամարհել:

Հասկանալի է, որ նրանց մեջ կարող են լինել նաեւ պատեհապաշտ ձեւացնողներ, որոնց, ներկա սոցցանցերի առկայության պայմաններում, հեշտությամբ կարելի է հայտնաբերել եւ մեկուսացնել:

Հայ ծնվելը ընտրության հարց չէ, եւ եթե որեւէ մեկը որոշել է վերականգնել իր ինքնությունը եւ հավատը, ապա ոչ ոք, ո՛չ կղերական, եւ ո՛չ էլ պաշտոնական կառավարական ներկայացուցիչ իրավունք չունի արգելելու գործընթացը: Նոր դավանանքի ընտրությունը հետագայում է գալիս: Գոյություն ունի ազատ մտածելու եւ արտահայտվելու իրավունքը, եւ իշխանություն ունեցողների կողմից ճնշում կամ ներգործություն բանեցնելը անթույլատրելի է:

Անգլերենից թարգմանեց

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(*) «Թուրքիայի թաքնված, իսլամացած հայերը» թեմայի շուրջ Րաֆֆի Պետրոսյանը այսօր դասախոսություն կկարդա Ուոթերթաունի (Մասաչուսեթս) Սբ. Հակոբ հայկական եկեղեցու մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում, կազմակերպությամբ եկեղեցու եւ Թեքեյան մշակութային միության:

Նախորդ գրառումը

ZDF-Ի ՎԵՐՆԱԳԻՐԸ ՓՈԽՎԵՑՙ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է ԻՐ ԱՊԱԳԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԺԿ ՄԱՄՈՒԼԻ ՕՐԳԱՆՆԵՐԸ` «ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԺԿ ՄԱՄՈՒԼԻ ՕՐԳԱՆՆԵՐԸ` «ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ»

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական