Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԵՌԼԻՆԸ ԴԵՌ ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ. ՍՊԱՍՈՒ՞Մ Է ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ԱՌԵՐԵՍ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

11/05/2018
- 11 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Երեկ ուշ երեկոյանՙ մինչ թերթը տպարան գնալու պահը Բեռլինը լռում էր. Այսօր ուրախությամբ սրբագրում ենքՙ մայիսի 11-ի առավոտյան ԳԴՀ կանցլեր Մերկելը շնորհավորական ջերմ ուղերձ հղեց իր պաշտոնակցինՙ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Ուրախ եմ Հայաստանի համար: Ձեզանից սովորելու բան ունենք», համերգի ընդմիջմանն ասաց Գերմանիայում բնակվող ուկրաինուհի բարեկամուհիս, որ գերմանացի ամուսնու եւ 2 երեխաների հետ 2 անգամ արդեն եղել է Հայաստանում, ճանաչում է մեզ, իսկ մի քանի օրից հայրենիք է մեկնումՙ մի բաղձանքովՙ յուրացրած տեսնել Հայաստանիՙ սիրո, ամենակարեւորըՙ աշխարհաքաղաքական կողմ չդառնալու դասերը:Գերմանական առաջին ալիքի եթերում մի հեռուստասերիալ կա, որի մեջ ռուս, ուկրաինացի երկրորդական կերպարներն այդպես էլ գլխավոր չդարձան, գերմանական ռեալպոլիտիկը ծանրութեթեւ արեց, «կրակի» վրա շագանակ չբովեց եւ վերջերս սերիալ ներմուծեց ուսումնատենչ վրացուհու մի կերպար: Մեզ ծանոթ հաշտեցման գիծն էլ կաՙ Էթերիի հայրը վրացի է, մայրըՙ ռուս, դրանով անշուշտ գողությամբ զբաղվող, ԳԴՀ- ում ապօրինություններ կատարող վրացիներին հակակշռող կերպար ստեղծվեց: Մերՙ հեղափոխության կամ իշխանափոխության թեման առայժմ սերիալ չի մտել, ընդդիմադիր պատգամավորից հեղափոխական Նիկոլի կերպարը, որ հրաշալի կերտեցին նաեւ գերմանացի մեր գործընկերներն իրենց ռեպորտաժներում, կդառնա՞ գրականության կամ նեղ մասնագիտականՙ պատմության ձեռնարկում օրինակ, կհետեւենք, կիրազեկենք, բայց այսօր կարող ենք փաստել, որ նույն գերմանական մեդիան նրա ու մեր ժողովրդի տարբեր շերտերի մասին ահռելի նյութ է ամբարելՙ առաջին անգամ տեղում աշխատելով, գրավոր ու տեսա- լսաժապավենին արձանագրելով մեր պատմության վերջինՙ անարյուն այս անկյունադարձը:Ուկրաինան ու Վրաստանն այժմ գերմանական մեդիա դաշտում դրական, առաջնորդող կերպար էլ չեն, իսկ ադրբեջանական քարոզչամեքենանՙ «Ազերթաջը», որի գերմաներեն տարբերակն էլ շատ արագ էր սովորաբարՙ զեփյուռից փոթորիկ փչելու հարցում, պապանձվել է: Նույնիսկ մայիսի 9- ին Արցախ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ Ալիեւին ուղղված կոչին լայնորեն չի արձագանքում… այսպիսի ուժեղ հարվածին դեռ չեն կողմնորոշվելՙ ինչպես պատասխանել, իսկ միջազգային հանրության առջեւ մի եվրոարդարացում ունենՙ արտոնել են օտարերկրյա ԶԼՄ-ներին տեղում լուսաբանել այդ ասուլիսը: Լյուքսեմբուրգի երկրորդ մեծ օրաթերթը «Թագեբլաթը» մայիսի 9-ի համարում, հղում անելով գերմանական DPA-ին, որն էլ հենվում է տեղական լրատվամիջոցներին, փոխանցում է, որ վարչապետությունը ստանձնած Փաշինյանն առաջինը Ղարաբաղ այցելելով, հարեւան Ադրբեջանին խաղաղ բանակցությունների կոչ է ուղղել, որին ուղիղ մասնակցելու է նաեւ ԼՂ ղեկավարը: Թերթը շեշտադրում էՙ կոռուպցիան քննադատած, բարեփոխումների ջատագով Փաշինյանը Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում կամենում է իր նախորդների կոշտ գիծը շարունակել:Պաշտոնական Բեռլինը դեռ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին: Զգույշ են: Վրաստանի, Ուկրաինայի պարագայում հակառուսական տրամադրությունը այժմ նորՙ վերաձեւակերպվող օրակարգ ունի: Իրանին սահմանակից երկրում իշխանափոխության մասին դեռ չեն շտապում իրենց վերաբերմունքը հաղորդել, առաջնային համարելով Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ-Եվրոպա առճակատման մասին Ռուսաստանի վստահությունը ստանալը, այդ երկրից հնչող տեսակետներով պայմանավորվածՙ Հայաստանի քայլերին հետեւելու են Սոչիում: Արտգործնախարար Մաասը մայիսի 10-ին Մոսկվա մեկնելուց առաջ գրառել էրՙ Սիրիայից մինչ Արեւելյան Ուկրաինաՙ մեր ժամանակների մեծ ճգնաժամերի լուծման համար չենք կարող միջոց գտնել առանց Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության: Մաասն ուրախությամբ արձանագրել էր, թե միջազգային, ռուս- գերմանական հարցերի օրակարգով հանդիպելու է պաշտոնակից Սերգեյ Լավրովին:Գերմանական «Հանդելսբլաթը», որ վերջինՙ մայիսի 9- ի համարում իրՙ մեր մասին նյութը ստացել է Մոսկվայից, անդրադառնալով Փաշինյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթին եւ արտոնյալների, կոռուպցիայի, այլ մերժելի երեւույթների հանդեպ հնչեցրած վերջնագրին, մեկնաբանում էՙ վերջ ասելն անել չէ դեռ: Առաջին տեսանելի փոփոխությունները հավանաբար ընտրական օրենքում կլինեն, գրում է թերթը ներկայացնելով, թե ընտրողներն ապագայում պետք է գրանցվեն մատնահետքերով, որ խուսափեն զեղծարարությունից, ինչը մի քանի ամսվա ընթացքում կազմակերպվելիք ընտրություններում հեռանկար կունենա, բայց սրանք տեխնիկական մանրամասներ են, ավելի բարդ կլինի փոխել վարքագծի կանոններըՙ Կովկասում կլանային կառույցները երկար պատմություն ունեն, դժվարլուծելի: Հիշատակելով ԼՂ հարցը եւ Ադրբեջանի հետ հակամարտությունը, թերթը նշում է, թե ոստիկանության, բանակի կառույցների վերակերտումը, անձնակազմի վերակազմավորումը դժվար է լինելու Հայաստանի անվտանգության պայթունավտանգ լինելու պատճառով: Բայց նորընտիր վարչապետն ուշադրության առանցքում պիտի պահի նաեւ արտաքին քաղաքական կուրսը: Մինչ այժմ Մոսկվան Երեւանի ամենահզոր դաշնակիցն էր: Կրեմլը Կիեւի հետ իր դառը փորձառությունից դաս է քաղել, Պուտինն ու Մեդվեդեւը շնորհավորել են, գրել է թերթը եւ նշելՙ բայց հազիվ թե Ռուսաստանի ղեկավարությանը դուր գա փողոցից իշխանության ղեկին նրա հայտնվելը, նրա երբեմնի լոզունգները: Փաշինյանը բազմիցս Մոսկվային հանդարտեցրել է, թե Ռուսաստանը մնում է Հայաստանի կարեւորագույն գործընկերը: Մայիսի 14- ին Փաշինյանը Սոչի կմեկնի Պուտինի հետ հանդիպելու: Ինչպե՞ս են երեք օր մորուքը չսափրած Revoluzzer – ը եւ վարչարարության տասնամյակների փորձառությամբ KGB- ի նախկին գործակալն իրար հետ անձնապես շփվել- հասկացվելու, վճռորոշ կլինի նաեւ երկու երկրների հարաբերությունների համար, եզրակացնում է «Հանդելսբլաթը»: Տնտեսությունն արդիականացնելու համար Փաշինյանն արեւմուտքի սատարման կարիքն ունի, նա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման մասին ակնարկեց իր ելույթում: Հավասարակշռություն պահելը այսՙ լարված հարաբերություններ ունեցող կետերիՙ Ռուսաստան-Արեւմուտքի միջեւ դժվար է լինելու: Փաշինյանը 3 ճակատում է պայքար մղելուՙ ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ ԼՂ հիմնահարց, գրում է գերմանական թերթըՙ նորընտիր վարչապետի դժվար աշխատանքը նկարագրելով: ԼՂ-ի հարցինՙ աչառու հայացքՙ հանկարծ նորից ռազմական տաք կետ չդառնա:
 
Նախորդ գրառումը

ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԳՈՎԵՆՔ…

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԳՈՎԵՆՔ...

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական